Մեծ մարգարիտ

Մարգարիտները վաղուց դուրս են եկել թրենդից. Կոկո Շանելի ժամանակներից այս ծովային զարդն առկա է նորաձեւության յուրաքանչյուր սիրահարի զարդատուփում։ Այս սեզոնին մարգարիտները ստացել են գերաճած ձեւ. Giorgio Armani-ի եւ Givenchy-ի ցուցադրությունների ժամանակ մոդելների ականջօղերն ու մատանիները զարդարված էին հսկայական մարգարիտներով: Կարծես, թե գտնվել է 2023 թվականի ամենաէլեգանտ զարդերը։
Կոկտելային մատանիներ

Խոշոր վառ քարերով զանգվածային մատանիները սովորաբար կրում են աջ ձեռքի ցուցամատին կամ մատնեմատին, որի մեջ կոկտեյլ եք պահում երեկույթի ժամանակ։ Այստեղից էլ եկել է անվանումը: Այնուամենայնիվ, պարտադիր չէ, որ քարերը թանկարժեք լինեն. դիտեք Dries Van Noten ցուցադրության մոդելները: Կոկտելային մատանիները նույնպես սեզոնի հիմնական թրենդների ցանկում են։
Ծաղկային մոտիվներ

2023 թվականին մենք ծաղիկներ ենք կրելու ոչ միայն գարնանը, համենայնդեպս այդպես են ասում դիզայներները։ Չոկերներ, ականջօղեր, մատանիներ, թեւնոցներ՝ ծաղիկները նոր սեզոնում կզարդարեն բոլոր զարդերն ու բիժուտերիան։
Շատ երկար ականջօղեր

Հսկայական մարգարիտների հետ միասին նորաձեւության ասպարեզում հայտնվեցին երկար ականջօղերը։ Այնքան երկար, որ հասնեն ձեր ուսերին։ Սրանք կարող են լինել շատ բարակ շղթա-ականջօղեր, ինչպիսիք են Nensi Dojaka-ն, չնայած մեծ քարերով մոդելները՝ մոնոխրոմ կամ բազմագույն, շատ ավելի տպավորիչ տեսք կունենան: Դրանք կան Proenza Schouler-ի եւ Louis Vuitton-ի հավաքածուներում։ Այս ականջօղերը բավականին ծանր տեսք ունեն, բայց դրանք հաստատ չեն անտեսվի ոչ մի երեկույթի ժամանակ։
Չոկեր-վզնոցներ

Չոկերները վերադարձան նորաձեւություն մի քանի սեզոն առաջ եւ չեն անհետանա առնվազն եւս մեկ սեզոն: Նման զարդերի ակնհայտ առավելությունների թվում այն է, որ դրանք շատ ավելի բազմակողմանի են, քան երկար վզնոցները եւ համադրվում են գրեթե ամեն ինչի հետ։
Աղբյուրն ու լուսանկարները՝ Thesymbol.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ