Նայեք հին շինությունից մնացած կիսաքանդ պատի աղեղակամարին, կամ թեքվեք դեպի Ղազար Փարպեցու անկյունը, կամ իջեք դեպի Սարյան փողոցի անցումը․ ամենուր ձեզ կսպասի Երեւանի գեղարվեստական հնարքը։ Դուք կտեսնեք ձեզ նայող քաղաքի դեմքերը։ Դրանց հեղինակը՝ Ադամ Ադամյանն է։
Այո, ոչ բոլոր փողոցային նկարիչներն են ձգտում ստեղծագործել ծպտյալ։ Որոշ գործերի ներքո Ադամը նույնիսկ թողնում է իր լրիվ ստորագրությունը՝ ինտրիգն այստեղ տեղ չունի։ Բայց, եթե հեղինակին գտնես համացանցում, կարող ես հայտնաբերել նրա խոսող դեմքերի մի ողջ պատկերասրահ։ Նա պնդում է, որ նրանց հորինել է դեռեւս պատանեկության տարիներին։ Ի՞նչ են դրանք․ դեմքեր տուֆի վրա, աղեղակամարներում սպասող, սահող աստիճանների երկայնքով կամ հոսանքափոխարկիչային խցիկներից աչք ածո՞ղ։ Ինչո՞ւ հենց դա կարելի է կոչել երեւանյան սթրիթ-արտի այցեքարտը։
Ամեն ինչ պարզ է։ Դրանք ըստ էության՝ քաղաքային միջավայրի «դիմարարումներ են», դրա տեսանելի ականատեսները, զննողներն ու ընկերները։ Նայեք, դրանք ամենուր են։ Պետք է լոկ փոքր-ինչ տեմպն արագացնել, եւ անպայման կհանդիպեք դիմացի աչքերին։
Համատարած գիծ, անհամաչափություն, ձեւի լակոնականություն, առանձնացող հեղինակային ձեռագիր՝ արվեստների պատմությանը լավ հայտնի է այդ սկզբունքների վրա հիմնված գրաֆիկան։ Իսկ այսօրվա Երեւանը մեծ քանակությամբ բնակեցնում են հենց Ադամի գործերը։ Այն պատճառով, երեւի, որ դրանցում ինչ-որ շատ կարեւոր բան կա քաղաքային համատեքստի համար։ Գուցե թե, դա դրանց ընդհանուր տրամադրությո՞ւնն է։ Հայացքները, ուղղված՝ ոչ այն է առ անցորդների հոգիները, ոչ այն է առ քաղաքի հոգի՞ն։
Ադամն ասում է, որ դա՝ իր պերսոնաժների անհանգստությունն է այն փոփոխություններից, որոնք տեղի են ունենում, կամ չգիտես ինչու չեն կատարվում, տեղի ճարտարապետության հետ։ Նկարիչն անկեղծորեն անհանգստանում է հին քաղաքի ճակատագրի համար, եւ դեմքերը մասնակից են նրա անհանգստությանը։ Այդ հուզումները նրանց արվեստանոցից դուրս են քշում՝ այդպես է Ադամը բացատրում, թե ինչու դեմքերը չեն մնում միայն կտավների վրա։
«Ոչ մի մարդ հավերժ տանը չի նստի», - ուսերն է թոթվում նկարիչը։ Դե նրան առավելագույնս պարզ է, որ իր դեմքերը կենդանի, խոսող, կարեկցող են եւ դրանցից ոմանց կենսականորեն անհրաժեշտ է անցորներին նայելը՝ դառնալով հին քաղաքի նոր պատկերագրություն։
Հոգնած, մտահոգ, հետաքրքրասեր, բարի՝ դրանք կարող են լինել ծերերի կամ դեռահասների, ծանոթների կամ պատահական անցորդների դեմքեր։ Ադամը դրանց ոչ անուն է տալիս, ոչ էլ՝ բնութագրումնր։ Նրանք ինքնին՝ լիարժեք արտահայտություններ են, որոնց դիմախաղը բարդ է ցանկացած այլ բանի հետ շփոթելը։ Նկարչի խորմանկությունը ծայրագույնս պարզ է՝ տրամադրությունը որպես հեղինակային հնարք։ Իսկ գծանկարը՝ որպես թեգ։
Համատարած գծերը թելադրում են արագություն, կամ էլ թե արագությունն է թելադրում համատարած գծեր։ Ըստ Ադամի հաշվարկների մեկ փողոցային դիմանկարի վրա նա վատնում է մոտավորապես 30 վայրկյան։ Գծանկարներում սուր անկյունների բացակայությունը, սահուն անցումները մի ձեւից դեպի մյուսը, համատարած հոսանուտությունը ծնում են պարամետրային աշխարհը մի կերպարի ներսում, երբեմն եւ դրա սահմաններից դուրս։
Այդ դեմքերը հին պատերից, ասես դարերի խորքից աչք են ածում այսօր տեղի ունեցողին, եւ նայում են հարցմունքով։
Բայց ովքե՞ր են նրանք։ Արդյոք շինությունների հոգինե՞րն են, թե՞ հին քաղաքի հոգու մասնիկները։
Ադամը պնդում է՝ մարդիկ են։ Մենք ենթադրում ենք՝ երեւանյան ոգիները։ Փողոցների դիտորդները, տեղական լեգենդների պահակները, ամենաանսպասելի մշակութային կոդերի պահապանները, բնակվող մարդկանց հարեւանությամբ, բայց ամենեւին ոչ միշտ նրանց հետ համաձայն։
Եվ այդ պատճառով Ադամը նկարում է դրանց վրա։ Ասում է, որ իր համար ընդհանրապես կարեւոր չէ, ինչի վրա նկարես՝ լինի դա կտավ, թե շինություն։ Նրա ուսերի ետեւում գեղարվեստի ուսումնարանն է, նրա արվեստանոցում՝ կտավների վրա միեւնույն դեմքերով գեղանկարչական աշխատանքների ողջ մի շարք է։ Բայց արվեստին քաղաքային միջավայրում նա առանձնակի տեղ է հատկացնում իր պրակտիկայում։ Եվ Երեւանը խնամքով պահում է նրա աշխատանքները՝ այն հինգ տարվա ընթացքում, որ Ադամը դեմքերը թողնում է փողոցներում, լոկ դրանցից երկուսն են անհետ կորել։ Իսկ հարյուրից ավելին այդպես էլ շարունակում են բնակվել քաղաքի տարածության մեջ՝ եւ նույնիսկ դրա սահմաններից դուրս։ Ստացվում է, Ադամն իսկական կերպարների պատկերասրահ է ստեղծում քաղաքում։ Եվ գանգատվում է այն բանից, որ Երեւանի նկարիչները հազվադեպ են Սթրիթ-արտը լուրջ ընդունում։
Փոխարենը ծիծաղում է, որ գոպնիկներն ամենից հաճախ են ուշադրություն դարձնում նրա նկարներին։ Անսովոր, բայց լսարան է։ Բայց Ադամին դուր է գալիս։
Այսօր մենք ձեզ կհայտնենք երկու հասցե, որտեղ կարելի է հանդիպել Ադամի դեմքերին։ Նրանցից մեկը ձեզ սպասում է HayArt մշակութային կենտրոնը՝ տեղակայված Մաշտոցի պողոտա, 7ա հասցեում։ Ադամը նկարազարդել է կենտրոնի ապակե պատերը, եւ արդեն կիսամութ ճեմասրահում ձեզ կգրկի սռնին մեր հերոսի գործերից։ Իսկ երկրորդ կետը քարտեզի վրա՝ իսկական գանձ է սթրիթ-արտի սիրահարի համար, քանի որ այստեղ Ադամի դեմքերը Վլադիմիր Աբիխի աղմուկ հանած աշխատանքի կողքին են։ Արվեստների փողոցային համակեցություն է ձեզ սպասում Եկմալյան, տուն 5 հասցեում։
Իսկ մյուս պերսոնաժներին կարելի է գտնել, քաղաքում անշտապ զբոսնելիս։ Խոստանում ենք, այդ փնտրտուքն անպայման կգրավի ձեզ եւ կմղի հետազոտել ոչ ամենաակնհայտ, բայց Երեւանի այդպիսի գեղատեսիլ անկյունները։
Դարյա Պլակսիեւա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»