Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Dalma Garden Mall-ը 10 տարեկան է. Հայաստանի առաջին մոլն ամփոփեց իր տարիների գործունեությունն ու ներկայացրեց սոցիալական կարեւորություն ունեցող նոր ծրագրերը

20:30, 21 հոկտեմբերի

2012 թ-ի հոկտեմբերի 20-ին Dalma Garden Mall-ն առաջին անգամ բացեց իր դռները հաճախորդների առաջ՝ դառնալով առաջին մոլը Հայաստանում, որտեղ համատեղվում են գնումներն ու զվարճանքը։

ARS_7583.JPG (104 KB)

Այսօր Dalma-ն արդեն 10 տարեկան է, ինչի առթիվ առեւտրի կենտրոնը մի շարք նորարարություններ է նախատեսել իր հաճախորդների համար։ Կարեւորելով նաեւ սոցիալական ոլորտի ծրագրերը՝ Dalma-ն իր տասը տարվա գործունեությունն ավելի մասշտաբային կդարձնի հատկապես մի քանի ուղղություններով՝ երեխաների զարգացում, սահմանամերձ մարզեր, հայրենիքի պաշտպաններ, կրթություն եւ էկոլոգիա։

ARS_7587.JPG (79 KB)

ARS_7634.JPG (100 KB)

«Այս տասը տարիների ընթացքում Dalma-ն, լինելով շատերի նախընտրելի առեւտրի կենտրոնը, ըստ ցուցիչների ունեցել է ավելի քան 40 միլիոն այցելու: Dalma-ի միջոցով Հայաստանում ներկայացվել են հարյուրավոր միջազգային բրենդներ, որոնց ցուցակը տարեցտարի համալրվում է. այս պահին ունենք ավելի քան հազար աշխատակից»,-ամփոփելով տասը տարիների գործունեությունը՝ սիրված առեւտրի կենտրոնի հոբելյանին նվիրված մամուլի ասուլիսին նշեց Dalma Garden Mall-ի Արտաքին եւ ներքին կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Չաքարյանը։

ARS_7643.JPG (92 KB)

ARS_7681.JPG (107 KB)

Նա նաեւ խոսեց այն ռազմավարության մասին, որը որդեգրել է Հայաստանի առաջին մոլը․ «Dalma-ի այժմյան ռազմավարության մեջ մենք մեծ կարեւորություն ենք տալիս նորարարությանն ու կորպորատիվ պատասխանատվությանը։ Լինելով տասը տարվա մոլ՝ մենք հետ չենք մնում ժամանակակից աշխարհի թրենդներից եւ իրականացնելու ենք տարբեր նախագծեր ու ծրագրեր՝ փոփոխություններ ինտերիերում, հետաքրքիր ծառայություններ․․․ Այս պահին մշակում ենք մեր նոր բջջային հավելվածը, ներկայացնում ենք նոր ու ժամանակակից գովազդային հարթակներ, կան նաեւ այլ նորություններ, որոնց մասին կհայտարարենք առաջիկայում։ Մեր գործունեության մեջ կարեւոր տեղ ունեն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը (CSR)։ Հայաստանում շատ ընկերություններ շատ կարեւոր սոցիալական ծրագրեր են իրականացնում տարբեր ոլորտներում, մենք էլ որոշեցինք այս մշակույթը բերել մեր ոլորտ։ Չնայած, որ մենք նախորդ տասը տարիների ընթացքում, պարբերաբար, հանդես ենք եկել նմանատիպ ծրագրերով, նման մասշտաբային ծրագրեր իրականացնում ենք առաջին անգամ»։

ARS_7703.JPG (109 KB)

ARS_7714.JPG (131 KB)

Լինել ավելի պատասխանատու՝ հենց այս խորագրի ներքո էլ Dalma Garden Mall-ի թիմը հստակ որոշում է կայացրել՝ ինչպես տասը տարի առաջ փոխեցին շոփինգի մշակույթը Հայաստանում, այնպես էլ հիմա փորձելու են իրենց ոլորտում սկիզբ դնել մի նոր մշակույթի, որի հիմքում ռեսուրսների նպատակային օգտագործումն է եւ մնայուն արժեքների ստեղծումը։

ARS_7721.JPG (178 KB)

«Մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության առանցքում ապագան եւ զարգացումն են, այդ նպատակով մենք ընտրել ենք հենց տվյալ ուղղությունները։ 10-ամյակի CSR միջոցառումների շրջանակում մենք համագործակցում ենք «Բարի մամա» հասարակական բարեգործական կազմակերպության հետ, որի շրջանակում մենք կանոնավոր կերպով աջակցելու ենք սահմանամերձ մարզերում բնակվող երեխաներին ու մեր ներդրումն ենք ունենալու նրանց զարգացման գործում։ Dalma-ն համագործակցելու է «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամի հետ (1000+)։ Հուշագրերի ստորագրումից հետո Դալմայի ամսական գովազդային հասույթի մի մեծ տոկոս փոխանցվելու է հիմնադրամին։ Մեր մյուս նախագիծն իրականացվելու է «Ազնավուր» հիմնադրամի եւ «Զինվորի տուն» վերակագնողական կենտրոնի հետ համատեղ։ Ընտրվելու են շահառուներ, որոնց բիզնես նախագծերը ֆինանսավորվելու են։ Dalma-ն համագործակցելու է COAF-ի (Children of Armenia Fund) հետ, որի շրջանակում պարտավորվելու է ամեն տարի մարզից երեք երեխաների ուսման վարձը վճարել։ Ապագա ուսանողն ընտրվելու է COAF-ի կրթական ծրագրերից որեւէ մեկին մասնակցելու եւ բարձր առաջիդությամբ ԲՈՒՀ ընդունվելու արդյունքում (մարքեթինգ, բիզնես, հաշվապահություն եւ իրավաբանություն ուղղություններով)»: Մամուլի ասուլիսի ընթացքում ստորագրվեցին հուշագրերը՝ վերահաստատելով նախագծերի իրականացման մեկնարկը եւ շարունակական բնույթը։

Այս տարի Dalma-ն նաեւ էկո արշավ էր նախաձեռնել՝ դառնալով էկոլոգիապես ավելի պատասխանատու ընկերություն։ Նոր նախագծի շրջանակում մոլում տեղադրված կլինեն թափոնամաններ, որոնց միջոցով հաճախորդները կկարողանան տեսակավորել աղբը։ Dalma Garden Mall-ն իր հոբելյանի մասնակիցը կդարձնի նաեւ իր բոլոր հաճախորդներին։

ARS_7724.JPG (152 KB)

«Այս տարի մենք որոշեցինք համերգային կամ այլ միջոցառումների փոխարեն մեր բյուջեի մեծ մասը տրամադրել նմանատիպ նախագծերի, որոնք շատ ավելի մնայուն արժեք կստեղծեն։ Ավելի նպատակահարմար գտանք այս պահին ֆինանսավորել հենց դրանք, բայց որպեսզի մեր հաճախորդներն էլ զգան տոնական տրամադրությունը Dalma Garden Mall-ի շենքի ներսում մենք մեր այցելուների համար պատրաստել ենք զեղչեր 100-ից ավելի խանութներում։ Կլինի մեծ խաղարկություն, նաեւ ունենք լուսանկարվելու համար նախատեսված վայր, որտեղ մեր հաճախորդները կարող են ֆիքսել իրենց գեղեցիկ պահերն առեւտրի կենտրոնում»,-նշեց Dalma Garden Mall-ի Մարքեթի բաժնի ղեկավար Էլեն Մկրտչյանը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել