Arm Folk Group-ի Prof-Art Dance Studio-ն այս օրերին ԱՄՆ-ում է՝ մշակութային փոխանակման ծրագրով։ Շրջագայությունը մեկնարկել էր հունվարի 18-ից։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Prof-Art-ի գեղարվեստական ղեկավար Տիգրան Մնոյանը նշեց, որ իրենք ԱՄՆ-ի ուսումնական հաստատություններում ունենում են մշակութային շնորհանդեսներ՝ ներկայացնելով հայկական մշակույթը:
«Մեկնել ենք 13 հոգուց բաղկացած խմբով։ Այստեղ ներկայացնում ենք մեր մշակույթն ու պատմությունը։ Մեր ելույթների ժամանակ բարձրաձայնում ենք Արցախի հիմնահարցը, այսօրվա շրջափակումը, Հայաստանի ու Արցախի հանդեպ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան: Մեր հանդիպումները, բացառապես, ԱՄՆ-ի ուսանողների եւ ազդեցիկ մարդկանց ներկայությամբ են լինում, եւ շատ ենք կարեւորում հենց այդ միջավայրում այս հարցերի բարձրացումը: Շատերը, ցավոք սրտի, նույնիսկ, տեղյակ չեն տիրող իրավիճակից»,-պատմում է խմբի ղեկավարը։
Խումբն արդեն հասցրել է լինել ավելի, քան 20 նահանգում եւ բազմաթիվ քաղաքներում։ Տիգրան Մնոյանի խոսքով՝ այսպիսի մասշտաբային այց դեռեւս չէր գրանցվել հայկական պարային խմբերի պատմության մեջ։
«Եղել ենք Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Օհայոյում, Կոլորադոյում: Այս պահին Արիզոնայում ենք: Մեր շրջագայությունը շարունակվում է։ Խմբի անդամները ոչ միայն դասավանդում են, կիսվում իրենց պատմությամբ, այլեւ ունենում են փորձի փոխանակում, դասեր վերցնում ԱՄՆ-ի հայտնի քոլեջներից։ Այցելություններ ենք ունենում նաեւ տեսարժան վայրեր»։
Arm Folk Group-ի Prof-art պարային ստուդիան ստեղծվել է 2014 թ-ին։ Այն մասնագիտացված է ժողովրդական երգի ու պարի ոլորտում: Խմբի տնօրենն Ալեքսան Զաքյանն է։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը