Գրեթե 5000 տարի առաջ Սև Ադամին շնորհվեցին եգիպտական աստվածների ամենակարող զորությունները, որից հետո նրան բանտարկեցին։ Ազատվելուց հետո Սև Ադամը պատրաստ է արդարություն հաստատել ժամանակակից աշխարհի վրա։
Պարզվեց, որ «Սև Ադամը» բավականին լավ ադապտացիա է DC տիեզերքի նոր հերոսի մասին․ ֆիլմում կա կերպար, որին դիտելը հետաքրքիր է, եթե անգամ նրա պատմությունը տեղ-տեղ լի է կլիշեներով։ Այնուհանդերձ, դիտելիս դա չի նյարդայնացնում, և սա միանշանակ առավելություն է:
Ֆիլմը ստացվեց դինամիկ, վառ, հումորով... Բոլոր կռիվները, փոխհրաձգությունները, թռիչքները զիլ են ստացվել։ Այստեղ մուլտիպլիկացիա չկա, սաունդթրեքը հաջողությամբ լրացնում է էքշնը, որն իր հերթին չափավոր բրուտալ է։
Կչափազանցնենք, եթե ասենք, որ այս ֆիլմն ինչ-որ բանով զարմացրեց, բայց, ընդհանուր առմամբ, ֆիլմը բավականին լավն է․ հանդիսատեսը կինոթատրոնից հիասթափված դուրս չի գա։
Ի՞նչն է հետաքրքիր այս հերոսի մեջ։
Նա հակահերոս է։
Այո՛, սցենարիստները կարողացել են Սև Ադամին ներկայացնել հենց որպես հակահերոս, թեև երբեմն դրաման բավական չէր։
«Ֆորսաժ»-ի ֆրանշիզայում Դուեյնի մարմնավորած գրեթե անմահ կերպարը չափից դուրս անհավանական էր թվում։ Ի վերջո, «Սև Ադամ» ֆիլմում նրան տրվեց սուպերհերոսի դեր, և ամեն բան հայտնվեց իր տեղում։
Ջոնսոնը երկար տարիներ աշխատել է կերպարի շուրջ, և պարզ է, որ նրան հաջողվել է մարմնավորել հենց այն կերպարը, որին ձգտում էր։ «Ժայռը» այս կերպարում դաժան ու զիլ է, և ամենակարևորն այն է, որ նա հանդիսատեսի ուշադրությունը հրավիրում է իր և իր պատմության վրա։
Փիրս Բրոսնանը հոյակապ մարմնավորեց Քենթ Նելսոն-Դոկտոր Ֆեյթին։Նա շատ գունեղ կերպար է: Հերոսը դարձել է նրբագեղության, նրբանկատության օրինակ, և նրան զարմացնելու քիչ բան կա։
Բա ու՞ր են թերությունները։
Ֆիլմը լի է սցենարային թերություններով,որոնցից ամենաակնհայտը սյուժետային մեծ անցքերն են ֆիլմի սկզբում, մեջտեղում և վերջում։
Թերություններից մեկն էլ զզվելի չարագործն է:
Ընդհանուր առմամբ, ֆիլմը լավ է ստացվել։ Այո՛, սցենարը, ինչպես միշտ, շատ բացթողումներ ունի, բայց Դուեյն Ջոնսոնի բրուտալ կերպարը, Փիրս Բրոսնանի խարիզման և նրբագեղությունը, էքշն գործողությունները և գեղեցիկ էֆեկտները թույլ չեն տալիս ֆիլմին որոշակի մակարդակից իջնել:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն