ԽՈՅԵՐ
Այսօր դուք պետք է կատարեք այն խոստումը, որը որոշ ժամանակ առաջ տվել եք ձեր սիրելիին եւ որի մասին մոռացել էիք: Սակայն հանգամանքները ձեզ կրկին կհիշեցնեն դրա մասին:
ՑԼԵՐ
Եթե այսօր սիրային արկածների ցանկություն ունենաք, ապա կարող եք թերթել ձեր բջջային հեռախոսի անվանագիրքը, ուր հաստատ կգտնվի այնպիսի մեկը, ով դեմ չի լինի ռոմանտիկ հանդիպման: Նա հետագայում ձեզանից ոչինչ չի պահանջի եւ ոչինչ չի ստիպի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեզ համար կարեւոր նշանակություն կունենան ձեր մտերիմների եւ ընկերների կարծիքները ձեր սիրելիի մասին: Եվ եթե հանկարծ պարզեք, որ նրանցից մեկը այդքան էլ չի հավանում ձեր սիրելիին, ապա միգուցե ձեր մեջ կասկածներ առաջանան՝ արդյոք արժե՞ շարունակել շփումը նրա հետ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելին կցանկանա ավելի մեծ իշխանություն ունենալ ձեզ վրա, ինչը ձեզ կարող է դուր չգալ: Այնպես որ՝ պատրաստ եղեք փաստերի եւ ապացույցների, թե որքան շատ ունեք ազատության կարիք:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին շատ դժվար կլինի ձեզ ինչ-որ կարեւոր բան խոստովանել: Նա անընդհատ հարմար առիթ կփնտրի, որպեսզի խուսափի ձեզ հետ լուրջ խոսակցությունից, սակայն ձեր շահերից է բխում ամեն ինչ իմանալ հենց այսօր, որպեսզի ապագայում ադեկվատ գործեք:
ԿՈՒՅՍԵՐ
Աստղերը հուշում են այսօր շատ բարեհաջող օրվա հույսեր չունենալ: Ձեր բոլոր ջանքներն այսօր հօդս կցնդեն եւ շատ անիմաստ բաների արդյունքում, որոնց հավատալը դժվար կլինի:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք կհասկանաք, որ ձեր սիրելիի հարցում դուք չեք սխալվել: Դե ինչ, կարող եք ուրախանալ այդ առիթով եւ գովել ինքներդ ձեզ ճիշտ ընտրության համար:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ամեն ինչ կախված կլինի ձեր հաստատակամությունից: Եթե շատ համառ գտնվեք, ապա ձեզ միայն ուժով հնարավոր կլինի կանգնեցնել:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ համատեղել երաժշտությունն ու սերը: Օրինակ՝ լսել այնպիսի երգ, որն ասոցացվում է սիրելիի հետ առաջին հանդիպման հետ: Դա թույլ կտա թարմացնել հիշողության մեջ առաջին զագցողությունները եւ թույլ կտա նորովի նայել ձեր ներկայիս հարաբերություններին:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր սիրելին կցանկանա ձեզ գրկել, սեղմել իր կրծքին եւ ոչ մի տեղ չթողնել ձեզ: Թվում է՝ դա այդքան էլ հեշտ չէ իրականացնելը ձեզ համար, սակայն հաստատ արժե փորձել:
ՋՐՀՈՍՆԵՐ
Չարժե տարվել սիրելիի համար զոհողություններ անելով: Հատկապես, եթե դրա համար դուք ոչ մի շնորհակալական խոսքի չեք արժանանում: Գոնե մեկ օր ապրեք ինքներդ ձեզ համար:
ՁԿՆԵՐ
Այսօր սիրելիի հետ հարաբերություններում ամեն ինչ այդքան վառ կարող է չլինել, որքան դուք կցանկանայիք: Չնայած, եթե խորը դատեք, ապա խնդիրներ ամենեւին էլ չկան. այդ ամենը ձեր երեւակայության արդյունքն է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է