Կանանց համար տղամարդու արտաքինը այնքան էլ կարեւոր չէ։ Իհարկե, գեղեցիկ եւ հմայիչ տղամարդը միանգամից գրավում է կնոջ ուշադրությունը, սակայն երբ նա սկսում է խոսել կնոջ հետ, վերջինս ուշադրություն է դարձնում ավելի կարեւոր հատկանիշների վրա։ Որո՞նք են դրանք։
1.Կանանց ավելի հետաքրքրում է տղամարդու սոցիալական դիրքն ու ստատուսը
Խոսքն ամենեւին թանկարժեք մեքենաների եւ առանձնատների մասին չէ։ Խոսքն ավելի կարեւոր երեւույթների՝ նրա մտածելակերպի, ինքնավստահության, շփման ձեւի, հումորի զգացումի մասին է։ Ահա այս հատկանիշներն ունեցող տղամարդիկ են ավելի նախընտրելի կանանց համար։ Հետեւաբար, սոցիալական ավելի բարձր դիրք ու ստատուս ունեցող տղամարդիկ ավելի մեծ շանսեր ունեն կանանց գրավելու հարցում։
2. Տղամարդիկ, ովքեր կարողանում են կառավարել իրենց
Կանանց առաջին հերթին գրավում են առաջնորդ, ինքնավստահ, խելացի տղամարդիկ։ Նրանք, ովքեր կարողանում են կառավարել իրենց, աշխատել սեփական անձը զարգացնելու եւ ունակություններն ավելի հմտացնելու վրա։ Կանանց համար ցանկալի են այն տղամարդիկ, ովքեր զբաղվում են ինքնազարգացմամբ եւ ինքնակրթությամբ։
3. Արտաքինը փոփոխական է
Կան մարդիկ, ովքեր համոզված են, որ մշտապես գեղեցիկ ու հմայիչ են մնալու։ Սակայն արտաքին տեսքը փոփոխական է, իսկ հոգին, սիրտը եւ միտքը՝ մնայուն։ Մեր արտաքին տեսքը փոփոխվում է ամեն օր, քանի որ մարդը սիրում է փորձարկումներ անել իր արտաքնի վրա։ Բացի դա, տարիքը նույնպես մեծ նշանակություն ունի։ Իսկ կանայք բնազդաբար հասկանում են դա։ Երբ նրանք ծանոթանում են տղամարդու հետ, քաջ գիտակցում են, որ տարիներ հետո նա այլ տեսք է ունենալու (ճաղատանալու է, ավելորդ քաշ է հավաքելու, ծերանալու է) այնպես, ինչպես իրենք։ Հետեւաբար, նրանք նախընտրում են անհատականություն ունեցող տղամարդկանց։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով