Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Բեյոնսեն 24 միլիոն դոլար է ստացել Դուբայում փակ համերգին ելույթ ունենալու համար

10:23, 23 հունվարի

Բեյոնսեն չորս տարվա ընթացքում առաջին անգամ բեմ է դուրս եկել եւ անմիջապես ստացել 24 միլիոն դոլար։ Համերգը տեւել է ընդամենը մեկ ժամ, սակայն այս ընթացքում երգչուհուն հաջողվել է փոխել մի քանի կերպար։

Դուբայում տեղի է ունեցել քաղաքի ամենաթանկ հյուրանոցի՝ Atlantis The Royal հյուրանոցի բացումը։ Նրա տերերը գումար չեն խնայել ու այդ առիթով շքեղ շոու են կազմակերպել՝ հրավիրելով Բեյոնսեին, ով բեմ դուրս չէր եկել 2018 թվականից։  Page Six-ի տվյալներով՝ փոփ-դիվան մեկ ժամ տեւած համերգի համար վճարվել է 24 մլն դոլար։

Այնքան տպավորիչ էր Դուբայում շքեղ հյուրանոցի բացումը, որն ամենաթանկն է երկրում: Դրա կառուցման վրա ծախսվել է մեկուկես միլիարդ դոլար։ Համալիրը գտնվում է արհեստական ​​կղզու վրա։ Յուրաքանչյուր հյուրի նշանակվել է անձնական սպասարկող, իսկ սենյակներում առկա են եղել նույնիսկ ատամի ոսկեզօծ խոզանակներ եւ սանրեր:

Միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ հայտնիներ՝ Ռեբել Ուիլսոնը, Քենդալ Ջենները, Բար Ռաֆայելին, Քլոե եւ Հալլի Բեյլիները։ Հյուրերի թվում են եղել նաեւ ռուս աստղեր՝ Կլավա Կոկան, Դինա Սաեւան, Իդա Գալիչը, Վիկտորյա Լոպիրյովան եւ այլք։

Բեյոնսեն կատարել է տարբեր տարիների հիթեր, այդ թվում՝ «Halo»-ն եւ «Beautiful Liar»-ը, եւ մի քանի անգամ փոխել է հանդերձանքը: «The Lion King» ֆիլմի համար գրված «Brown Skin Girl» երգը նա երգել է դստեր՝ Բլյու Այվիի հետ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search