8-րդ սերիայի Apple Watch-ը հնարավորություններով գերազանցում է իր նախորդներին ու արդեն իսկ դարձել է տարբեր ոլորտի ներկայացուցիչների հավատարիմ օգնականը: Apple Watch Series 8-ի առավելությունները բացահայտում ենք 4 տարբեր մասնագիտության անձանց հետ՝ DJ MILL-ի, դիզայներ Թամարա Խաչատրյանի, ոճաբան Գայա Գևորգյանի և մարքետոլոգ Հենրիկ Համբարձումյանի հետ միասին:

Ձեր հիմնական ուղեկիցն այժմ էլ ավելի հզոր է. քնի կարգավորում՝ ավելի հետևողական լինելու համար, մարզվելու նոր եղանակներ՝ ուժեղացված Workout հավելվածով:

Հարթ և անթերի: Apple Watch Series 8-ն ունի մեծ, փայլուն Always-On էկրան: Նեղ շրջանակների շնորհիվ էկրանը ներդաշնակ է պատյանի կորերի հետ։

DJ MILL. DJ, պարուհի
«Նոր մոդելն ինձ օգնում է նույնիսկ աշխատանքի ընթացքում աննկատելիորեն կառավարել հաղորդագրություններս, գրանցումներս և հետևել զարկերակիս աշխատանքին»

Always-On Retina էկրանը դարձնում է Apple Watch-ի տեսքը ցնցող և հեշտ ընթեռնելի, նույնիսկ երբ ձեր դաստակն իջեցված է: Apple Watch 8-ը պատրաստված է ալյումինից: Մոդելը անջրանցիկ է, կարող է դիմակայել 50 մետր խորությանը:

Նորամուծությունները, որոնք օգտագործվում են գեղեցիկ, «միշտ միացված» էկրան ստեղծելու համար, նաև դարձնում են այն աներևակայելի դիմացկուն: Բարձր պաշտպանողականությամբ առջևի հաստ ապակին և հարթ հիմքը այն դարձնում է ճաքերի հանդեպ ավելի դիմացկուն:
Որքան ավելի շատ տեղեկացված լինեք ձեր առողջության մասին, այնքան ավելի արագ կլուծեք ցանկացած խնդիր: Apple Watch Series 8-ի առողջության առաջադեմ սենսորները տալիս են պատկերացումներ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ ձեր խնդիրները: Հետևեք Ձեր ցիկլին նորարարական նոր սենսորի միջոցով: Cycle Tracking-ն օգտագործում է առողջական տվյալները՝ հետահայաց գնահատական տալու համար, ինչը կարող է օգտակար լինել ընտանիքի պլանավորման գործում: Ձեր Cycle Tracking տվյալները կոդավորված են անցակոդով, Touch ID-ով կամ Face ID-ով:

ԹԱՄԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ.Դիզայներ, KTOR ATELIER-ի հիմնադիր
«Բիզնես լեդիի համար, այսօր Apple Watch Series 8-ը մեղմ ասած անհրաժեշտություն է: Մշտապես լինելով զբաղված՝ բացչ եմ թողնում կարևոր հանդիպումներն ու հետևում եմ օրվա գրաֆիկիս՝ նախապես պլանավորելով այն»

Sleep հավելվածը ոչ միայն հետևում է ձեր քնի ընթացքին, այլև ցույց է տալիս, թե որքան ժամանակ եք անցկացրել REM (rapid eye movement-քնի փուլ, որը բնութագրվում է ուղեղի ակտիվության բարձրացմամբ), Core (քնի էական հատվածը, դանդաղ ալիքային քունը) կամ Deep sleep (խորը քնի վերականգնման փուլն է) քնի մեջ, ինչպես նաև, թե երբ եք արթնացել:

Մարզվելու նոր ֆունկցիան թույլ է տալիս հետևել կծկումները, պտույտները, քայլերը հագեցված Workout հավելվածում:



ԳԱՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ. Ոճաբան
«Ես խիստ հետևողական եմ առողջությանս հանդեպ, իսկ նոր մոդելի օգնությամբ ողջ օրվա ընթացքում հետևում եմ մարմնիս ջերմաստիճանին, զարկերակիս աշխատանքին և կառավարում ինքնազգացողությունս»

Apple-ի բոլոր խելացի ժամացույցները հագեցած են QLED էկրաններով, սակայն դրանք իրականացվում են տարբեր ձևերով։ Apple Watch Series 8 էկրանը տեսողականորեն գրավիչ է իր բարակ շրջանակների շնորհիվ:

Apple Watch Series 8-ի էկրանի պայծառությունը հասնում է 1000 nits-ի, ինչը հիանալի ցուցանիշ է։

Բացի վերը նշվածից, 8-րդ սերիան նաև չափում է արյան մեջ թթվածնի մակարդակը և լիցքավորվում է շատ արագ:


ՀԵՆՐԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ. RAREMarketingSpace-իհիմնադիր
«Եթե անկեղծ, գնել էի այն՝ հետևելով տենդենցներին, սակայն օրեցօր համոզվում եմ, որ Apple Watch Series 8-ը պարզապես ոճի լրացում չէ, այլ աշխատանքի անփոխարինելի գործընկեր»

8-րդ սերիան պահանջում է 18 ժամ մարտկոց: Այնուամենայնիվ, watchOS 9-ի թարմացումով Apple-ի բոլոր խելացի ժամացույցները ունեն էներգախնայողության գործառույթ: Այն թույլ է տալիս երկարացնել Apple Watch Series 8-ի գործառնական ժամանակը մինչև 36 ժամ:

Apple Watch Series 8-ն ամենաբազմակողմանին է շարքում՝ պատյանների գույների և չափսի ընտրությամբ:

Նոր Apple Watch Series 8-ը կարող եք ձեռք բերել Apple-ի պաշտոնական ներկայացուցիչների խանութ սրահներում, օրինակ՝ iStore-ում:

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:36, 28 սեպտեմբերի
Սնուփ Դոգը MTV VMA մրցանակակիրներին խոստացել է «հատուկ մրցանակ», բայց մեկ պայմանով10:18, 28 սեպտեմբերի
Մադոննան կրկին ուշադրության կենտրոնում է. 68-ամյա աստղը հաղթական վերադարձել է MTV VMA, իսկ Թեյլոր Սվիֆթը շահել է գլխավոր մրցանակը09:00, 28 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ07:47, 28 սեպտեմբերի
Թաթա Սիմոնյան. Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ20:30, 27 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլի» մեր մասնակիցը բացահայտված է, Գոհար Ավետիսյանը՝ ֆիլմում, Garou-ն՝ Երևանում, հայտնի դերասանները 20 տարի անց պսակադրվեցին․ Instagram-ը՝ այս շաբաթ18:18, 27 սեպտեմբերի
Սեքսը՝ որպես երիտասարդության էլիքսիր. Ինչպես միլիարդատեր Գալուստ Գյուլբենկյանը փորձեց երկարացնել իր կյանքը16:32, 27 սեպտեմբերի

14:45, 27 սեպտեմբերի
Մաշկի վերակենդանացում. SOS ուղեցույց ամառային արևայրուքից և այրվածքներից հետո12:31, 27 սեպտեմբերի
Հայկական ոճ. շքեղ կանացիություն և աշնանային զգեստապահարանի վառ էներգիա10:30, 27 սեպտեմբերի

09:00, 27 սեպտեմբերի
Հորոսկոպ. Վեներան երկար ժամանակ Կարիճում է․ ինչ սպասել բոլոր նշաններին18:29, 26 սեպտեմբերի
«Մենք ուրախ կլինենք այստեղ նախագծեր իրականացնել». Ֆիլիպո Իննոչենտին՝ Zaha Hadid Architects-ի՝ Հայաստանում աշխատելու հնարավորության մասին