«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Ամբողջ մարմինս դողում էր ուրախությունից»․ հաղորդավարուհի Լուսինե Փիրոյանը «Լատինական Գրեմմիի» շրջանակում արժանացել է հատուկ շքանշանի (ֆոտո)

14:18, 22 նոյեմբերի

Նոյեմբերի 17-ին Լաս Վեգասում կայացել է «Լատինական Գրեմմիի» 23-րդ մրցանակաբաշխությունը, որի շրջանակում մրցանակներ են ստանում լատինաամերիկացի կատարողները։ Մրցանակաբաշխության շրջանակում հատուկ շքանշանի է արժանացել այժմ ԱՄՆ-ում բնակվող հայ հաղորդավարուհի Լուսինե Փիրոյանը։ Լուսինեն նաեւ Լաս Վեգասի աստղերի ծառուղում՝ Միջին արեւելյան երկրների եւ կովկասյան տարածաշրջանի, ինչպես նաեւ՝ եվրոպական 4 երկրների ղեկավարն է։ 2022 թ-ից հաղորդավարուհին աշխատանքի է անցել «Գրեմմիի» կազմակերպչական թիմում։ 

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լուսինե Փիրոյանը կիսվել է իր նոր ձեռքբերումով, ինչպես նաեւ՝ տրամադրել երեկոյի հետաքրքիր կադրերից մի քանիսը։

316156686_479715394253496_3874554778078791980_n.jpg (93 KB) 

«Գլխավոր մրցանակաբաշխությունից  առաջ՝ տարբեր անվանակարգերում «Գրեմմիի» նոմինանտներին եւ որոշ կազմակերպությունների տրվում են հատուկ շքանշաններ, որոնք նախատեսված էին նաեւ «Միջազգային լրատվական ասոցիացիայի» կողմից։ Ես արժանացա դրանցից մեկին՝ Լատինական շոուբիզնեսի զարգացման մեջ  ունեցած ներդրման համար/Lifetime medal Award for Supporting Latin Show Business։ Հենց նույն անվանակարգում շքանշան հանձնվեց նաեւ Ջեքսոնների ընտանիքի հիմնադրամի նախագահ Սիմոն Սահուրիին»:

Հաղորդավարուհին ասում է՝ միշտ երազել է դահլիճից զգալ մրցանակաբաշխության ամբողջ էներգիան, բայց երբեք չէր կարող պատկերացնել, որ կգար մի օր, ու ինքն էլ կկազմեր այդ մեծ տոնի անմիջական մասնիկը․ 

315531379_867092704467528_6701022102945313235_n.jpg (60 KB)

««Լատինական Գրեմմին» ինձ համար, իսկապես, մեծ անակնկալ էր: Երբ դու գիտես, որ գնում ես աշխատանքդ կատարելու, բայց հանկարծ քեզ հրավիրում են ու հանձնում շքանշան... Այդ պահին առաջինը մտածեցի՝ բայց ես բարձրակրունկ կոշիկներով չեմ, ինչպե՞ս գնամ ստանամ մրցանակս (ծիծաղում է)։ Այնպիսի շոկի մեջ էի, որ փորձում էի էմոցիաներս զսպելով անցնել աշխատանքային պրոցեսին: Ինձ համար ոչ այնքան հուզիչ էր մրցանակը, որքան գնահատված լինելը: Ամբողջ մարմինս դողում էր ուրախությունից եւ գնահատանքից»:

316261418_490392576226492_5229894387858671001_n.jpg (81 KB)

Լուսինեի խոսքով՝ նմանատիպ միջացառումները կարեւոր են ոչ միայն մրցանակներով, այլեւ՝ նոր ծանոթություններով ու համագործակցության առաջարկներով։ Հաղորդավարուհին այդպիսի ձեռքբերումներից եւս անմասն չի մնացել․

316289575_460424289515331_8221087439425715071_n.jpg (101 KB)

«2023-ին սպասվում է շատ մեծ եւ լայնամաշտաբ 2 ծրագիր, որի անմիջական կազմակերպման առաջարկը եղավ ինձ: Առհասարակ, նման միջոցառումները համախմբում են տարբեր վայրերից, բայց նույն բնագավառից հազարավոր մարդկանց, որոնք ամբողջացնում են ուժերը՝ նոր ու հետաքրքիր գաղափարներ ստեղծելու համար»,-հավելեց նա։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search