Սպասում ենք մեծ պրեմիերայի. Թամարա Գվերդծիթելին Երեւանի «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի փորձին

ՇոկTok. «Մեզ գրել էին` թող ձեր օդանավի հետ մի բան լինի` դուք տեղ չհասնեք». Անի Արզումանյան

ՇոկTok. Անժելա Փարսադանյանը` ընկերոջից բաժանվելու, առողջական խնդրի ու կյանքի դժվարությունների մասին

2023-ի makeup թրենդներն ու հատուկ դիմահարդարում՝ Մարտի 8-ի համար՝ Սեդա Գրիգորյանից

Ի՞նչ նվեր են ակնկալում եւ ի՞նչ են պատրաստվում նվիրել մարտի 8-ին երիտասարդները

Հենզել Բրուտենցը վերադարձավ մեծ էկրաններ․ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի պրեմիերան, դերասանների հույզերն ու միջոցառման հյուրերը

Nemra-ի ռոքային 11-ամյակը․ խմբի ու երկրպագուների «երկխոսությունը»՝ բեմում ու բեմից դուրս

ՇոկTok. «Տիկտոկում ամենաքիչը 10000 դրամ եմ աշխատել». տիկտոկեր Նինա Տիտանյան

Միշլենի երկու աստղ ունեցող շեֆ-խոհարար Ֆլորենս Դալիանի գաստրո շոուն «Հայրիկ» Seven Visions Hotels, The Dvin ռեստորանում

Տիկտոկեր Նինա Տիտանյանի նոր կերպարը` «Բլբուլյանները 4» սիթքոմում

ՇոկTok. «Կյանքումս երբեք էլ մատուցող չեմ աշխատի». տիկտոկեր Ալեքս

«Սյուրպրիզ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում կան նոր դերասաններ

«Chef’s Forest» նախագծի հեղինակ Հարութ Խաչատրյանը բադ է պատրաստել հողի տակ՝ ձնառատ լեռների ֆոնին

«Հանդիսատեսը բարձր տրամադրությամբ է հեռանալու դահլիճից». Աղաս Մանուկյանը` «Կյանքս» STAND UP-ի մասին

Քրիստինե Պեպելյանը՝ ԱՄՆ-ում իր առօրյայի, վոկալ ստուդիա հիմնելու եւ որդու՝ Արեգի հետ ժամանակ անցկացնելու մասին

50000-ից մինչեւ 400000 դրամ. ինչպես են նախընտրում հագնվել երիտասարդները եւ որքան արժեն նրանց look-երը

Տիկտոկերներ Մայիս Վարդանյանի ու Մոնիկա Պետրոսյանի սիրո պատմությունը

«Հիմա չենք նախատեսում երեխա ունենալ». Անդրանիկի եւ Օվսաննայի սիրո պատմությունն ու առաջիկա ծրագրերը

«Տալենտում» ծրագրի պատանի մասնակիցների ամանորյա համերգն ու առաջին ելույթը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ (ֆոտո)

19:05, 23 դեկտեմբերի
Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի «Տալենտում» կրթական եւ զարգացնող ծրագրի կրթաթոշակառուների ամանորյա համերգը։ Հիմնադրամի ջանքերով 17 պատանի երաժիշտի եւս մեկ երազանք դարձավ իրականություն․ երիտասարդ եւ սկսնակ արտիստները ոչ միայն ելույթ ունեցան մեծ դահլիճում՝ հարյուրավոր հանդիսատեսի առջեւ, այլեւ հնարավորություն ունեցան ներկայանալու Հայատանի պետական սիմֆոնիկ նվագախմբ ուղեկցությամբ՝ դիրիժոր, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախագահ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։
Համերգին պատանի երաժիշտների կատարմամբ հնչեցին Բախի, Սարասատեի, Չայկովսկու, Բաղդասարյանի, Հարությունյանի, Գերշվինի, Մանգանիի, Գրիգի, Բեթհովենի, Խաչատրյանի, Ռախմանինովի ստեղծագործությունները: Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ այսպիսի միջոցառումները նպատակ ունեն ոչ միայն հարստացնելու սկսնակ տաղանդների փորձը, այլեւ ոգևորելու, որպեսզի իրենց առջեւ դնեն ավելի մեծ երազանքներ ու նպատակներ․
320045979_1189790531653793_1370326516326215813_n.jpg (63 KB)
«Երիտասարդ երաժիշտների համար շատ կարեւոր է հանդես գալ նվագախմբով, եւ այսօր նրանք ունեն այդ հնարավորությունը։ Այսպիսի մեծ դահլիճում ելույթ ունենալը, սիմֆոնիկ գործեր ներկայացնելը շատ մեծ պատասխանատվություն է։ Հիշում եմ նաեւ ինձ այս տարիքում, ու վստահ եմ, որ այսօրվա ելույթը կարող է շատ մեծ բան փոխել իրենց կյանքում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց դիրիժորը։
«Տալենտում» ծրագրի շրջանակում երիտասարդ երաժիշտներն այս տարի արդեն հանդես էին եկել ամփոփոիչ համերգով, սակայն կենդանի նվագախմբի ուղեկցությամբ դեռեւս ելույթ չէին ունեցել։ Սերգեյ Սմբատյանն ասում է՝ երիտասարդներին պետք է սիրով արձագանքել եւ օգնել, ինչն էլ հիմնադրամի կարեւորագույն առաքելություններից է։
320736606_1027774481511422_6708671815281454323_n.jpg (71 KB)
«Երկու տարի է, ինչ հիմնադրամը գործում է, եւ կարծում եմ՝ մեծ ձեռքբերումները դեռ առջեւում են, բայց սա առաջին գալահամերգն է նվագախմբով, որի հաջողության դեպքում այն կարելի է ամենամյա դարձնել։ Դժվար է խոսել մեր սահմանած նշաձողերի մասին, քանի որ հիմնադրամը կոչվում է «Երաժշտություն հանուն ապագայի», իսկ ապագան այն միստիկ ժամանակահատվածն է, որը երբեք չի գալու։ Մենք փորձում ենք մեր տաղանդավոր երիտասարդներին պատրաստել վաղվա կյանքին, հարստացնել նրանց տաղանդը գիտելիքներով։ Կարծում եմ՝ շատ բաներ մեզ մոտ արդեն ստացվել են, բայց փորձում ենք երեխաներին ավելի մոտիվացնել։ Երբ տաղանդավոր մարդիկ մոտիվացված են, հասնում են հաջողությունների, որոնք բոլորին են ոգեւորում»։
321308450_696323655221276_1721906449855152757_n.jpg (57 KB)
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Տալենտում» ծրագրի շրջանակում հիմնադրամի կրաթաթոշակառուների համար աշխարհահռչակ 50 պրոֆեսորներ եւ երաժիշտներ անցկացրել են ավելի քան 150 վարպետության դաս: Ծրագիրը նպաստում է կրթաթոշակառուների մասնագիտական աճին 6 ուղղություններով՝ վարպետության դասեր, օտար լեզվի դասընթացներ, ֆինանսական աջակցություն, այցելություն թանգարաններ եւ համերգներ, ինչպես նաեւ՝ բեմական փորձ: Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ հայ պատանի տաղանդներին աջակցությունը կկերտի Հայաստանի ապագան՝ իբրեւ մշակութապես զարգացած պետության:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ