Հոկտեմբերի 28-ին մեծ էկրաններ բարձրացավ Սամվել Թադեւոսյանի եւ Ինգրիտ Կոկչյանի գլխավոր դերակատարմամբ՝ «Անքնություն» հոգեբանական թրիլերը։ Ֆիլմը սցենարիստ Հարութ Ղուկասյանի դեբյուտային աշխատանքն է, որպես ռեժիսոր, իսկ պրոդյուսերը դերասան Արմեն Սողոյանն է, որն էլ իր հերթին առաջին փորձն է կատարել պրոդյուսերական ասպարեզում։
«Պարբերաբար ունենում եմ հետաքրքիր գաղափարներ, բազում ֆիլմերի սցենարներ եմ հեղինակել, սակայն ցանկացած սցենարիստ երեւի, երբ իր ստեղծագործությունը տեսնում է էկրանին, մտածում է՝ ինքը ինչպե՞ս կնկարեր այս կամ այն տեսարանը, հիմա կարծում եմ՝ հասունացել է այն պահը, որ իմ պատկերացումը ներկայացնեմ։ Հետաքրքիր ձեւաչափ ենք ընտրել այն պատմելու համար, բայց դրա մասին չեմ ուզում մանրամասնել։ Թե որքանով է դա մեզ մոտ ստացվել, կդատի հանդիսատեսը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը։
«Անքնություն» ֆիլմի գլխավոր հերոսը Արմանն է՝ երիտասարդ տղամարդ, որն ունի մի շարք խնդիրներ՝ թե անձնական կյանքում, թե առողջական բնույթի։ Արմանին, հատկապես, խանգարում է անքնությունը, որը լուծելու համար նա դիմում է, նույնիսկ, անթույլատրելի ճանապարհների։ Երբ թվում էր, թե դրանից ավելի մեծ խնդիր չի կարող ունենալ, գիշերվա ժամին նա ստանում է խորհրդավոր մի զանգ, որը փոխում է նրա կյանքն ու մտածողությունը։ Գլխավոր հերոսը մի պահ մոռանում է սեփական խնդիրները՝ փորձելով օգնել անծանոթուհուն, որը, կարծես, ավելի անելանելի վիճակում էր։
Արմանին մարմնավորում է Սամվել Թադեւոսյանը։ Դերասանը մինչ պրեմիերան չէր հասցրել դիտել ֆիլմը, բայց սպասելիքները մեծ էին։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա պատմեց, որ սցենարին ծանոթանալուց անմիջապես հետո համաձայնվել է ստանձնել գլխավոր հերոսի դերը․
«Երբ ստացա դերը, միանգամից դրական պատասխանեցի, որովհետեւ սցենարը լավն էր, սցենարի դինամիկան ու ֆիլմի ֆորմատը շատ հետաքրքիր էին։ Տարբերվում է նախ նրանով, որ ֆիլմի հիմնական տարածքը նույն բնակարանն է, ինձ համար նաեւ մեծ մարտահրավեր էր այն փաստը, որ ես հիմնականում կադրում մենակ եմ, ըստ այդմ՝ կատարողական առումով մի շարք դժվարություններ կային, կային նաեւ տեխնիկական բարդություններ, որոնք պետք է հաղթահարեի, որպես դերասան»։
Անդրադառնալով իր խաղընկերուհու՝ խորհրդավոր անծանոթուհուն մարմնավորող Ինգրիտ Կոկչյանի հետ համագործակցությանը, դերասանն այն որակեց՝ «ինտրիգային, հետաքրքիր եւ անսպասելի»։
«Ինգրիտին չէի ճանաչում, մենք մի քանի անգամ էինք հանդիպել, բայց գաղափար չունեի, թե ինչպիսի դերասանուհի է նա։ Չնայած հիմնական տեսարանները հեռախոսազրույցի վրա էին կառուցված, բայց դրա համար էլ պետք էր նախապես աշխատանք տանել, ինչն արել ենք»։
Ինգրիտ Կոկչյանը հավելեց, որ իրեն հեշտ է տրվել Աննայի դերը, քանի որ ինչպես ինքն է նշում՝ հերոսուհու հետ ընդհանրությունները շատ էին․
«Մի բան է, երբ կարդում ես դերի մասին, մի այլ բան, երբ փորձում ես հասկանալ ռեժիսորին եւ ստանալ այն, ինչ ինքն ուզում է․ այդ հակասությունների ճանապարհն իր հետ միասին անցել եմ, որովհետեւ հաճախ դու մի բան ես պատկերացնում, ռեժիսորը՝ մեկ այլ բան։ Հետաքրքիր կնոջ եմ մարմնավորում, ով կառավարում է պահը։ Ինձ համար հեշտ էր այս կերպարում հայտնվելը, որովհետեւ իր պահվածքը, իր խոսքը շատ բնորոշ են ինձ։ Նրան մարմնավորելը հետաքրքիր էր։ Սցենարը կարդացել եմ մեկ շնչով, հիշում եմ՝ մի պահ, նույնիսկ, մարմնովս դող անցավ, իսկ Սամվելի հետ համագործակցելն, իհարկե, մեծագույն հաճույք էր, նա չափազանց պրոֆեսիոնալ է, եւ իր աշխատանքին հետեւելը հաճելի էր»։
«Անքնություն» ֆիլմը երեւանյան պրեմիերայից հետո կհայտնվի նաեւ միջազգային հարթակներում։ Պրոդյուսեր Արմեն Սողոյանն ասում է՝ այն արդեն ներկայացրել են Netflix-ին։
«Հարությունի հետ մոտ 20 տարի է՝ աշխատում ենք, հաճախ առաջարկում էր, որ փորձենք այնպիսի ֆիլմ նկարահանել, որը կհետաքրքրեր ամբողջ աշխարհին։ Երբ կարդացինք տվյալ ֆիլմի սցենարը, հասկացանք, որ այն յուրօրինակ կլինի հայաստանյան շուկայում եւ կհետաքրքիր ոչ միայն հայերին, այլեւ ամբողջ աշխարհին։ Կարծում եմ՝ միջազգային տարբեր կառույցները կընդունեն այս ֆիլմը։ Նկարահանումներն արված են բարձր որակով, իսկ սցենարը կհետաքրքիր բոլորին»,-հավելեց Արմեն Սողոյանը։
Ֆիլմում մասնակցություն են ունեցել նաեւ Բաբկեն Չոբանյանը, Ալիս Մելիքսեթյանը, պրոդյուսեր-դերասան Արմեն Սողոյանը եւ այլք։
Պրեմիերային ներկա դերասանական կազմն ու հայտնի հյուրերը՝ NEWS.am STYLE-ի ֆոտո եւ վիդեո ռեպորտաժներում։
Սյունե Առաքելյան
Մելինե Տոնոյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին13:26, 11 նոյեմբերի
Dove-ը պաշտամունքային օճառը վերածել է սահմանափակ թողարկման օծանելիքի12:28, 11 նոյեմբերի
Սառա Փոլսոնը Քիմ Քարդաշյանին խորհուրդներ է տվել նրա ամենասկանդալային ներքնազգեստի վերաբերյալ12:12, 11 նոյեմբերի
«Սեքսով և ուշադրությամբ տարված». Դասթին Հոֆմանը անկեղծորեն պատմել է իր՝ որպես կնամոլի համբավի մասին11:38, 11 նոյեմբերի
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով11:17, 11 նոյեմբերի
Ընկերը լքել է նրան, իսկ սերիալի աստղերը նրան հիմար են անվանել. պատահական հանդիպումը TikTok-ի հիթ է դարձել10:30, 11 նոյեմբերի

10:15, 11 նոյեմբերի
Պղպեղի սփրեյ, շան խայթոց և նվաստացում. նոր մեղադրանքներ Քայլի Ջենների դեմ