Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

ArmenՅԱՆs. ինչպե՞ս Էնջի Ղարիբյանը դարձավ Destiny's Child խմբի անդամ Միշել Ուիլյամսի ու դերասանուհի Ջեննի ՄքՔարթիի անձնական դիմահարդարը

13:05, 19 նոյեմբերի

Ամերիկաբնակ դիմահարդար Էնջի Ղարիբյանը լավագույն օրինակն է նրա, որ երազանքներից պետք չէ հրաժարվել, քանի որ դրանք դառնում են նպատակներ ու հարթում հաջողության քո ճանապարհը։ ArmenՅԱՆs խորագրի մեր այս հերոսուհու պատմությունը ոգեշնչող է․ այսօր Էնջին Լոս Անջելեսի ամենահայտնի դիմահարդարներից է, աշխատում է այնպիսի հայտնիների հետ, ինչպիսիք են՝ ամերիկացի դերասանուհի Ջեննի ՄքՔարթին եւ ժամանակին հայտնի՝ Destiny's Child խմբի անդամ, երգչուհի Միշել Ուիլյամսը։ Ոչ հեռավոր անցյալում, սակայն, ոչ ոք չէր աջակցում Էնջիի նպատակին՝ անգամ ընտանիքի անդամները, որոնք կարծում էին՝ իրենց դուստրը պետք է «ավելի լուրջ» մասնագիտություն ընտրեր։ Էնջին փորձել է գոհացնել ծնողներին, բայց ավելի ուշ հասկացել, որ ոչ մի «լուրջ մասնագիտություն» չի կարող երջանկացնել իրեն, եթե աշխատանքը ԻՐ սրտով չէ։ 

Էնջի Ղարիբյանը ծնվել է Հայաստանում՝ Աբովյան քաղաքում։ ԱՄՆ տեղափոխվել են, երբ աղջիկը 8 տարեկան էր։ 

315978886_635396231662759_2214091878483868824_n.jpg (85 KB)

«Հայաստանից տեղափոխվելն ինձ համար դժվար էր, քանի որ ես միշտ շատ կապված եմ եղել իմ զարմիկների հետ եւ չէի ցանկանում նրանցից հեռու լինել, բայց քանի որ 90-ականների սկիզբն էր եւ Հայաստանում ամեն ինչ շատ վատ էր, մորեղբայրներս ցանկանում էին մեզ տեղավորել Միացյալ Նահագներում։ Ես շատ լավ եմ հիշում իմ կյանքը Հայաստանում։ Կարծում եմ՝ այդտեղ անցել է իմ մանկության լավագույն հատվածը։ Իսկապես, կցանկանայի, որ իմ երեխաներն էլ հնարավորություն ունենային մեծանալ Հայաստանում»,-պատմում է նա։ 

Մեկնելուց հետո դիմահարդարը Հայաստանում եղել է երկու անգամ,-«Մի անգամ 16 տարեկանում եմ եղել, հաջորդը՝ 21-ում։ Առաջին անգամ մայրիկիս հետ էի եկել, եւ ինձ թվում էր, թե ամեն բան հիշում էի, բայց իրականում շատ փոփոխություններ կային։ Ամեն ինչ, ասես, փոքրացած լիներ եւ տարբեր։ Մենք այցելեցինք մեր հին բնակարանը, եւ այնտեղի տեսարանը ինձ ստիպեց լաց լինել։ Երկրորդ անգամ Հայաստան եկա իմ 20-ամյա զարմիկի հետ, որը երբեք չէր տեսել հայրենիքը։ Զգացողություններս լրիվ այլ էին։ Հիշում եմ՝ այցիս վերջին օրը լաց էի լինում, քանի որ չէի ցանկանում վերադառնալ Միացյալ Նահանգներ, բայց նաեւ գիտեի, որ չէի կարող ընտանիքիս անդամներից հեռու լինել»։

Չնայած երկար տարիներ Լոս Անջելեսում բնակվելուն՝ Էնջին գերազանց տիրապետում է հայերենին, ասում է՝ ծնողներն այդ հարցում խիստ են եղել․

316139380_673382654285697_7451646332880037425_n.jpg (64 KB)

«Ծնողներս երբեք թույլ չեն տվել, որ ես ու եղբայրս անգլերեն խոսեինք։ Մեզ պատժում էին, երբ հայերեն չէինք խոսում։ Մինչ օրս նրանց հետ միայն հայերենով եմ խոսում, նույն կանոններին ենթարկվում են նաեւ երեխաներս։ Նրանք խոսում են հայերեն, պահպանում մեր մշակույթը, բացի ամերիկյանից՝ հաճախում են նաեւ հայկական դպրոց։ Մենք հաճախ ենք լսում հայկական երաժշտություն, ուտում հայկական ուտեսներ, ընկերներով խորոված ենք պատրաստում․․․ Կարող եմ վստահաբար ասել, որ այստեղ մենք ստեղծել ենք մեր փոքրիկ Հայաստանը, քանի որ Լոս Անջելեսի բնակչության ավելի, քան 80 տոկոսը հայեր են»։

Վերհիշելով դիմահարդարման հանդեպ իր առաջին հետաքրքրությունը՝ նա պատմում է․

315519047_836394570742869_2548017994974138312_n.jpg (72 KB)

«Մայրս վարսահադար է, ես մեծացել եմ նրա սրահում եւ միշտ հիացել այն ոճափոխություններով, որոնց ենթարկվում էին կանայք եւ այն ինքնավստահությամբ, որ ձեռք էին բերում դրանից հետո։ Ինձ միշտ դուր է եկել դիմահարդարման արվեստը։ Հիշում եմ՝ երբ սկսեցի աշխատել, առաջին աշխատավարձովս դիմահարդարման պարագաներ եմ գնել։ Միշտ ինքս եմ արել ու անում իմ դիմահարդարումը։ Բայց երբ ծնողներիս ասացի, որ ցանկանում եմ դիմահարդար դառնալ, նրանք դեմ եղան այդ որոշմանս։ Մայրս ասում էր, որ պետք է շարունակեմ ուսումս, դառնամ իրավաբան կամ բժիշկ։ Ի դեպ, այդ ժամանակաշրջանում նաեւ երգում էի, որպես բեքվոկալիստ ելույթ էի ունենում շատ հայ արտիստների՝ Արմենչիկի, Սիլվա Հակոբյանի, Ռազմիկ Ամյանի եւ ուրիշների հետ։ Բայց հետո որոշեցի ընդունվել համալսարան եւ մասնագիտացա գրավոր խոսքի մեջ։ Ավարտելուց հետո ամուսնացա, միեւնույն ժամանակ մասնագիտանում էի նաեւ իրավաբանության ոլորտում, բայց դա ինձ չէր ուրախացնում, մինչդեռ ոգեւորում էր ծնողներիս։ Այնուհետեւ իմացա, որ սպասում եմ առաջնեկիս, եւ ստիպված էի այդ շրջանում դադարեցնել ուսումս, ինչի համար, չեմ ժխտի, շատ էի ուրախացել։ Հղիությանս շրջանում գնացի դիմահարդարման դասընթացների, որից հետո էլ սկսեցի ինստագրամյան ակտիվությունս։ Իրականում ընտանիքիս բոլոր անդամները, այդ թվում՝ ամուսինս, բարկացել էին այդ որոշմանս համար, բայց կյանքումս առաջին անգամ փորձեցի ուշադրություն չդարձնել մյուսների կարծիքին։ Սկզբում աշխատանքի անցա մայրիկիս սրահում, այնուհետեւ շարունակեցի աշխատել տանը, հաճախ, ըստ անհրաժեշտության, ճանապարհորդում էի մի քաղաքից մյուսը, մինչեւ հիմա էլ աշխատանքի բերումով ճանապարհորդում եմ»։ 

315530722_3307961179416065_2470871124924877495_n.jpg (79 KB)

Այսօր Էնջին հաճախ շրջագայում է Ջեննի ՄքՔարթիի կամ Միշել Ուիլյամսի հետ։ Երկուսի համար էր նա դարձել է ոչ միայն սիրելի դիմահարդար, այլեւ՝ մտերիմ ընկեր։

«Ես միշտ ցանկացել եմ աշխատել հայտնի մարդկանց հետ։ Ես շատ եմ հավատում Աստծուն եւ գիտեմ, որ միայն Աստծո շնորհիվ եմ հասել այսպիսի հաջողության։ Այն, որ այսօր աշխատում եմ մի շարք հայտնի աստղերի հետ, եւս Աստծո օգնությամբ է եղել։ Ես շատ եմ աղոթել իմ երազանքների իրականացման համար։ Առաջին հայտնի մարդը, որի հետ աշխատել եմ, Քրիսթալ Հանթն էր։ Նա սերիալային հայտնի դերասանուհի է, նկարահանվել է «Մեկ կյանք ապրելու համար» եւ «Ուղեկցող լույս» սերիալներում։ Նա նաեւ շատ լավ մարդ է։ Մենք աշխատել ենք կարմիր գորգի, ֆոտոշարքերի եւ այլ մեծ միջոցառումների շրջանակում։ Հետո սկսեցի համագործակցել նաեւ Ջեննի ՄքՔարթիի հետ։ Ջեննի ՄքՔարթիին եւ Միշել Ուիլյամսին Աստված է բերել իմ կյանք։ Այս կանայք շատ լուսավոր մարդիկ են, եւ ես ինձ այնքան օրհնված եմ զգում, որ նրանք ինձ հնարավորություն են տվել իրենց հետ աշխատելու»։

315443061_455580476679723_739207802158742323_n.jpg (84 KB)

Ջեննին հայ դիմահարդարին գտել է Instagram-ի միջոցով՝ մոտ 4 տարի առաջ։ Հետո է միայն Էնջին իմացել, որ այդ շրջանում նա դիմահարդար էր փնտրում Լոս Անջելեսում, եւ շատ էր հավանել իր աշխատանքներն՝ ըստ ինստագրամյան հրապարակումների․

«Մի անգամ, ես պատահաբար մտա նրա էջը, որպեսզի հետեւի նրան, եւ ի՞նչ տեսնեմ՝ նա արդեն ինձ հետեւում էր Instagram-ում։ Անհավատալի էր․․․ Իհարկե, ես անմիջապես գրեցի նրան՝ նշելով, թե որքան եմ հիանում իր աշխատանքով, նշեցի նաեւ, որ շատ կցանկանայի մի օր դիմահարդարել իրեն։ Մեկ ամիս անց նրա օգնականից հաղորդագրություն ստացա, որտեղ ասվում էր, որ ցանկանում էին, որ դիմահարդարում անեի նրա համար։ Այդ պահին, նույնիսկ, չգիտեի՝ ինչի համար էր դա, բայց երբ վերջացրի դիմահարդարումը, նա այն շատ հավանեց եւ ինձ միանգամից առաջարկեց իր հետ համագործակցել The Masked Singer նախագծի շրջանակում։ Նրա մասին կարող եմ ասել, որ շատ բարեհոգի է, աշխատասեր, տաղանդավոր ու հրաշալի անձնավորություն։ Մենք դարձել ենք շատ լավ ընկերներ, ու այժմ ես նաեւ նրա Formless Beauty դիմահարդարման բրենդի մենեջերն եմ։

315532776_1108860496458739_1277161770981946175_n.jpg (102 KB)

Ինչ վերաբերում է Միշել Ուիլյամսին, ես Destiny's Child խմբի մեծագույն երկրպագու եմ եղել եւ միշտ սիրել եմ Միշելին՝ թե որպես երգչուհի, թե որպես մարդ, որն ունի մեծ հավատ Աստծո հանդեպ։ Երբ նա մասնակցում էր The Masked Singer նախագծին, նրա ձայնը միանգամից կռահել էի, նա արդեն ինձ հետեւում էր, եւ ես նրան ասացի, թե որքան հրաշալի էին նրա ելույթները։ Երբ կորոնավիրուսից հետո նա վերադարձավ նախագիծ, ցանկացավ, որ իր դիմահարդարումը ես անեմ։ Նա հավանեց մեր առաջին համագործակցությունը, որից հետո շարունակաբար սկսեցինք աշխատել։ Հիմա նրան երբեմն ուղեկցում եմ նաեւ ճանապարհորդությունների ընթացքում»։

Իր հայտնի հաճախորդներին Էնջին հաճախ է պատմում Հայաստանի մասին։ Ասում է՝ առաջին բանը, որ անում է իրեն ներկայացնելիս, իր հայրենիքի պատմությունը պատմելն է․

316224666_675293030882005_4674598936925213443_n.jpg (116 KB)

«Այո, բոլորը գիտեն, որ ես հայուհի եմ։ Հայաստանի մասին շատ եմ խոսել Ջեննիի հետ, պատմել եմ, թե որքան գեղեցիկ է Հայաստանը, մեր մշակույթը։ Նրան հաճախ պատմում եմ նաեւ մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին»։

Չնայած հայտնի մարդկանց հետ աշխատանքը երազանք է եղել, Էնջին այսօր դժվարանում է առանձնացնել որեւէ կոնկրետ համագործակցություն, որն իր կարիերայի հաջողությունն է համարում։ Նշում է, որ հաճույքով է աշխատում յուրաքանչյուր հաճախորդի հետ․

315534381_1907272969443288_6021090968325447488_n.jpg (81 KB)

«Ցանկացած համագործակցություն ինձ համար շատ կարեւոր է։ Աշխատել եմ նաեւ Դոնի Ուոլբերգի, Ուիլ Արնեթի, Քրիսթին Չիուի եւ մի քանի այլ աստղերի հետ, որոնք հայտնի են, բայց ոչ «հոլիվուդյան մակարդակի»։ Թերեւս կառանձնացնեմ միայն այն օրը, երբ Ջեննիին դիմահարդարեցի «Էմմի» մրցանակաբաշխության համար։ Ինձ համար դա հատուկ պահ էր, քանի որ ես միշտ հետեւում եմ նմանատիպ մրցանակաբաշխությունների, բայց չէի պատկերացնի, որ մի օր ինքս էլ կդառնամ դրա մի մասնիկը։

Առհասարակ, շատ մարդիկ կան, որոնց հետ կցանկանայի աշխատել։ Կարծում եմ՝ ես դեռ նոր եմ սկսում իմ լուրջ քայլերը եւ առջեւում դեռ շատ երազանքներ կան, որոնք, Աստծո կամքով, կկատարվեն։ Հուսով եմ՝ կաշխատեմ լավ էներգետիկայով ու բարի մտադրություններով մարդկանց հետ․ ես խաղաղասեր եմ, եւ տանել չեմ կարողանում «թունավոր» միջավայրը։ Նշեմ մի քանի անուններ, որոնց հետ կցանկանայի համագործակցել՝ Էդրիան Բեյլոն, Քլոե Քարդաշյան, Քենդիս Քեմերոն Բյուր․․․»։

316237044_3365872750361752_302711310824194239_n.jpg (53 KB)

Հայ հայտնիներից դիմահարդարն աշխատել է Իվետա Մուկուչյանի հետ։ Նրա հետ խոսել ենք նաեւ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների դիմահարդարման մասին․

«Իվետային դրմահարդարել եմ համերգների ու ֆոտոշարքերի համար։ Նա շատ լավն է, գիտի՝ ինչ է ցանկանում․ ինձ այդպիսի մոտեցումը դուր է գալիս։ Դիմահարդարման վերաբերյալ մեր պատկերացումները համընկնում են, նրա հետ աշխատելն ինձ համար հեշտ էր։ Ինչ վերաբերում է, առհասարակ, հայ հայտնիների դիմահարդարմանը՝ ես հավանում եմ, հատկապես, Իվետայի պես երգչուհիներին, որոնք չեն վախենում փորձարկումներից ու նոր ոճերից։ Ինձ շատ է դուր գալիս նաեւ Լիլիթ Հովհաննիսյանի ոճը»։ 

316061520_529741799002676_5919276117095759906_n.jpg (59 KB)

Իհարկե, չենք շրջանցել նաեւ սեզոնային թրենդները։ Էնջին խորհուրդ տվեց աշնանն ու ձմռանը նախապատվությունը տալ մուգ երանգներին։

«Աշնանային ու ձմեռային դիմահարդարման մեջ ես նախընտրում եմ մուգ կարմիր շուրթերը,  մուգ նարնջագույնը, շագանակագույնի բոլոր երանգները։ Անձնամբ ես սիրում եմ անել մուգ շագանակագույն շուրթեր եւ smokey eyes՝ կրկին շագանակագույն երանգներով։ Առհասարակ կարծում եմ՝ մուգ երանգները հիմա թրենդային են, եւ յուրաքանչյուրը կարող է ընտրություն կատարել իր սիրելի գույնի մեջ։ Ես նաեւ նախընտրում եմ ընդգծված շուրթեր, թույլ հարդարված մաշկ ու միայն թրաթչաներկ՝ աչքերին look-ը»։

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Էնջի Ղարիբյանի ինստագրամյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել