ԽՈՅԵՐ
Ձեր սիրելին կցանկանա իսկական տոն կազմակերպել ձեզ համար: Դժվար է ասել` որքանով դա նրան կհաջողվի, բայց միայն այն փաստը, որ նա փորձում է ամեն ինչ անել ձեզ համար, արժանի է գովասանքի:
ՑԼԵՐ
Ձեր սիրելիի համար դժվար կլինի ձեզ բացատրելը, որ նա ձեզ շատ է սիրում եւ գնահատում: Սակայն անկեղծ ասած` դրա համար բացատրություններ էլ պետք չեն: Նայեք նրա աչքերի մեջ եւ ամեն ինչ կհասկանաք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Դուք կարող եք ձեր սիրելիին ներկայացնել ձեր մտքերը, բայց հնարավոր է` նա դրանք այնդքան էլ չկարեւորի: Պետք չէ նեղանալ նրանից, նա դա ձեզ նեղացնելու համար չի անի: Պարզապես, հանգամանքներն այնպես են դասավորվել, որ նա ստիպված է այդպես վարվում:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր սիրելին չի հսկի ձեր յուրաքանչյուր քայլը: Դուք կարող եք ապացուցել, որ ինքնուրույն մարդ եք եւ կարող եք ինքնուրույն որոշումներ կայացնել: Դա նրա մոտ հարգանք կառաջացնի:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Դուք չեք ցանկանա խոսել որեւիցե թեմայի շուրջ, սակայն ձեր սիրելին անընդհատ կշոշափի այն: Միակ ելքը նրան ասելն է, որ թեման ձեզ տհաճություն է պատճառում: Նա պարտավոր է հասկանալ ձեզ, եթե սիրում է:
ԿՈՒՅՍԵՐ
Փորձեք լինել խելամիտ եւ հասկացող: Ձեր աջակցությունը շատ է պետք ձեր սիրելիին: Այնպես է ստացվել, որ դուք այժմ նրա կյանքի այն եզակի մարդկանցից եք, որի վրա նա կարող է հույս դնել:
ԿՇԵՌՔՆԵՐ
Եթե ձեր եւ ձեր սիրելիի կյանքում կան խնդիրներ, դա դեռ չի նշանակում, որ պետք է փախչեք դրանցից: Դա լուծում չէ: Ընդհակառակը` փախուստ միշտ նոր անախորժություններ է առաջացնում:
ԿԱՐԻՃՆԵՐ
Լավ կանեք ավելի շատ տեղեկություն հավաքեք ձեր սիրելիի մասին: Անգամ եթե նրա կենսագրությունն ամենահետաքրքիր չէ տիեզերքում, լավ կլինի այն ուսումնասիրեք, որ հետո ճիշտ պահին փայլեք ձեր գիտելիքներով:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեր սիրելին դժվարությամբ կկարողանա ձեզ համոզել, որ նա ազատ մարդ է եւ կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել: Հավատացեք` այն որ դուք նրա մասին հոգ եք տանում, նա շատ գնահատում է, սակայն երբեմն մարդկանց պետք է թողնել ազատ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Անկախ ամեն ինչից` ժպտացեք եւ լավատես եղեք: Ձեր սիրելին եւ մյուսները կգնահատեն ձեր այդ վերաբերմունքը եւ ավելորդ հարցեչ չեն տա, որոնք կարող են ձեզ նյարդայնացնել:
ՋՐՀՈՍՆԵՐ
Դուք մտերիմներից մեկի հետ կցանկանաք խոսել ձեր եւ ձեր սիրելիի հարաբերությունների մասին: Չգիտես ինչու` նրա հետ խոսելը շատ կարեւո է կլինի: Աշխատեք նրա խորհոււրդները կիրառել նաեւ կյանքում:
ՁԿՆԵՐ
Լավ կանեք սիրելիին օգնեք կենցաղային հարցերում` մաքրություն անելիս կամ խոհանոցում: Հավատացեք ձեր ջանքերը իզուր չեն լինի եւ նա կգնահատի դրանք:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին