Հայաստանն իր ներդրում է ունեցել ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմում։ Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում ընդգրկված ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթի (Կաննի, Վենետիկի, Սանդանսի ու Տորոնտոյի կինոփառատոների մասնակից եւ մրցանակակիր) «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 29-ին՝ «Cinema Pathe՛ 5»-ում։ Հունվարի 30-ին «Լուկան» ցուցադրվել է նաեւ Օստենդի (Բելգիա) միջազգային կինոփառատոնում։ Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Ֆիլմի համապրոդյուսերն Անժելա Ֆրանգյանն է։ Երկու գլխավոր դերակատարներից մեկը դերասան Սամվել Թադեւոսյանն է։ Նրա խաղընկերներն են հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը եւ բազմաթիվ մրցանակների արժանացած դերասան Յոնաս Սմուլդերսը։
«Լուկան» Դինո Բուզատիի «Թաթարական անապատ» հայտնի վեպի ադապտացիան է։
Ժապավենը հանդիսանում է Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի եւՀայաստանի համատեղ արտադրանքը։
«Լուկա»-ն Դինո Բուզատիի «Թաթարական անապատը» հայտնի վեպի կինոադապտացիա է, որը պատմում է երիտասարդ սպա Ջովանի Դրոգոյի մասին, ով գնում է հեռավոր դիրքեր, որտեղ փորձում է ապացուցել իր օգտակար լինելը։
«Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերայի առիթով Ռոտերդամ եւ Օստենդ են մեկնել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ֆիլմ-հանձնակատար Մելիք Կարապետյանը եւ հայկական կողմից՝ պրոդյուսեր Անջելա Ֆրանգյանը: Ցուցադրությանը ներկա էին գլխավոր դերակատար Ջերալդին Չապլինը, ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթը, գլխավոր պրոդյուսեր Փիթեր Բրոսենսը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
