Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը Roblox խաղում ստեղծել է իր վիրտուալ աշխարհը։ Այս մասին հայտնում է NME-ն։
Արտիստը ներկայացրել է իր աշխարհը՝ «Beyond the Yellow Brick Road»-ը։ Մակարդակը ներառում է ինտերակտիվ առաջադրանքներ՝ հիմնված Էլթոն Ջոնի հիթերի եւ վիկտորինայի վրա: Խաղում կներկայացվի նաեւ երեսվածքների հավաքածու՝ ոգեշնչված երգչի կերպարներով: Երկրպագուները կկարողանան իրենց ավատարի վրա փորձել ամբողջական հանդերձանք կամ առանձին իրեր Էլթոն Ջոնի զգեստապահարանից:
«Ես միշտ օգտագործել եմ իմ կերպարը, ակնոցն ու երաժշտությունը՝ արտահայտվելու համար, եւ Roblox-ն իսկապես խրախուսում է այդ ինքնադրսեւորումը: Հիմա իմ երկրպագուները կարող են անել նույնը, եւ դա հուզիչ է»,- կիսվել է կատարողը:
Վիրտուալ աշխարհում տեղի կունենա նաեւ Էլթոն Ջոնի 10 րոպեանոց համերգը, որտեղ կներկայացվեն արտիստի սիրելի ստեղծագործությունները: Ներկայացումը տեղի կունենա նոյեմբերի 17-ին եւ կկրկնվի յուրաքանչյուր ժամ մինչեւ նոյեմբերի 20-ը։
«Իմ կարիերայի յուրաքանչյուր փուլում ես միշտ ցանկացել եմ առաջ շարժվել եւ նայել ապագային: «Beyond the Yellow Brick Road»․ սա այդ ճանապարհի հաջորդ քայլն է», - ասել է երաժիշտը: Նա հավելել է, որ անհամբեր սպասում է երկրպագուների արձագանքին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը