Ռեժիսոր Դեմիեն Շազելի «Բաբելոն» էպոսն առցանց դիտելու համար հասանելի կլինի հունվարի 31-ին։ Այս մասին են վկայում արտասահմանյան սթրիմինգային հարթակների տվյալները, հայտնում է Maxblizz-ը։
Նախագիծը պատմում է 1920-ականների Հոլիվուդի մասին։ Սյուժեի կենտրոնում կլինեն մի քանի դերասաններ, ովքեր ցավագին են ապրում անցումը համր ֆիլմերից ձայնայինին։ Նախագծում նկարահանվել են Մարգո Ռոբին, Բրեդ Փիթը, Թոբի Մագուայրը, Ժան Սմարթը, Դիեգո Կալվան եւ այլք։
Շազելը գրել է նաեւ «Բաբելոն»-ի սցենարը։ Արտասահմանյան քննադատները ժապավենին ոչ միանշանակ են արձագանքել. 56% Rotten Tomatoes-ում եւ 100 միավորից 60 Metacritic-ում:
Բաբելոնը ձախողվեց ԱՄՆ-ի կինովարձույթում՝ հավաքելով ընդամենը 15,4 միլիոն դոլար, բայց ավելի հաջողակ էր Եվրոպայում: Հոնավճարների ընդհանուր գումարն այս պահին կազմում է 30,4 մլն դոլար։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Paramount-ը մոտ 80 մլն դոլար է ծախսել ֆիլմի բյուջեի վրա՝ չհաշված մարքեթինգը։
Բաբելոնն այս շաբաթ ստացել է «Օսկար»-ի երեք անվանակարգ՝ լավագույն օրիգինալ սաունդթրեքի, նկարիչ-բեմադրողների աշխատանքի եւ ձայնի համար: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 12-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
