«Սիրունիկը», «Էրին Բրոկովիչ», «Լավագույն ընկերոջ հարսանիքը», «Օուշենի 12 ընկերները», «Սպիտակաձյունիկ. թզուկների վրեժը» եւ այլ ֆիլմերից հայտնի հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերթսն այսօր նշում է ծննդյան 55-ամյակը:
Ջուլիան ծնվել է Ջորջիա նահանգի Սմիրնա քաղաքում։ Ապագա դերասանուհին ընտանիքի երրորդ երեխան է։ Ջուլիայի հայրը՝ Ուոլթեր Գրեդի Ռոբերթսը, իռլանդական, շոտլանդական, ուելսական եւ անգլիական արմատներով դերասան ու գրող էր: Ջուլիայի մայրը՝ ծագումով շվեդ Բեթի Լու Բրեդեմասն աշխատում էր ծխական համայնքում որպես քարտուղար եւ կես դրույքով դերասանուհի։

13 տարեկանից Ջուլի Ռոբերթսն աշխատել է որպես մատուցողուհի պիցցերիայում։ Մի քանի անգամ նա մասնակցել է տեղական գեղեցկության մրցույթի, բայց երբեք եզրափակիչից հաջորդ փուլ չի անցել: Դպրոցական տարիներին նա այնքան տպավորված էր ավագ եղբոր դերասանական հաջողություններով, որ սկսել է մասնակցել տեղական սիրողական ներկայացումներին։
1990-ականների սկզբին Ռոբերտսն անընդմեջ թողարկել է մի քանի «լուրջ» եւ մի քանի զվարճալի ֆիլմեր։ Դրանք բոլորն էլ այս կամ այն չափով սիրված էին հանրության կողմից, սակայն «Սիրունիկը» ֆիլմի հաջողությունը չհաջողվեց կրկնել։
Նրա կարիերայում լռություն տիրեց։ Մի շարք ոչ լիովին հաջողակ ֆիլմերից հետո Ջուլիան սկսեց կորցնել մեգաաստղի իր կարգավիճակը։

Դերասանուհու վերադարձը կինո ավելի քան հաղթական էր։ 1997 թվականի «Լավագույն ընկերոջ հարսանիքը» ռոմանտիկ կատակերգությունը եւս մեկ անգամ հանդիսատեսին ցույց տվեց Ջուլիային այնպիսին, ինչպիսին նրանք սիրում էին դերասանուհուն․ հեգնական կատակերգու՝ վարակիչ ծիծաղով եւ լայն ժպիտով: Ֆիլմը սիրվեց նաեւ քննադատների կողմից։
Ջուլիայի հոնորարները գնալով աճում էին։
Ջուլիա Ռոբերթսի իրական հաղթանակը Սթիվեն Սոդերբերգի «Էրին Բրոկովիչ» (2000) կենսագրական ֆիլմն էր։ Ժապավենը ոչ միայն մեծ հաջողություն է վայելում հանդիսատեսի մոտ, այլեւ ստեղծողներին բերում է Օսկարի հինգ անվանակարգ, որոնցից մեկը բաժին է հասնում Ջուլիային։ Ոսկե արձանիկը վերջնականապես ամրապնդում է նրա կարգավիճակը՝ որպես Հոլիվուդի գլխավոր կինոաստղի։
Ջուլիան այն դերասանուհիներից է, որը ճանաչման է հասել շատ վաղուց, նկարահանվել է մի շարք ֆիլմերում, չի դիմել ոչ մի պլաստիկ միջամտության, բայց մինչ օրս շարունակում է պահպանել իր բարձր դիրքերը Հոլիվուդի ամենապահանջված դերասանուհիների ցանկում:
Կյանքի մասին դերասանուհու պատկերացումներին ավելի ցայտուն կարելի է ծանոթանալ նրա արտահայտած մտքերով: Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Դու կարող ես շատ ազնիվ լինել քո կերտած կերպարի մեջ, բայց երբ վերադառնում ես տուն, պետք է թողնես նրան նկարահանման հրապարակում եւ դառնաս «դու»»:
«Ես շատ հազվադեպ եմ բարկանում, իսկ երբ դա պատահում է, պատճառն, իսկապես, լուրջ է լինում: Իսկ սովորաբար ես շատ թեթեւ եմ տանում ամեն ինչ»:
«Ես երջանիկ եմ այն կյանքով, որով ապրում եմ»:
«Երբ խոսքը ֆիլմերում համբույրի մասին է, կարծում եմ՝ երբեմն քիչն ավելի շատ է»:
«Կախարդական է ինձ համար այն, երբ դու ֆիլմ ես ստեղծում, եւ այն հաջողության է հասնում, իսկ օրվա ավարտին դու դրական զգացողություն ես ունենում՝ գիտակցելով, որ եւս մի փորձ ձեռք բերեցիր»:
«Իմ կյանքը, պարզապե, հրաշալի է՝ ես լավ մարդկանց եմ ճանաչում եւ ես տարբեր, բայց մեկը մյուսից հրաշալի հարաբերություններ եմ ունեցել»:
«Ես երկար ժամանակ չեմ անցկացնում հայելու դիմաց»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:50, 27 օգոստոսի
Իսպանական քաղաքը խեղդվել է լոլիկի մեջ. 20,000 մարդ կազմակերպել է զանգվածային լոլիկի կռիվ16:17, 27 օգոստոսի
Instagram-ը թողարկել է First Draft-ը. Reel-ները այժմ կարելի է խմբագրել վայրկյանների ընթացքում15:24, 27 օգոստոսի
Մերսում, արոմաթերապիա և «սմբակների խնամք». ԱՄՆ-ում մեկնարկում է մարդկանց համար նախատեսված առաջին «կովերի սպա»-ն14:35, 27 օգոստոսի
Վատիկանից մինչև haute couture. Հռոմի պապ Լևոն XIV-ը գլխավորել է ամենաոճային մարդկանց ցուցակը14:18, 27 օգոստոսի
Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին գաղտնի հանդիպում են ունեցել, բայց չեն կարողացել խուսափել պապարացիների ուշադրությունից13:16, 27 օգոստոսի
Մահացել է լեգենդ. Յայոյի Կուսաման՝ նկարչուհին, որը կետիկները վերածել է համաշխարհային արվեստի խորհրդանիշի12:47, 27 օգոստոսի
Աստղաբաշխական հաշիվ. Որքա՞ն է արժեցել Մեգանի և Հարրիի մասնավոր ինքնաթիռով թռիչքը դեպի Մեծ Բրիտանիա12:20, 27 օգոստոսի
Գլեն Քլոուզը հավանություն է տվել Քիմ Քարդաշյանի նոր ընկերոջը և քննադատներին դրել իրենց տեղը11:44, 27 օգոստոսի
Բլեյք Լայվլիի և Ջասթին Բալդոնիի դատական վեճի «նվաստացուցիչ» արդյունքը. դերասանուհին կստանա 400,000 դոլար՝ 8 միլիոնի փոխարեն11:18, 27 օգոստոսի
Բրուքլին Բեքհեմը տեղն է դրել Նիկոլա Պելցին քննադատողին. «Երբեք մի խոսիր կնոջս մասին»10:30, 27 օգոստոսի
Մելանյա Թրամփը «ամբողջ սրտով ատում է Դոնալդին», պնդում է կենսագիրը09:00, 27 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ