Հյու Ջեքման
Հյու Ջեքմանը 53 տարեկան է, իսկ նրա կինը՝ Դեբորա-Լի Ֆերնեսը՝ 66։ Նրանք ծանոթացել են 1995 թվականին ֆիլմի նկարահանման հրապարակում։ Հետո Հյուն ստացավ հանցագործի դեր, իսկ Դեբորան՝ բանտային հոգեբան։ Դերասանը միանգամից հրապուրվել է գործընկերոջով, բայց կինը չէր շտապում փոխադարձ պատասխանել։ Արտիստուհին ամաչում էր տարիքային տարբերությունից․նա կարծում էր, որ Ջեքմանը պետք է ուշադրություն դարձնի ավելի երիտասարդ կանանց վրա։ Սակայն Դեբորայի մայրը վստահեցնում էր, որ անպայման պետք է գոնե փորձի, եւ, առհասարակ, ավելի լավ է անել ու ափսոսալ, քան չանել ու տանջվել կասկածներով։ Դերասանուհին համաձայնում է։ Սիրավեպից չորս ամիս անց Հյուն առաջարկություն է արել, եւ 1996 թվականին նրանք ամուսնացել են։ Դեբորան երկու երեխա է կորցրել. նա այդպես էլ չի կարողացել երեխա լույս աշխարհ բերել։ Սիրահարները չեն հուսահատվել՝ 2000 թվականին նրանք որդի են որդեգրել, իսկ հինգ տարի անց ընտանիքում հայտնվել է դուստր։
Նիք Ջոնաս
Պրիյանկա Չոպրան եւ Նիք Ջոնասը նշանվել են հարաբերություններ սկսելուց երկու ամիս անց։ Զույգի մտերիմ ընկերները բազմիցս հայտարարել են, որ երաժիշտին միշտ էլ դուր են եկել տարիքով մեծ կանայք, իսկ Պրիյանկան առանձնապես կրիտիկական չի համարել 10 տարվա տարիքային տարբերությունը։ Նիքը ստիպված չի եղել երկար պայքարել դերասանուհու սիրտը գրավելու համար․ նա ուրախությամբ համաձայնել է ամուսնության առաջարկությանը։ Հնդկական ավանդույթներով հարսանիքը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերին։ Չորս տարի անց սիրահարները դուստր են ունեցան. փոքրիկ Մալթի Մարիին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։
Թոմ Կաուլից
Հայդի Քլումը եւ Tokio Hotel-ի մենակատարը հանդիպել են մեկ տարի՝ նախքան ամուսնանալը։ 2019 թվականին նրանք գաղտնի ամուսնացել են։ Թոփ մոդելին հաջողվել է գրեթե վեց ամիս թաքցնել իր կարգավիճակի փոփոխությունը։ Միեւնույն ժամանակ Հայդին անմիջապես արձագանքել է Թոմի սիրահետումներին։ 17 տարվա տարբերությունը մոդելին չի անհանգստացրել, եւ իր արտաքինով նա ամուսնուց գրեթե երիտասարդ տեսք ունի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով