1. «Արատացույց»
Եթե քո զուգընկերը ստիպում է, որ դու զգաս, որ ոչինչ չես կարողանում ճիշտ անել, ինչպես նաեւ անընդհատ շեշտում է քո սխալները, ուրեմն հարաբերությունները վերանայելու ժամանակն է: Կենտրոնանալով միայն քո թերությունների վրա՝ դու կկորցնես ինքնավստահությունդ եւ այլեւս չես հարգի ինքդ քեզ:
2. «Հսկիչ»
Չնայած քո ամեն մի քայլը վերահսկելու նրա ձգտումը կարող ես ընկալել որպես սիրո նշան, բայց իրականում դա բոլորովին այլ բան է: Նա պարզապես ուզում է իմանալ քո կյանքի բոլոր մանրուքներն ու դրանց մասին իր կարծիքը հայտնելու հնարավորություն ունենալ:
3. «Լուրջ տղա»
Դա այն մարդն է, ով ամեն ինչ չափից լուրջ է ընդունում ու բոլորովին ունակ չէ հումորով վերաբերվել ինքն իրեն, կամ էլ ծիծաղել իր հասցեին ասված կատակի վրա: Սակայն նա կարող է բավականին կոպիտ ու հեգնական կատակել քո հասցեին, ինչը երբեմն վիրավորական է:
4. «Սառցաբեկոր»
Սառույցի նման. նա միշտ սառն է ու անվրդով: Նրան պակասում են զգացմունքները , ու նա քեզ որպես կահույքի մի մաս է ընկալում: Քո զգացմունքների մասին հոգ տանելու մտադրություն նա չունի, դրա համար էլ ուշադրություն անգամ չի դարձնի, եթե քեզ որեւէ բան դուր չգա:
5. «Զոհ»
Նա երբեք պատասխանատվություն չի ստանձնի իր գործողությունների համար ու մեղավորը միշտ դու կլինես: Նա անընդհատ կբողոքի բոլորից՝ ինքն իրեն ներկայացնելով զոհի դերում: Իր տխուր պատմություններով նա կփորձի արժանանալ քո խղճահարությանը՝ երեխայի նման:
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով