Ռեժիսոր Դեմիեն Շազելի «Բաբելոն» էպոսն առցանց դիտելու համար հասանելի կլինի հունվարի 31-ին։ Այս մասին են վկայում արտասահմանյան սթրիմինգային հարթակների տվյալները, հայտնում է Maxblizz-ը։
Նախագիծը պատմում է 1920-ականների Հոլիվուդի մասին։ Սյուժեի կենտրոնում կլինեն մի քանի դերասաններ, ովքեր ցավագին են ապրում անցումը համր ֆիլմերից ձայնայինին։ Նախագծում նկարահանվել են Մարգո Ռոբին, Բրեդ Փիթը, Թոբի Մագուայրը, Ժան Սմարթը, Դիեգո Կալվան եւ այլք։
Շազելը գրել է նաեւ «Բաբելոն»-ի սցենարը։ Արտասահմանյան քննադատները ժապավենին ոչ միանշանակ են արձագանքել. 56% Rotten Tomatoes-ում եւ 100 միավորից 60 Metacritic-ում:
Բաբելոնը ձախողվեց ԱՄՆ-ի կինովարձույթում՝ հավաքելով ընդամենը 15,4 միլիոն դոլար, բայց ավելի հաջողակ էր Եվրոպայում: Հոնավճարների ընդհանուր գումարն այս պահին կազմում է 30,4 մլն դոլար։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Paramount-ը մոտ 80 մլն դոլար է ծախսել ֆիլմի բյուջեի վրա՝ չհաշված մարքեթինգը։
Բաբելոնն այս շաբաթ ստացել է «Օսկար»-ի երեք անվանակարգ՝ լավագույն օրիգինալ սաունդթրեքի, նկարիչ-բեմադրողների աշխատանքի եւ ձայնի համար: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 12-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:31, 23 սեպտեմբերի
Քրիստինա Ագիլերան կրքոտ շոու է ցուցադրել զբոսանավի վրա. նրա փեսացուն պտտեցնում էր նրան Պորտոֆինոյում12:13, 23 սեպտեմբերի
«Մենք հոտ ենք հանում. դա բնական է». Բենի Բլանկոն ցնցել է ընտանեկան կյանքի մասին բացահայտումներով11:32, 23 սեպտեմբերի
Քեյթ Միդլթոնը քայլել է կարմիր գորգի վրայով՝ կրելով թագուհի մոր վզնոցը և արքայադուստր Դիանայի ականջօղերը11:18, 23 սեպտեմբերի
Մոնիկա Բելուչի. «Կամ ծերանում ես և ընդունում այն արժանապատվորեն, կամ մահանում ես»10:51, 23 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն10:49, 23 սեպտեմբերի
«Երիտասարդ կին օգնականը» և վերահսկողության կորուստ. Ինչու է Ստաս Միխայլովը բաժանվել կնոջից10:21, 23 սեպտեմբերի
Լյուիս Համիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի հետ իր հանդիպումների մանրամասները՝ հեծանվավազք, շամպայն և փարիզյան գիշերային զբոսանք09:00, 23 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 22 սեպտեմբերի
«Ռուսական մանիկյուր». Ինչու է աշխարհը տարված կատարյալ մաքուր եղունգներով22:17, 22 սեպտեմբերի
Գեղեցիկ վայրեր՝ սառը ընդունելություն. 6 ուղղություն, որտեղ զբոսաշրջիկները բախվում են կոպտության21:30, 22 սեպտեմբերի
Շքեղությունը կորցնում է իր փայլը. Մերձավոր Արևելքում պատերազմը սրում է համաշխարհային շքեղության ճգնաժամը20:21, 22 սեպտեմբերի
Burberry-ն վերադարձնում է ուրախությունը նորաձևությանը. Դանիել Լին համագործակցում է Սելիա Բիրթվելի հետ