Երեւանում կայանալիք 20-րդ «Մանկական Եվրատեսիլ»-ն իր շոուով չի զիջելու նախորդ տարիների մրցույթներին․ լինելու են անակնկալ ու սպասված ելութներ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեցին Առաջին ալիքի ստեղծագործական թիմի անդամները։
«Որպես մրցույթի խորհրդանիշ մենք ընտրել ենք հոլը, որն իր տեսակով խիստ հայկական է, բայց միեւնույն ժամանակ շատ ծանոթ աշխարհի բոլոր երեխաներին։ Մենք այս տարի բոլոր մասնակիցներին հրավիրում ենք հավատալ հրաշքին, եւ մեր կարգախոսը հենց այդպիսին է՝ «Պտտիր հրաշքը»»,-նշեց Հանրային հեռուստաընկերության հաղորդակցության ղեկավար Աննա Օհանյանը։
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը հավելեց, որ մրցույթի կազմակերպչական աշխատանքներն ամբողջությամբ իրականացնում են Եվրոպայի հեռարձակողների միության թիմի հետ համատեղ։ Աշխատանքները սկսվել են հունվար ամսից, իսկ արդեն նոյեմբերին Երեւանի բնակիչներն ու հյուրերը եվրատեսիլյան շունչը կվայելեն քաղաքի տարբեր անկյուններում։

«Շատերին հաճախ թվում է, թե «Մանկական Եվրատեսիլ»-ն իր ծավալներով զիջում է մեծերի «Եվրատեսիլ»-ին, բայց հավատացած եղեք՝ այդպես չէ․ միակ տարբերությունը նրանում է, որ փոքրերի մրցույթի դեպքում մեկ եթեր է լինում, մեծերի մրցույթում՝ երեք։ Սա «Մանկական Եվրատեսիլ»-ի համար հոբելյանական տարի է, ինչն ավելի է մեծացնում մրցույթի անցկացման ամբողջ պատասխանատվությունը, որովհետեւ, բնականաբար, էլ ավելի մեծ ուշադրություն է լինելու Հայաստանի վրա, եւ դրանով պայմանավորված՝ մրցութային այդ տասը օրերի շրջանակում երեւանյան միջոցառումներ էլ ավելի մեծամասշտաբ պետք է լինեն․ պետք է տոնել ոչ միայն այն փաստը, որ մրցույթն անց է կացվում Հայաստանում, այլեւ այն, որ «Մանկական Եվրատեսիլ»-ն արդեն 20 տարեկան է։ Նոյեմբեր ամսից սկսած մեր համաքաղաքացիներն արդեն կսկսեն զգալ, որ Երեւանը «Մանկական Եվրատեսիլ»-ը հյուրընկալող երկիրն է, եվրատեսիլյան շունչը կփոխանցվի բոլորին։ Դելտեմբերի 4-ից բոլոր 16 պատվիրակությունների ներկայացուցիչները կլինեն Երեւանում, եւ մենք հնարավորություն կտանք նրանց ծանոթանալու մեր մշակույթին, Հայաստանի պատմությանը։ Իսկ դեկտեմբերի 5-ին, համագործակցելով Երեւանի քաղաքապետարանի հետ, մենք հնարավորություն կտանք մրցույթի բոլոր մասնակիցներին միասին վառել հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, ինչով էլ կազդարարենք նաեւ «Մանկական Եվրատեսիլ»-ի մեկնարկը»,-ասաց Դավիթը։

Մրցութային շոուի մանրամասները ներկայացրեց ստեղծագործական հարցերի պատասխանատու Անուշիկ Տեր-Ղուկասյանը։ Նա առայժմ չբացահայտեց շոուի հաղորդավարների անունները, բայց նշեց, որ նրանք երեքն են՝ բոլորն էլ քաջ ծանոթ թե հայ, թե միջազգային լսարանին։ Անուշիկի խոսքով՝ շոուի բացումը կտրվի բոլոր մասնակիցների համատեղ ելույթով, որոնք կկատարեն հատուկ մրցույթի համար գրված երգ, որի հեղինակը Դավիթ Բադալյանն է։ Բեմում ելույթ կունենա նաեւ Մալենան, նա կներկայացնի ինչպես իրեն հաղթանակ բերած «Քամի, քամի» երգը, այնպես էլ՝ նոր ստեղծագործություն․ նրան կնվագակցեն Տավուշի մանկապատանեկան երգչախմբի սաները։ Կլինեն նաեւ այլ անակնկալներ, որոնց մասին Առաջին ալիքի թիմը, պարբերաբար, կտեղեկացնի մրցույթի երկրպագուներին։

Ինչ վերաբերում է տոմսերին, դրանք կարժենան 5000-ից 30 000 դրամ։ Գլխավոր շոուից բացի՝ կլինի նաեւ ժյուրիի համար նախատեսված շոուն, որն իր բնույթով նույն մրցութային համերգն է՝ նախատեսված ժյուիի անդամների համար։ Այն կնախորդի բուն մրցույթին, տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։ Այդ համերգի տոմսերը եւս կլինեն վաճառքում։
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Հայաստանը մրցույթում կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը։ Թե որ երգով Նարեն կմասնակցի մրցույթին, կհայտարարվի առաջիկայում։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են