Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Իշխանություն 2»-ը բարձրացավ մեծ էկրաններ․ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ու դերասանների հույզերն ու բացահայտումները՝ ֆիլմի պրեմիերային (վիդեո)

16:47, 10 նոյեմբերի

Իրական եւ հորիված կերպարներ ու ծանոթ իրավիճակներ, գեղարվեստական ֆիլմ՝ վավերագրական լուծումներով․ երեկ՝ նոյեմբերի 9-ին, մեծ էկրաններ բարձրացավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի երկրորդ մասը։ Եթե առաջին «Իշխանությունը» ներկայացնում էր այն, ինչ արդեն կատարվել էր, երկրորդն արտացոլում է ներկայիս իրավիճակն ու ռեժիսորի կանխատեսումներն ու վերլուծությունները՝ վաղվա մասին։

«Սա առաջին ֆիլմի շարունակությունն է եւ եզրափակումը։ Առաջին ֆիլմից հետո, իհարկե, կար ստորակետ, բայց հիմա, իմ կարծիքով, թեման, համենայն դեպս, ֆիլմի հետ կապված արդեն ավարտված է»,-մինչ ցուցադրությունը լրագրողների հետ զրույցում նշեց Մհեր Միրտչյանը, որը չթաքցրեց՝ հուզվում է ու լարվում իր աշխատանքը հանդիսատեսին ներկայացնելուց առաջ:

«Յուրաքանչյուր ռեժիսոր պարտավոր է վախենալ հիասթափեցնելուց, դրա համար ես հիմա շատ լարված եմ, չեմ թաքցնում, որ վախենում եմ։ Պատասխանտու է, որ ֆիլմն առաջին անգամ հանձնում ես հանդիատեսին։ Սա գեղարվեստական ֆիլմ է։ Ես ընդունում եմ, որ կան համեմատություններ, կան ճիշտ եւ հորինված կերպարներ։ Ինչ վերաբերում է՝ այն ունի կոչ, թե ոչ, եկեք դրա մասին չխոսենք։ Եթե առաջին ֆիլմը նրա մասին է, ինչ արդեն կատարվել է, երկրորդն այն մասին է՝ ինչ կատարվում է մեզ հետ այսօր եւ կկատարվի վաղը՝ իհարկե, իմ հասկացածով, իմ զգացածով, իմ վերլուծություններով ու ցանկությունով։ Հուսով եմ՝ հանդիսատեսին չեմ հիասթափեցնի եւ նրանք խաբված չեն հեռանա դահլիճից», - նշեց ռեժիսորը։

Ֆիլմի գլխավոր հերսուհին Ալիսան է, որին մարմնավորում է Անի Ղազարյանը։ Դերասանուհին նշում է՝ իր կերպարի մեջ յուրաքանչյուր հայ կարող է իրեն գտնել. «Ալիսան մնում է իր դիրքում, նա չի կոտրվում, պայքարում է մինչեւ վերջ։ Ֆիլմն ավարտվում է բարձր ոգով, դրական էմոցիաներով։ Առաջին ֆիլմի վերջում էլ կար այդ հույսը, բայց, ամեն դեպքում, հուսալքության նոտաներ կային, այս ֆիլմն ավելի ոգի տվող, պայքարը շարունակող նոտաներով է ավարտվում։ Երկրորդ ֆիլմի դեպքում չտապալվելը, նշաձողը պահելն ու, նույնիսկ, ավելին տալը հանդիսատեսին, բավական բարդ է։ Թե ինչքանով է դա ստացվել, պետք է դատի հենց հանդիսատեսը»։

Ինչպես առաջին ֆիլմում, այնպես էլ երկրորդում՝ վարչապետի կերպարը մարմնավորում է Լեւս Դավթյանը։ Դերասանը խոստովանում է՝ հուզմունքն առավել մեծ է, քանի որ այս անգամ կերպարն ավելի շատ էր արտահայտված:

«Առաջին ֆիլմից հետո հիմնականում մարդիկ փողոցում մոտենում ու շնորհակալություն էին հայտնում, որ այս դերը կարողացել եմ խաղալ, որովհետեւ բոլորը գիտեն իմ վերաբերմունքն այս կերպարին։ Խաղային առումով հղկումներ ու շտկումներ եղել են, այս անգամ ավելի խորքային եմ ուսումնասիրել կերպարը, ընդհանուր հոգեբանությունը շատ եմ ուսումնասիրել։ Բացասական կերպարը միշտ ավելի հետաքրքիր է կերտել, որովհետեւ աշխատելու, արդարացումներ գտնելու ավելի շատ տեղ կա»,-հավելեց դերասանուհին։

Կարո Հովհաննիսյանը ֆիլմում մարմնավորում է նոր կերպարի։ Սա ոչ միայն դերասանի առաջին համագործակցությունն է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ, այլեւ առաջին դերը գեղարվեստական ֆիլմում։

«Կերպարս հետաքրքիր լուծումներ ունի։ Մարմնավորում եմ ոստիկանի, որն աջակցում է գլխավոր հերոսուհուն։ Ես ընդհանրապես կապ չունեմ այս մասնագիտության հետ, բայց, որպես դերասան, փորձեցի հասկանալ, ընդունել կերպարս։ Թե ինչպես ստացվեց, արդեն հանդիսատեսը կասի։ Նկարահանման ընթացքում հետաքրքիր դրվագներ շատ են եղել, նկարահանումները շատ հագեցած են անցել, բայց բացարձակ ոչ մի լարվածություն չի եղել։ Ամենակարեւորն այն էր, որ աշխատում էր պրոֆեսիոնալ թիմ՝ պարոն Մկրտչյանի գլխավորությամբ», - ընդգծեց նա։

Անահիտ Կիրակոսյանը եւս առաջին անգամ էր համագործակցում ռեժիսորի հետ։ Դերասանուհու դերը փոքր էր, բայց պարտավորեցնող ու կարեւոր ասելիքով․ «Սա այն եզակի դեպքերից է, որ կապ չունի փոքր, թե մեծ դրվագում ես խաղում։ Մհեր Մկրտչյանը քեզանից հանում է այն, ինչ անհրաժեշտ է, ու ամեն բան ստացվում է շատ բնական։ Որպես դերասանուհի՝ անասելի հաճելի էր նրա հետ աշխատելը։ Երբ գնացի քասթինգի, դերն ավելի փոքր էր, ընդամենը մեկ դրվագ, հետո երբ քասթինգը հաղթահարեցի, Մհեր Մկրտչյանն ասաց, որ մի քիչ կերկարացնի կերպարային գիծը, քանի որ հավանել էր խաղային դրվագները։ Կերպարն ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ մարմնավորում եմ պատերազմում զոհվածի կնոջ։ Չնայած փոքր է, այն ունի շատ ուժեղ ու նպատակային կողմեր։ Ինձ համար դա շատ բարդ, դեր էր, որովհետեւ այսօր, ցավոք սրտի, շատերն ինձ տեսնելով իրենց են պատկերացնելու, ու դա շատ պարտավորեցնող է»։

Ֆիլմում առանցքային դերերով հանդես են գալիս նաեւ Սերգեյ Շակուրովը, Սիրանուշ Լազյանը, Շանթ Հովհաննիսյանը, Արմինե Անդրեասյանը, Միլենա Ավանեսյանը, Արծրուն Չոբանյանը, Մոսո Կարապետյանը եւ այլ ճանաչված դերասաններ։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել