Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Հայ հայտնիներ, որոնց հարսանիքները տեղի ունեցան 2022-ին (ֆոտո)

13:08, 25 դեկտեմբերի

2022 թ-ը շատերի համար ավարտվում է անձնական ձեռքբերումներով։ Այս տարի հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ գտան իրենց երկրորդ կեսերին, ոմանք հասցրին ամուսնանալ ու կազմել ընտանիքներ։ Ամփոփելով տարին՝ NEWS.am STYLE-ը վերհիշել է, թե որոնք էին տարվա հարսանիքները՝ հայկական շոու-բիզնեսում։

2022-ը նոր կարգավիճակում սկսեց «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը։ Երգչի եւ նրա ընտրյալի՝ Աննայի հարսանիքը տեղի է ունեցել հունվարի 8-ին՝ Արցախում։ Զույգը ծանոթացել է Ստեփանակերտում, 2019 թ-ին Շուշիում տեղի էր ունեցել նրանց նշանադրությունը։

IMG_7571.JPG (177 KB)

Դերասաններ Միկա Ղափլանյանի եւ Մարիամ Ադամյանի հարսանիքը տեղի է ունեցել փետրվարի 27-ին։ Թեեւ դերասանները միասին նկարահանվել են «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում, երկրպագուների համար նրանց միությունն անսպասելի է եղել, քանի որ նախկինում ոչ Միկան, ոչ Մարիամը, նույնիսկ, չեն ակնարկել, որ միասին են։

274507955_1742712309394318_5388641189786305576_n.jpg (155 KB)

Ամառային հարսանիքների շարքը բացեցին սերիալային դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու նրա ընտրյալը՝ լուսանկարիչ Տիգրան Մարտիրոսյանը։ Նրանք ամուսնացան հուլիսի 14-ին։ Զույգի պսակադրության արարողությունը ֆիքսել էր նաեւ NEWS.am STYLE-ը։ 

ARS_1140.JPG (205 KB)

Դերասաններ Էրմինա Զախարովան եւ Ժորա Մարտիրոսյանն ամուսնացան հուլիսի 25-ին։ Ժորան սիրելիին առաջարկություն էր արել Կամերային թատրոնում՝ «secret santa»-ի արարողության ընթացքում։ Զույգի հարսանեկան արարողության քավորը դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանն է եղել։

296114822_3177249599205917_7137229478392021207_n.jpg (50 KB)

Էրիկ Կարապետյանի եւ Սվետլանա Իշխանյանի հարսանիքն ամենասպասվածներից էր։ Երկար տարիների սիրո պատմությունից հետո զույգը հարաբերություններն օրինականացրեց օգոստոսի 8-ին՝ գեղեցիկ հարսանեկան արարողությամբ։ Խնջույքին ներկա էին հայկական շոու-բիզնեսի մի շարք հայտնիներ։ Թեեւ Էրիկը երբեք չի հանրայնացրել իր եւ Սվետլանայի հարաբերությունները, այդ օրը երգիչը հենց ինքն արեց ամուսնության մասին առաջին հրապարակումը։

297871224_582892453537806_8721854157729497066_n.jpg (48 KB)

Ավելի քան տասը տարվա ընկերությունից հետո պարուհի Մաշա Ենոքյանն ու Արշավիր Գրիգորյանը պսակադրվեցին օգոստոսի 28-ին։ Հարսանիքից օրեր առաջ զույգն արդեն հասցրել էր օրինականացնել հարաբերությունները, սակայն թե Մաշայի, թե Արշավիրի համար խորհրդանշական էր, հատկապես, պսակադրության արարողությանը։ Զույգի պսակադրության ամենահուզիչ պահը եկեղեցում Մաշայի՝ «հնազանդ լինելու» խոստում էր, որի ժամանակ պարուհին չի կարողացել զսպել արցունքները։ Տեսանյութը հայտնվել էր TikTok-ում ու լայն տարածում գտել համացանցում։

304745342_5655910807802595_2416759431047553101_n.jpg (94 KB)

Հայկական շոու-բիզնեսի ամուրիներից շատերն այս տարի գտան իրենց կեսերին։ Նրանց հարսանիքներին, հուսով ենք, կանդրադառնանք արդեն 2023-ին։

Լուսանկարները՝ հայտնիների սոցիալական կայքերի էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search