Տոնածառի լույսեր, բենգալյան կրակներ, ուլունքներ, խաղալիքներ․ թվում է, թե ոսկեգույնը ստեղծվել է Ամանորի համար: Տաք, շողացող երանգը միշտ ստեղծում է տոնական տրամադրություն։ Ինչու՞ չընտրել այն՝ թրենդային տեսք ունենալու համար տարվա ամենասպասված գիշերը։ Ավելին, Ջրային նապաստակը նույնպես դեմ չի լինի՝ ոսկեգույնը փափկամազ կենդանու ֆավորիտների ցանկում է։ Իսկ դա նշանակում է, որ հաջողությունը, որը երբեմն շատ է պակասում, անպայման ձեր կողքին կլինի։
Հիշեք, որ Նոր տարուն դուք կարող եք հավատարիմ չմնալ նորաձեւության խիստ սահմանափակումներին, ուստի ազատություն տվեք ձեր ցանկություններին, նույնիսկ ամենաօրիգինալներին ու համարձակներին: Ուշադրություն դարձրեք ոսկեգույն զգեստներին։ Այս տոնի համար փայլերը երբեք շատ չեն։ Ճիշտ է, անպայման հետեւեք դեկորի որակին։ Շատ հիասթափեցնող կլինի, եթե ստիպված լինեք զգեստից պոկված փայլերը հավաքել ժամացույցի տակից: Կարեւոր է, որ դրանք խիտ լինեն, հակառակ դեպքում կերպարը էժան տեսք կունենա «բացերի» պատճառով։
Եթե դուք պատրաստ չեք արմատական որոշումների, ապա փնտրեք կոկիկ փոքրիկ փայլերով մոդելներ: Նմանօրինակ զգեստներն այնուհետեւ հեշտությամբ կարելի է հարմադրել ամառային լուքին։ Ամենից հաճախ այս զգեստները պատրաստված են տրիկոտաժից՝ շողշողացող թելերի ավելացմամբ։ Լուքը հաջողակ դարձնելու համար հետեւեք նյութի որակին: Քանի որ ոսկեգույն զգեստը համարվում է աութֆիթի կենտրոնական տարրը, կարեւոր է այն հավասարակշռել հանգստացնող երանգների լակոնիկ աքսեսուարներով՝ բեժ, շոկոլադե, կաթնագույն: Ի դեպ, չնայած կարծրատիպերին, մինիմալիստական արծաթյա զարդերը նույնպես հարմար են։
Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:34, 26 մարտի
Քանյե Ուեսթը վերադարձել է Instagram եւ հայտարարել, որ «կրկին սիրահարվել է հրեաներին»12:08, 26 մարտի
Աստղային ոճ․ 10 կերպար Պենելոպե Կրուսից (ֆոտո)10:52, 26 մարտի
Օրվա թիվը․ Ջեյ Զիի կարողությունը գնահատվում է 2,5 միլիարդ դոլար09:00, 26 մարտի
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 27-ից ապրիլի 2-ը23:56, 25 մարտի
Հայկական շոու-բիզնեսի բարձրահասակ հայտնիները (ֆոտո)20:31, 25 մարտի
Խորհուրդներ հոգեբանից․ ինչպես դուր գալ երազանքների տղամարդուն18:44, 25 մարտի
Wine Story. Արթուր Սարգսյան. Գինիները, ինչպես եւ կանայք, ունեն տեսակներ16:25, 25 մարտի
Wish list. հյուսվածքային մատանիներ, մինիմալիստական ականջօղեր եւ հաստ ապարանջաններ՝ հայկական ապրանքանիշերից14:10, 25 մարտի
Նորաձեւություն եւ տեխնոլոգիաներ․ hայկական հավելվածներ, որոնք պետք է ներբեռնել հիմա12:08, 25 մարտի
Աստղային ոճ․ 10 կերպար՝ Նազենի Հովհաննիսյանից (ֆոտո)11:00, 25 մարտի
10:31, 25 մարտի
Էրիկ Կարապետյանը միանգամից 5 նոր տեսահոլովակ է ներկայացրել (վիդեո)