Եթե Դուք ունեք բաց երանգավորման մազեր, ապա սուրճից պատրաստված դիմակները Ձեզ համար չեն, քանի որ այն հիանալի բնական ներկող միջոց է։ Շիկահերներին նույնպես խորհուրդ չի տրվում օգտագործել նման դիմակներ, քանի որ նրանց համար գոյություն ունի հինա եւ խնամքի շատ այլ միջոցներ։ Իսկ ահա թխահերների համար սուրճից պատրաստված դիմակները հենց այն է, ինչ իրենց պետք է, քանի որ սուրճը ոչ միայն խնամում է մազերն ու գլխամաշկը, այլեւ թարմացնում է մազերի գույնը։
Նման դիմակներ պատրաստելու համար պետք է օգտագործել առանց որեւէ հավելումներ ունեցող մանր աղացած սուրճ։ Եվ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ սուրճն ունի գունավորող հատկություններ, այդ պատճառով այս դիմակները պետք է օգտագործեն միայն թխահերները։
Սուրճից պատրաստված դիմակ՝ մազերն ամրացնելու համար
Այս դիմակը պատրաստելու համար ընդամենն անհրաժեշտ է երկու կամ երեք թեյի գդալ բնական աղացած սուրճ, կես լիտր եռացրած ջուր եւ մի փոքր ժամանակ՝ ստացված զանգվածը զովանալու համար։ Դիմակը պետք է քսել չոր մազերին՝ մեծ ուշադրություն դարձնելով արմատներին։ Դիմակը պետք է թողնել մոտ կես ժամ. այս ընթացքում ցանկալի է, որպեսզի գլուխը ծածկված լինի, իսկ 30 րոպե անց մազերը կարելի է լվանալ։
Սուրճից պատրաստված բուժիչ դիմակ
Նման դիմակը ոչ միայն ունի բուժիչ հատկություններ, այլեւ կարող է մազերին թարմություն եւ փայլ հաղորդել։ Այն պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ թեյի գդալ սուրճը լցնել մեկ ճաշի գդալ եռացող ջրի մեջ, ավելացնել երկու ձվի դեղնուց եւ զգուշորեն խառնել։ Դիմակը պետք է քսել մի փոքր խոնավ մազերին, իսկ 10 րոպե անց լվանալ այն տաք ջրով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:31, 30 սեպտեմբերի
Prada-ն միլիարդատերերին գրավում է բացառիկ ճանապարհորդական առաջարկներով և 100,000 դոլար արժողությամբ կիսաշրջազգեստներով17:00, 30 սեպտեմբերի
Հենրիկ Մալյան․ ծննդյան օրվա հեքիաթը. «Ես արվեստում ոչնչով չեմ ուզում զբաղվել, բացի մարդուց»16:20, 30 սեպտեմբերի
Ինչպես պահպանել տան համը աշխարհի մյուս կողմում. Ֆրանսիայում կհրատարակվի Զարզավաջյան եղբայրների գիրքը՝ հայկական սփյուռքի խոհանոցի մասին15:38, 30 սեպտեմբերի
Շամպայն, մերսումներ և մերկ լուսանկարներ. Փի Դիդին ճաղերի հետևում ապրում է VIP կյանքով15:13, 30 սեպտեմբերի

14:34, 30 սեպտեմբերի
Ռիհաննան Փարիզում կայացած Dior-ի ցուցադրությանը «գողացավ» բոլորի ուշադրությունը. նրա ոտքին փայլող ադամանդե ապարանջը գնահատվել է 1 միլիոն դոլար14:17, 30 սեպտեմբերի

13:30, 30 սեպտեմբերի
ReA Academy Lab-ի բաց կանչ միջին փորձառություն ունեցող մասնագետների համար13:14, 30 սեպտեմբերի
Չորս Rolex Daytona վաճառվել է 49.5 միլիոն դոլարով՝ գերազանցելով բոլոր ժամանակների ռեկորդը12:49, 30 սեպտեմբերի
Անցյալի թագավորական ուրվականները վերադարձել են. արքայազն Ուիլյամը բախվել է իր հորեղբոր «դավաճանությանը»12:15, 30 սեպտեմբերի
«Պարզապես հոգնած մայր». Սերենա Ուիլյամսը ազնվորեն ցույց է տվել, թե ինչպիսին է կյանքը երկու դուստրերի հետ11:39, 30 սեպտեմբերի
Ինչու էր Սիլվեստր Ստալոնեն ուզում կոտրել Ռիչարդ Գիրի ատամները