Նայելով հայտնիների ֆոտոշոփով եւ ֆիլտրերով լուսանկարներն ու համեմատելով դրանք հայելու արտացոլանքի հետ շատ կանայք տխուր հառաչում են՝ վրդովված զսպելով հայելին մանր կտորների կոտրելու ցանկությունը: Մյուսները չարախնդրորեն ուսումնասիրում են պապարացիների լուսանկարները, որտեղ իդեալական աստղերն այնքան էլ անթերի չեն։
Սակայն, գեղեցկության ժամանակակից տեխնոլոգիաները, կոսմետիկան, պատշաճ, եւ ամենակարեւորը, կանոնավոր խնամքը թույլ կտան մարտահրավեր նետել բնությանն ու ձեր արտացոլմանը: Անկեղծ ասած, երբեմն չես վիճի գենետիկայի հետ, բայց կարելի է ծախսի տակ չընկնել, միեւնույն ժամանակ խնամված ու ոճային տեսք ունենալ։ NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս հետեւել չորս պարզ, բայց շատ կարեւոր քայլերի, որոնք թույլ կտան հասնել թանկարժեք սրահի պրոցեդուրաների էֆեկտին։ Հիմնական պայմանները համբերությունն ու կանոնավորությունն են։
Double cleansing – կրկնակի մաքրում
Դեմքի մաշկի մաքրումը պետք է բաղկացած լինի երկու քայլից, նույնիսկ եթե դուք չեք դիմահարդարվում: Որպես առաջին քայլ օգտագործեք բալզամ, հիդրոֆիլ յուղ կամ միցելյար ջուր: Եթե հանգամանքների բերումով ստիպված եք ամեն օր շպարվել, ապա ավելի լավ է օգտագործել բալզամ կամ հիդրոֆիլ յուղ, դրանք լավ են մաքրում դիմահարդարումը, այդ թվում՝ ջրակայուն սեւաներկը եւ աչքերի մատիտը։ Դիմահարդարումը հեռացնելու համար ոչ մի դեպքում մի օգտագործեք թաց անձեռոցիկներ, դրանք դիմահարդարումը ծակոտիների մեջ ավելի են խորացնում, չորացնում եւ գրգռում դեմքի մաշկը։
Երկրորդ քայլը լվացվելու փրփուրն է։ Այն պետք է ընտրեք՝ ելնելով մաշկի տեսակից եւ խնդիրներից, որոնք ցանկանում եք լուծել։ Եթե դուք ունեք շատ յուղոտ մաշկ, որը հակված է ակնեի, ապա նախապատվությունը տվեք թթուներ պարունակող ապրանքներին․ սալիցիլաթթու, գլիկոլաթթու, կաթնաթթու եւ այլն: Եթե չորության հակված մաշկ ունեք, ապա ուշադրություն դարձրեք ավելի նուրբ բաղադրությամբ ապրանքներին։ Կարելի է համատեղել լվացվելու փրփուրները, այսինքն օրվա վերջում օգտագործեք ավելի «ուժեղ» միջոց, առավոտյան ավելի նուրբ:
Ամեն դեպքում, անհրաժեշտ է դեմքը լվանալ օրը երկու անգամ։ Սա օգնում է շերտազատել մահացած բջիջները եւ վերականգնել մաշկը։ Այս ռեժիմից մի քանի օր հետո դուք զգալի տարբերություն կզգաք:
Եւս մեկ բան, հրաժարվեք դեմքի սրբիչից։ Լոգարանում մշտական կախված սրբիչը մանրէների հավաքածու է: Հնարավորության դեպքում օգտագործեք մաքուր սրբիչ յուրաքանչյուր լվացումից հետո: Մեկ այլ տարբերակ՝ ձեր դեմքը թղթե սրբիչով չորացնելն է:
Տոնուսավորում եւ շիճուկներ
Գեղեցկության մասնագետները համաձայն չեն տոնիկ օգտագործելու անհրաժեշտության հետ: Նրանցից ոմանք տոնիկների մեծ երկրպագուներ են, մյուսները կարծում են, որ դրանցից կարելի է կատարելապես հրաժարվել՝ նախապատվությունը տալով ավելի ակտիվ բաղադրիչներով շիճուկներին։ Կան նաեւ մասնագետներ, որոնք հարկ են համարում օգտագործել երկու միջոցներն էլ։
Որ տարբերակն էլ որ նախընտրեք, առաջին հերթին ուշադրություն դարձրեք բաղադրիչներին։ Տոնիկները, ինչպես շիճուկները, կարող են սեղմել ծակոտիները, շերտազատել մահացած բջիջները, խոնավացնել եւ նույնիսկ երիտասարդացնել, եթե հավատանք արտադրողների: Տոնիկի եւ շիճուկի տարբերությունն այն է, որ վերջինում ակտիվ նյութերի կոնցենտրացիան տոկոսային առումով ավելի բարձր է։ Անձամբ ես նախընտրում եմ երկուսն էլ օգտագործել:
Խոնավեցում
Խոնավեցնող միջոց ընտրելը հեշտ գործընթաց չէ։ Որոշ կանայք, որոնք ունեն յուղոտ մաշկ կամ ակնե, գտնում են, որ խոնավացման կարիք չկա։ Եվ սա նրանց ճակատագրական սխալն է։ Խոնավեցնող կրեմը պարտադիր է ցանկացած տարիքի կնոջ ցանկացած տեսակի մաշկի համար:
Խոնավեցումն անհրաժեշտ է նույնիսկ յուղոտ մաշկին, հակառակ դեպքում այն էլ ավելի շատ ճարպ կարտադրի։ Ընտրեք թթուներ պարունակող քսուքներ՝ ջրային եւ յուղազերծ: Նրանք կօգնեն բալանսավորել մաշկի վիճակը, ինչպես նաեւ կունենան մեղմ շերտազատող ազդեցություն։ Չոր մաշկի դեպքում ավելի լավ է ընտրել ավելի «ճարպոտ» եւ «խիտ» քսուքներ։ Զգայուն եւ ալերգիայի հակում ունեցող մաշկի դեպքում աշխատեք ընտրել առանց բուրմունքների եւ եթերայուղերի միջոցներ, որոնք հրահրում են ալերգիկ ռեակցիա։
SPF-ը մեր ամեն ինչն է
Անկախ եղանակից կամ սեզոնից, SPF-ը պարտադիր է ձեր դեմքի առօրյա խնամքում։ Սա անհրաժեշտ է ոչ միայն մաշկի քաղցկեղից վերաապահովագրվելու համար, այլ նաեւ ֆոտոծերացման, վնասակար ռադիկալների եւ նույնիսկ ակնեի դեմ: Օրինակ, հայտնի ամերիկացի «skinfluencer» Կասանդրա Բենքսոնը կարծում է, որ խնամքի ողջ գործընթացը կարող է կրճատվել երկու քայլի՝ լվացում եւ SPF: Թե այս կամ այն տիպի մաշկի համար ինչ արեւապաշտպան քսուքներ են անհրաժեշք, NEWS.am STYLE-ը կպատմի հետագա հոդվածներից մեկում։
Հ․Գ․ Ցավոք, բյութի-ինդուստրիան դեռ չի հորինել այնպիսի քսուք, ինչպիսին Միխայիլ Բուլգակովի հայտնի վեպից Ազազելոն է նվիրել Մարգարիտային։ Այս կապակցությամբ, ինչպես արդեն նշեցինք, դուք պետք է համբերատար լինեք, քանի որ ցանկացած միջոցի ազդեցությունը՝ լինի դա շիճուկ, կրեմ, թե տոնիկ, նկատելի կդառնա 28-30 օր հետո։
Ձեր՝ Լ․Վ․
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:40, 10 հունիսի
Dior-ն ապագային նայում է արեւային ակնոցների նոր տեսականիով12:19, 10 հունիսի
Շաբաթվա Instagram. ինֆլուենսր Մադոննա Հարությունյան11:20, 10 հունիսի
Շրթներկի տարօրինակ գույները վիրուսային թրենդ են դառնում10:05, 10 հունիսի
«Կյանքումս առաջին անգամ այցելելու եմ ձեր գեղեցիկ երկիր՝ Հայաստան»․ HAUSER-ի տեսաուղերձը՝ երեւանյան համերգին ընդառաջ09:00, 10 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 9 հունիսի
Ամերիկուհին նիհարել է ավելի քան 90 կգ, սակայն պնդում է՝ քաշի կորուստը փչացրել է սեռական կյանքը22:18, 9 հունիսի
Հնդկաստանի հայ կուրտիզանուհու պատմությունը, ով հայտնի է դարձել իր երաժշտական տաղանդի շնորհիվ21:22, 9 հունիսի
«Կավն ինձ բուժում է»․ հայկական ծագումով ֆրանսիացի դիզայներ Լյուդմիլա Բալկիս20:18, 9 հունիսի
«Ես ինձ շատ մտերիմ եմ զգում Հայաստանի եւ հայերի հետ»․ ֆրանսիացի երաժիշտ Պատրիկ Ռադել19:35, 9 հունիսի
Սանկտ Պետերբուրգի հանրահայտ Triglinki նախագիծը Երեւանում19:23, 9 հունիսի
Մարիամ Ալեքսանյանի տնից գողություն է կատարվել17:10, 9 հունիսի
Bentley-ն, Bugatti-ն, Aston Martin-ը եւ Porsche-ն ներխուժում են անշարժ գույքի շուկա՝ կառուցելով շքեղ տներ եւ երկնաքերեր