Շամպայն - այն նախընտրում են սեթեւեթող եւ ծիծաղկոտ կանայք: Այսպիսի կանայք դեմ չեն ամուսնանալ իրենցից տարիքով բավական մեծ տղամարդկանց հետ: Նրանք հաճախ դավաճանում են իրենց ամուսիններին եւ գրեթե ակնթարթորեն հարբում են:
Օղի - խմում են ամուր, ուժեղ եւ կամային բնավորությամբ կանայք: Նրանք չեն թաքցնում իրենց ցանկություններն ու դանդաղ են հարբում:
Կոնյակ - սա միջին տարիքի կանանց համար է, որոնք ջերմության, հոգատարության եւ քնքշության կարիք ունեն: Նրանց ավելի շատ ժամանակ տրամադրեք, փորձեք հասկանալ նրա հոգին, եւ նա ձեզ հավերժ կսիրի: Շատ արագ են հարբում:
Վիսկի - այն խմում են իրենց ուժերի վրա վստահ, առանց բարդույթների կանայք: Խմելով՝ կարող են անկանխատեսելի դառնալ: Արագորեն հարբում են, իսկ առավոտյան չեն սիրում հիշել նախորդ երեկոյի մասին:
Թեքիլա - «պայթյունավտանգ» կանանց համար է: Նրանք կարող են անսանձ եւ վտանգավոր լինել, չնայած մի քանի չափաբաժնից հետո ակնթարթորեն «անջատվում» են:
Ռոմ-կոլա - ամեն ինչ փորձել սիրող կանանց սիրելի խմիչքն է: Նրանք սթափվում են՝ չհասցնելով հարբել, եւ հաճախ անհետանում են անգլիական ձեւով: Մի խոսքով՝ չեք ձանձրանա:
Ջին-տոնիկ - այս կանայք քիչ բան են հասկանում, հաճախ խոսում են ինչ-որ բանի մասին, ինչից ոչինչ չեն հասկանում, արագորեն հարբում են, իսկ առավոտյան չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվել իրենց հետ:
Կարմիր գինի - նախընտրում են էմոցիոնալ, կրքոտ կանայք: Արտաքինից կինը կարող է զուսպ լինել, բայց ներսում փոթորիկ է մոլեգնում: Շուտ չեն հարբում, սակայն հարբած ժամանակ անզուսպ են...
Սպիտակ գինի - նախընտրում են զուսպ, իրենց գինն իմացող, սառը եւ հաշվարկով կանայք: Նրանք միշտ զգոն են եւ չափազանց զգույշ իրենց արարքներում:
Լիկյոր - սա «քաղցր» կանանց համար է, որոնք տնային կենսակերպ են վարում: Նրանք լավ են պատրաստում, տնային տնտեսություն վարում: Թանկարժեք նվերներ են սիրում:
Գարեջուր - «առանց պահանջների» կանանց համար է: Այս կանայք հրաշալի «տղերք» են: Նրանց հետ կարելի է խորհրդակցել: Նրանք անփոխարինելի գործընկերներ են:
Աղբյուրը՝ Elle.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 30 օգոստոսի
«Մաշկի դիետա»․ աշխատո՞ւմ է արդյոք կատարյալ մաշկ ունենալու համար TikTok-ի skin cycling մեթոդը12:30, 30 օգոստոսի
Հայկական ոճը դեմքերով․ ինչպես նորովի մատուցել ամառային սովորական հագուստը10:30, 30 օգոստոսի

09:00, 30 օգոստոսի
Կենդանակերպի նշաններ․ ձեր իդեալական սիրեկանի կերպարը19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով15:28, 29 օգոստոսի
«Ու՞մ է պետք Rolex-ը». Մահացած միլիարդատեր Չարլի Մունգերի գլխավոր խորհուրդը երիտասարդներին14:28, 29 օգոստոսի
Քարդի Բին զարդարել է «Vogue Arabia»-ի շապիկը՝ լիբանանահայ դիզայներ Կրիգոր Ջաբոտյանի զգեստով13:55, 29 օգոստոսի
Առողջ և գեղեցիկ մազերը ձեր այցեքարտն են․«Nasri care by Albert»-ի խնամքի նոր միջոցները՝ Հայաստանում