«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տղամարդկանց հինգ տեսակ, որոնց հետ ավելի լավ է չկապվել

21:12, 2 փետրվարի

1. «Արատացույց»

Եթե քո զուգընկերը ստիպում է,  որ դու զգաս, որ ոչինչ չես կարողանում ճիշտ անել, ինչպես նաեւ անընդհատ շեշտում է քո սխալները, ուրեմն հարաբերությունները վերանայելու ժամանակն է: Կենտրոնանալով միայն քո թերությունների վրա՝ դու կկորցնես ինքնավստահությունդ եւ այլեւս չես հարգի ինքդ քեզ:

2. «Հսկիչ»

Չնայած քո ամեն մի քայլը վերահսկելու նրա ձգտումը կարող ես ընկալել որպես սիրո նշան, բայց իրականում դա բոլորովին այլ բան է: Նա պարզապես ուզում է իմանալ քո կյանքի բոլոր մանրուքներն ու դրանց մասին իր կարծիքը հայտնելու հնարավորություն ունենալ:

3. «Լուրջ տղա»

Դա այն մարդն է, ով ամեն ինչ չափից լուրջ է ընդունում ու բոլորովին ունակ չէ հումորով վերաբերվել ինքն իրեն, կամ էլ ծիծաղել իր հասցեին ասված կատակի վրա: Սակայն նա կարող է բավականին կոպիտ ու հեգնական կատակել քո հասցեին, ինչը երբեմն վիրավորական է:

4. «Սառցաբեկոր»

Սառույցի նման.  նա միշտ սառն է ու անվրդով: Նրան պակասում են զգացմունքները , ու նա քեզ որպես կահույքի մի մաս է ընկալում: Քո զգացմունքների մասին հոգ տանելու մտադրություն նա չունի, դրա համար էլ ուշադրություն անգամ չի դարձնի, եթե քեզ որեւէ բան դուր չգա:

5. «Զոհ»

Նա երբեք պատասխանատվություն չի ստանձնի իր գործողությունների համար ու մեղավորը միշտ դու կլինես: Նա անընդհատ կբողոքի բոլորից՝ ինքն իրեն ներկայացնելով զոհի դերում: Իր տխուր պատմություններով նա կփորձի արժանանալ քո խղճահարությանը՝ երեխայի նման:

Աղբյուրը՝  Cosmo

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել