Հոլիվուդի 76-ամյա լեգենդ Շերը երբեք չի թաքցրել, որ օգտվել է պլաստիկ վիրաբույժների ծառայություններից։ Այնուամենայնիվ, նա ունի գեղեցկության իր գաղտնիքները, որոնք աստղին օգնում են պահպանել կազմվածքը եւ իր տարիքից շատ ավելի երիտասարդ տեսք ունենալ: Շերը դրանցից մի քանիսով կիսվել է իր «Forever Fit» գրքում:
Թեեւ երգչուհին հաշտվել է, որ միշտ երիտասարդ չի լինելու, բայց մարտահրավեր է նետել մայր բնությանը եւ ժամանակից շուտ քայլեր ձեռնարկել՝ ցանկացած տարիքում հիասքանչ տեսք ունենալու համար:

«Ամենակարեւորը քեզ պայքարելու հնարավորություն տալն է: Ես թողեցի ծխելը։ Ես թմրանյութեր չեմ օգտագործում։ Ես երբեք սուրճ չեմ խմում եւ գրեթե երբեք ալկոհոլ չեմ խմում, կարմիր միս չեմ ուտում»,- People ամսագրին տված հարցազրույցում ասել է Շերը՝ խոստովանելով, որ թուլություն ունի շոկոլադի նկատմամբ։
Շերը ձեռնպահ է մնում ճարպերով հարուստ մթերքներից, այդ թվում՝ կաթնամթերքից։ «Կարծում եմ՝ պանիրն օրգանիզմի համար ամենավատ բաներից մեկն է: Այն լավ չի մարսվում, եւ պանիրների մեծ մասը չափազանց շատ ճարպ են պարունակում»,- ասել է նա։

Սակայն նշենք, որ թեեւ շատ պանիրներ, անշուշտ, հարուստ են ճարպերով, կան ցածր յուղայնությամբ պանիրներ, որոնք դուք դեռ կարող եք ուտել նիհարելու ընթացքում։
Երգչուհին կտրականապես դեմ է ռաֆինացված շաքարին։ Փոխարենը, Շերը նախընտրում է բնական շաքարներ, որոնք ապահովում են նրա էներգիայի մակարդակը՝ առանց վերամշակված մթերքների վնասի: «Մակարոնեղենն ինձ շատ էներգիա է տալիս, ինչպես նաեւ մրգերը, ինչպիսիք են բանանը, պապայան եւ նեկտարինը, քանի որ դրանք շատ շաքար են պարունակում, բայց դրանք ռաֆինացված չեն», - գրել է նա իր գրքում:
«Կախարդական» ռետինոիդներ
Տարիների ընթացքում Շերին հաճախ են հարցրել, թե որն է երիտասարդությունը պահպանելու նրա գաղտնիքը։ Երգչուհին իր մաշկի խնամքը բնութագրել է որպես «շատ էկլեկտիկ»: Բայց կա մի ապրանք, որին նա հավատարիմ է եղել երկար տարիներ։

90-ականներին Շերը պատմել է, թե ինչպես է 0-ականներին նրա մոտ ակնե առաջացել, որոնք սրվել են անընդհատ դիմահարդարման պատճառով։ Արդյունքում նրան հաջողվել է լուծում գտնել ինչպես ակնեի, այնպես էլ մաշկի ծերացման խնդրին։ «Ես սկսեցի օգտագործել Retin-A (այն հիմնված է ռետինոիդների եւ թթուների նորարարական համակցության վրա) քրոնիկ կիստոզային պզուկների բուժման համար, եւ արդեն տասը տարի է ինձ Retin-A են նշանակում։ Ես այն օգտագործել եմ ակնեի համար, սակայն հետագայում պարզվեց, որ Retin-A-ն նաեւ գործում է որպես հակատարիքային միջոց։
Պլաստիկ վիրահատություններ
Թեեւ շատ հայտնիներ չեն սիրում բացահայտել բյութի-պրոցեդուրաները, որոնց ենթարկվել են իրենց դեմքն ու մարմինը, սակայն Շերը միշտ բաց խոսում է այդ մասին եւ նույնիսկ մի անգամ իրեն անվանել է «աղջիկ պլաստիկ վիրաբուժության պաստառից»:

Նա մի շարք կոսմետիկ պրոցեդուրաների է ենթարկվել, այդ թվում՝ դեմքի ձգում, քթի շտկման վիրահատություն, մաշկի մակերեսի վերականգնում եւ լիպոֆիլինգ:
Նա նաեւ մեծացրել է կուրծքը՝ կատակելով, թե վիրահատությունը սխալ է ․ «Բայց դա մղձավանջ էր։ Այն ամեն կերպ փչացրել են։ Համենայնդեպս, ավելի վատն էին, քան կային»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով17:29, 21 նոյեմբերի
Բացահայտվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիա հանկարծակի վերադարձի անսպասելի պատճառը16:19, 21 նոյեմբերի
Մելանիա Թրամփը քննադատել է ամուսնու շրջապատին. առաջին տիկնոջ խոսքով՝ Դոնալդին շրջապատել են միայն քծնողների15:22, 21 նոյեմբերի
Մաքոլեյ Կալկինը վերադառնում է «Տանը մենակ» ֆիլմին. պաշտամունքային ֆիլմն անսպասելի շարունակություն կունենա14:18, 21 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը մի հարսնացուի համար կվերադարձնի անցյալի բույրը. հուզիչ պատմությունը գրավել է TikTok-ը13:12, 21 նոյեմբերի
«Նա հետ ուղարկեց իմ պաստան». Ջեյմի Օլիվերը 30 տարի անց հիշել է Ռոբերտ Դե Նիրոյի հետ կապված նվաստացուցիչ դեպքը12:01, 21 նոյեմբերի
Երբեմն մի ամբողջ կյանք է անցնում հինգ կանգառի արանքում, իսկ ամենակարևոր խոսքերը մնում են չասված. Քրիստ Մանարյանի «Հինգ կանգառ» դրաման11:12, 21 նոյեմբերի
Քրիս Փրատը բոլորից վա՞տ է համբուրվում. Ջենիֆեր Լոուրենսը կազմել է հոլիվուդյան աստղերի անսպասելի վարկանիշ10:30, 21 նոյեմբերի
«Պենելոպե, օ՜, Պենելոպե…». երբ սպասումը դառնում է ճակատագիր, իսկ հավատարմությունը՝ ընտրություն09:00, 21 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ