«Եվրատեսիլ 2023»-ի շրջանակներում հայերը հպարտանալու միանգամից մի քանի պատճառ ունեն. Լիվերպուլի բեմում հանդես կգան մեր հայրենակիցներից միանգամից երկուսը` Հայաստանի ներկայացուցիչ Brunett-ը եւ Վրաստանի մասնակից՝ հայազգի Իրու Խեչանովան։ Աղջիկները նման արմատներ ունեն, բայց տարբերվում են հագուստի ընտրությամբ։ NEWS.am STYLE-ը մեկնաբանում է նրանցից յուրաքանչյուրի ոճային առանձնահատկությունները։

Առաջին հայացքից «Եվրատեսիլ 2023»-ի երկու մասնակիցների ոճերն առանձնապես չեն տարբերվում։ Նույնանման էսթետիկա, որը ոգեշնչված է 90-ականների վերջի եւ 2000-ականների սկզբի ժամանակակից թրենդներից: Ամենայն հավանականությամբ, աղջիկները նույնիսկ կունենան Pintrest հարթակում պահպանված մի քանի նույնական լուսանկար։

Դատելով սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարների՝ բեմից դուրս երկու աղջիկներն էլ նախընտրում են լայն ջինսե տաբատներ՝ համադրված կրոպ-տոպի եւ սպորտային ծավալուն կոշիկների հետ: Սա նրանց, այսպես կոչված, «go-to» կերպարն է: Երկուսն էլ չեն վախենում գույն հաղորդել իրենց զգեստապահարանին։ Եթե Իրուի մոտ հաճախ հանդիպում ենք վարդագույն երանգի իրեր, ապա Brunett-ի մոտ գերիշխում է կարմիրը։

Պետք է հարգանքի տուրք մատուցել Խեչանովային, քանի որ նա բոլորովին չի վախենում էքսպերիմենտներ անել կտորների հետ։ Օրինակ՝ նա համարձակորեն համադրում է թավշյա բաճկոնը լյուրեքս տաբատի եւ տոպի հետ։ Նա նաեւ սիրում է բարդ պրինտներ, մասնավորապես, գերժամանակակից անիմալիստականը՝ զեբրայի պրինտը: Brunett-ն այս հարցում ավելի զուսպ է։ Հայուհին նախընտրում է պարզ իրեր՝ առանց վառ նախշերի։

Ամենահետաքրքիր մասը, թերեւս, այն կետն է, որտեղ երկու կատարողների ճանապարհները բաժանվում են․ դրանք բեմական կերպարներն են: Իրուն նախընտրում է ավելի գլամուր կերպար, իսկ Brunett-ը՝ «ճակատագրական»։ Այն, թե ինչ հանդերձանքով են աղջիկները ելույթ ունենում, անմիջապես կարելի է հասկանալ՝ արդյոք ոճաբանն աշխատե՞լ է նրանց հետ, որքան ժամանակ եւ արդյոք հնարավոր է եղել փոխանցել արտիստի ԴՆԹ-ն։ Առայժմ մի բան ակնհայտ է՝ նման աշխատանք մշտական հիմունքներով չի իրականացվել։

Խեչանովան չափազանց կտրուկ անցում է կատարում բեմից իրական կյանք։ Պայմանական ասած՝ ելույթների ժամանակ փայլերի ու էքստրավագանտ հանդերձանքների քանակը չի համապատասխանում բեմից դուրս նրա կերպարներին։ Մյուս կողմից, Brunett-ի մոտ լրիվ հակառակն է։ Երբեմն դժվար է տարբերել առօրյա կերպարն ու այն, ինչ նա կրում է Club12-ում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 16 սեպտեմբերի
«ChatGPT-ն համոզել էր ինձ, որ ես Հիսուսն եմ». ամերիկացին դատի է տվել OpenAI-ին՝ ինքնասպանության փորձի համար22:28, 16 սեպտեմբերի
Ապոկալիպսիսից հետո փողի կարիք չի լինի. ներդրողն անվանել է նոր համաշխարհային արժույթը՝ Pokémon քարտեր21:34, 16 սեպտեմբերի
1.7 միլիոն դոլար Աստերիքսի համար. փոքրիկ նկարը խելահեղ պայքար է հրահրել աճուրդում20:30, 16 սեպտեմբերի

20:24, 16 սեպտեմբերի
Կարդացեք գրքեր և ստացեք գումար. Սինգապուրը գտել է քաղաքացիներին սոցիալական ցանցերից փրկելու անսովոր միջոց19:19, 16 սեպտեմբերի
Louis Vuitton-ը կարող է իր պայուսակները դարձնել ավելի մատչելի. վերլուծաբանը առաջարկում է իջեցնել գները17:05, 16 սեպտեմբերի

16:42, 16 սեպտեմբերի
Le Labo-ն ներկայացրել է 2026–ի տոնական հավաքածուն. Խորհրդանշական օծանելիքներ՝ մանրանկարչություններով16:19, 16 սեպտեմբերի
Audemars Piguet-ը ներկայացրել է Սերենա Ուիլյամսի ժամացույցը. 500 օրինակ՝ սպիտակ կերամիկայից15:44, 16 սեպտեմբերի
Քաշմիրե վերարկուներ և հազար դոլարանոց պայուսակներ. Louis Vuitton-ը ցուցադրել է հարուստների համար նախատեսված զգեստապահարան15:20, 16 սեպտեմբերի
Rolex՝ 72,800 դոլարով. Պլատին, Լուսնի փուլ և ամիսները հաշվող օրացույց14:38, 16 սեպտեմբերի
Արքայադուստր Դիանայի եղբոր սենսացիոն գիրքը գողացել են բեռնատարից՝ հրատարակվելուց առաջ