Միցելյար ջուրը դեմքի «կրկնակի մաքրման» պրոցեսի առաջին քայլն է։ Նույնիսկ եթե սրվակի վրա գրված է, որ այն չի պահանջում լվացում, չի թողնում թաղանթ, խոնավեցնում, սնուցում եւ երիտասարդացնում է, այն պետք է ԱՆՊԱՅՄԱՆ լվանալ, նույնիսկ եթե դուք չեք դիմահարդարվում: Որովհետեւ ոչ մի, նույնիսկ ամենաթանկ «միցելարն» ամբողջությամբ չի հեռացնելու դիմահարդարումը ձեր դեմքից եւ ամբողջ կեղտը, որը կպել է ձեր դեմքին օրվա ընթացքում: Այդ իսկ պատճառով հիմնական կանոնը՝ դիմահարդարումը հեռացնելուց հետո, անպայման լվացեք ձեր դեմքը գելով, լվացվելու համար նախատեսված փրփուրով: Հակառակ դեպքում ձեզ սպասվում են խցանված ծակոտիներ, գրգռվածություն, բշտիկներ եւ այլ տհաճ հետեւանքներ։ Այսօր NEWS.am STYLE-ը «փորձարկել» է մի քանի միջոց, որոնք առկա են հայկական շուկայում։
Nivea ապրանքանիշի միցելյար ջուր նորմալ մաշկի համար։ Արժեքը մոտ 3000 դրամ
Արտադրողը պնդում է, որ այս «միցելարը» արդյունավետորեն հեռացնում է դիմահարդարումը, փափկեցնում եւ հանգստացնում է մաշկը ու «լվացում չի պահանջում»։ Դրական կողմն այն է, որ այն չի պարունակում օծանելիք: Սա երեւի միակ պլյուսն է ինձ համար։ Օգտագործելուց հետո դեմքս այրվեց, կար սեղմվածության զգացում։ Նրա դիմահարդարումը հեռացնելու ունակությունը նույնպես տպավորիչ չէր, այն ավելի շատ նման էր դեմքին լղազված «տոնայինի»:
Garnier՝ գինը մինչեւ 2800 դրամ
Անձամբ ես նախընտրում եմ Garnier ապրանքանիշի յուղերով միցելյար ջրերը։ Այս հավաքածուն ավելի հարմար է իմ մաշկին։ Չի ձգում, չի գրգռում, հիանալի հեռացնում է դիմահարդարումը եւ արեւապաշտպան քսուքը։ Եվ չնայած արտադրողը պնդում է, որ իր արտադրանքը չի պահանջում հավելյալ լվացում, ինչպես նշված է վերեւում, այս դեպքում չպետք է լսել նրան:
L'Oreal․ «Hyaluron Expert» միցելյար ջուր՝ արժեքը 3000-ից 3500 դրամ
Իմ կարծիքով՝ սա բյուջետային ամենալավ «միցելյարն» է։ Պարունակում է հիալուրոնաթթու, որն օգնում է պահպանել մաշկի խոնավությունը: Հիանալի հեռացնում է դիմահարդարումը, չի գրգռում։ Մաշկը հանգստանում է նույնիսկ այն ժամանակ, երբ դուք պարզապես լվանում եք «միցելյար ջուրը»։
Bioderma Sensibio H2O. արժեքը սկսած 8000 դրամից՝ կախված ծավալից
Իմ կարծիքով՝ թվարկվածներից ամենաարդյունավետն է։ Պարունակում է պրոբիոտիկներ, վարունգի էքստրակտ, որոնք իդեալական են մաշկը հանգստացնելու համար։ Դիմահարդարումը միանգամից հեռացնում է։ Զգացողությունից է , կարծես մաշկը սկսում է «շնչել»: Միակ բացասական կողմը գինն է։
P.S. Վերոնշյալ բոլորը ապրանքները հեղինակը փորձարկել է իր վրա: Չպետք է մոռանալ, որ բոլորի մաշկը տարբեր է, եւ արձագանքը յուրաքնչյուր ապրանքի վերաբերյալ կարող է տարբեր լինել։ Այնուամենայնիվ միցելյար ջուրը չլվանալու միակ արդարացումը շատ բուռն ու հարբած գիշերն է։ Մնացած դեպքերում ձեր մաշկը վաղ թե ուշ ձեզնից «վրեժ կլուծի»։
Ձեր՝ Լ․Վ․
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»