Հինգ տարվա ընդմիջումից հետո Բեյոնսեն մեկնում է համաշխարհային շրջագայության՝ ի աջակցություն իր «Renaissance» ալբոմի։ Փոփ-դիվան կունենա ընդամենը 27 համերգ, որոնցից 12-ը տեղի կունենան Եվրոպայում։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է, թե ինչպես կարող եք հայտնվել երգչուհու մենահամերգին եւ որքան դա կարժենա։
Թագուհի Բին շատ ինքնաբուխ հայտարարեց բեմ վերադառնալու մասին։ Նրա շրջագայության մեկնարկը տրվում է Սթոքհոլմից եւ եզրափակվում Նոր Օռլեանում։ Բոլոր համերգների տոմսերը վաճառքի կհանվեն փետրվարի 6-ից։
Ցավոք սրտի՝ Երեւանն ընդգրկված չէ երգչուհու շրջագայության մեջ, չնայած հուսանք՝ HAYA փառատոնի շրջանակում մոտ ապագայում երգչուհու կենդանի կատարումները վայելելու հնարավորություն կընձեռվի նաեւ հայ հանդիսատեսին։ Փառատոնն արդեն հասցրել է Երեւանում հյուրընկալել 50 Cent-ին, ZAZ-ին եւ Led Zeppelin Symphinic-ին, իսկ առաջիկայում սպասվում է Քրիստինա Ագիլերայի այցը։
Մինչ HAYA փառատոնը կմտորի Բեյոնսեի հրավերի շուրջ, կարելի է փորձել փոքրիկ ճանապարհորդություն իրականացնել եւ վայելել փոփ թագուհու կենդանի կատարումները։
Թագուհուն լսելը, սակայն, էժան հաճույք չէ։ Հայերի համար ամենաբյուջետային ուղղությունները եվրոպական երկրներն են։ Շրջագայության օրերին Երեւանից ուղիղ չվերթով կարելի է մեկնել Բրյուսել, Փարիզ, Վարշավա եւ Ֆրանկֆուրտ։ Ամենաէժան թռիչքը դեպի Փարիզ ուղղությունն է։ Այն իրականացնում են FlyOne եւ Transavia ավիաընկերությունները։
Չվերթի արժեքները՝ ըստ Skyscanner-ի, kiwi-ի, Transavia-ի եւ FlyOne-ի․
Երեւան-Բրյուսել-Երեւան չվերթը միջինիում կարժենա 400$
Երեւան-Փարիզ-Երեւան չվերթը՝ 300 - 350$
Երեւան-Վարշավա-Երեւանը՝ միջինիում 470$
Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան չվերթը միջինում կարժենա 960$
Ամենաէժան չվերթը դեպի Փարիզն է, բայց պատրաստ եղեք այնտեղ մնալու համար կլորիկ գումար վճարել։ Մարզադաշտի մոտ գտնվող մահճակալի արժեքը երկու գիշերվա համար սկսվում է 110 դոլարից։ Բրյուսելում մարզադաշտից 3-4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող սենյակը սկսվում է 150 դոլարից։ Վարշավայում համերգային օրերի շրջանակում այցի արժեքը կկազմի 100, իսկ Ֆրանկֆուրտում՝ 150 դոլար:
Իսկ հիմա ամենահետաքրքիրի մասին․ համերգների տոմսերը դեռեւս չեն վաճառվում, բայց NEWS.am STYLE-ը հատուկ ամենանվիրված երկրպագուների համար պարզել է տոմսերի արժեքը։ Գները տատանվում են 910-ից 2923 դոլարի միջեւ։
Այսպիսով, մշակութային ճանապարհորդության արժեքը կկազմի բավական կոկիկ գումար՝ մոտ 1,5 հազար դոլար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:09, 27 մարտի
Ռոբ Քարդաշյանի նախկին սիրելին որոշել է հեռացնել «սատանայական դաջվածքը»11:28, 27 մարտի
Քիմ Քարդաշյանն ընդունել է ներքին Բարբիին (ֆոտո)10:25, 27 մարտի
Աֆիշա․ ո՞ւր գնալ այս շաբաթ10:10, 27 մարտի
Snap մեկ, երկու, երեք... եւ միլիարդ. Ռոզա Լինի թրեքը ռեկորդներ է սահմանում09:00, 27 մարտի
ՄԱՐՏԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:31, 26 մարտի
Հայտնիների ծովափնյա look-երը (ֆոտո)21:30, 26 մարտի
Ինչպես տանն ունենալ բարձրորակ աուդիոհամակարգ եւ չզղջալ դրա համար20:54, 26 մարտի
«CREED III»․ Հակոտնյա երկուսի կռիվը զուտ բռնցքամարտ չէ…19:21, 26 մարտի
«Քչով ընդգծիր շատը»․ հարցազրույց կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանի հետ18:46, 26 մարտի
Ուղեւորություն դեպի Ֆորմոզա կղզի14:34, 26 մարտի
Քանյե Ուեսթը վերադարձել է Instagram եւ հայտարարել, որ «կրկին սիրահարվել է հրեաներին»12:08, 26 մարտի
Աստղային ոճ․ 10 կերպար Պենելոպե Կրուսից (ֆոտո)