Բեյոնսեն չորս տարվա ընթացքում առաջին անգամ բեմ է դուրս եկել եւ անմիջապես ստացել 24 միլիոն դոլար։ Համերգը տեւել է ընդամենը մեկ ժամ, սակայն այս ընթացքում երգչուհուն հաջողվել է փոխել մի քանի կերպար։
Դուբայում տեղի է ունեցել քաղաքի ամենաթանկ հյուրանոցի՝ Atlantis The Royal հյուրանոցի բացումը։ Նրա տերերը գումար չեն խնայել ու այդ առիթով շքեղ շոու են կազմակերպել՝ հրավիրելով Բեյոնսեին, ով բեմ դուրս չէր եկել 2018 թվականից։ Page Six-ի տվյալներով՝ փոփ-դիվան մեկ ժամ տեւած համերգի համար վճարվել է 24 մլն դոլար։
Այնքան տպավորիչ էր Դուբայում շքեղ հյուրանոցի բացումը, որն ամենաթանկն է երկրում: Դրա կառուցման վրա ծախսվել է մեկուկես միլիարդ դոլար։ Համալիրը գտնվում է արհեստական կղզու վրա։ Յուրաքանչյուր հյուրի նշանակվել է անձնական սպասարկող, իսկ սենյակներում առկա են եղել նույնիսկ ատամի ոսկեզօծ խոզանակներ եւ սանրեր:
Միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ հայտնիներ՝ Ռեբել Ուիլսոնը, Քենդալ Ջենները, Բար Ռաֆայելին, Քլոե եւ Հալլի Բեյլիները։ Հյուրերի թվում են եղել նաեւ ռուս աստղեր՝ Կլավա Կոկան, Դինա Սաեւան, Իդա Գալիչը, Վիկտորյա Լոպիրյովան եւ այլք։
Բեյոնսեն կատարել է տարբեր տարիների հիթեր, այդ թվում՝ «Halo»-ն եւ «Beautiful Liar»-ը, եւ մի քանի անգամ փոխել է հանդերձանքը: «The Lion King» ֆիլմի համար գրված «Brown Skin Girl» երգը նա երգել է դստեր՝ Բլյու Այվիի հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահար Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին