«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ես ընդունել եմ այն փաստը, որ ամերիկացի եմ». լոսանջելեսաբնակ ռեժիսոր Արմեն Սուջյանի պատմությունը

20:53, 10 փետրվարի

«Ես հպարտ եմ, որ մեծացել եմ մի մշակույթում, որն ինձ դարձնում է կիսով չափ հայ եւ կես մեքսիկացի», - ասում է Արմեն Սուջյանը՝ հայազգի երաժշտական ​​տեսահոլովակի ամերիկացի ռեժիսոր, ով աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Սերժ Թանկյանը, Դուա Լիպան, ռեփեր R-Mean ռեփեր, Լիլ Ուեյն, Սիրուշոն։

Սուջյանը ծնվել եւ մեծացել է Լոս Անջելեսում, բացի հայկականից, ունի նաեւ մեքսիկական արմատներ։ Սակայն 2019 թվականից Արմենն ամեն ինչ արեց Հայաստանում ապրելու համար։ Նա շատ տպավորված էր արցախցի երիտասարդներով, երբ 2018 թվականին Ստեփանակերտի Թումոյում վորքշոփ անցկացրեց։ «Տեսնելով 13-17 տարեկան երիտասարդներին, որոնք տասը տարի առաջ են Ամերիկայի երիտասարդությունից, որոշեցի նրանց տալ այնքան, որքան կարող էի: Բայց, ճիշտն ասած, դա ամենադժվար ճանապարհն էր, որով անցել եմ»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոստովանում է նա։

Ինտեգրման խնդիրներ

Չնայած իր նախնիների հայրենիք տեղափոխվելու ցանկությանը, Արմենը բախվեց մի շարք դժվարությունների, մասնավորապես՝ նրան հեշտ չտրվեց Հայաստան տեղափոխվելը։ «Ճշմարտությունն այն է, որ Լոս Անջելեսը եղել է եւ միշտ կլինի իմ տունը: Ուստի ես չեմ կարող ստել ու ասել, որ Հայաստանն իմ տունն է։ Ես միշտ սա ասել եմ իմ ողջ կյանքում որպես սփյուռքի ներկայացուցիչ. ես ընդունել եմ այն ​​փաստը, որ ամերիկացի եմ: Հասկացեք, ես սա հպարտությամբ չեմ ասում, անկեղծ եմ ասում։ Ես հպարտ եմ, որ մեծացել եմ մի մշակույթում, որն ինձ դարձնում է կիսով չափ հայ եւ կիսով չափ մեքսիկացի։ Այս մշակույթը  բնորոշում ինձէ, բայց իմ ապրելակերպը դեռեւս ամերիկյան է»:

FB_IMG_1675690758711.jpg (72 KB)

Արմենի համար Հայաստանը բոլորովին նոր աշխարհ է։ Նա այստեղ շատ ընկերներ ու բարեկամներ ունի, բայց մտերիմների մեծ մասը դեռ ապրում է Լոս Անջելեսում։ Ուստի նրա համար մեծ փորձություն էր սովորել հայաստանյան ապրելակերպին եւ իրեն հարմարավետ զգալ։ Նա ընդունել է այն փաստը, որ ինքը նման չէ տեղացիներին, եւ դրանում գտել է դրականը։ Բայց, միեւնույն ժամանակ, նա չի հրաժարվում վերադառնալու մտքից։ «Ես սիրում եմ Հայաստանը եւ շուտով կվերադառնամ»,- ասում է Արմենը։

«Լոս Անջելեսն արդեն նույնը չէ, ինչպիսին սիրում էի այն…

Արմենի համար Լոս Անջելեսն այլեւս այնպիսին չէ, ինչպիսին նա սիրում էր։ «Դու գրեթե հարմարավետ չես զգում, իսկ եթե զգում ես, ապա դա կարճատեւ է, քանզի  մրցակիցներն անպայման կգտնեն դրանից օգտվելու միջոց: Դա մշտական ​​պայքար է: Եվ վերջում պարտությունն ընդունում ես որպես հաջողություն։ Ես չեմ խոսում բոլորի փոխարեն, բայց խոսում եմ այն ​​ռեժիսորների 95 տոկոսի փոխարեն, որոնց հետ ծանոթացել եմ իմ 18 տարվա կարիերայի ընթացքում»:

Մշակութային տարբերությունները, ըստ Արմենի, հաճախ օգտագործվում են որպես մանիպուլյատիվ ռազմավարություն՝ պակաս հաջողակների նկատմամբ առավելության հասնելու համար։ «Դա վիրավորական է եւ շարունակում է այդպիս մնալ»,- ասում է Արմենը՝ նշելով, որ նկատի ունի ամերիկահայերին։

Հայ երիտասարդության մասին

Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Արցախի ներկայիս սերունդն ունի հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները, բայց, միեւնույն ժամանակ, ունի բազմաթիվ մրցակիցներ։ Իսկ մրցակցության հետ մեկտեղ գալիս է անկայունության վախը:

Խոսելով Հայաստանում ռեժիսորների զարգացման հնարավորություններ ստեղծելու մասին՝ Սուջյանը լուրջ խնդիրներ է նկատել, որոնք կապված են մասնագիտական ​​սարքավորումների առկայության հետ՝ ընդգծելով, որ երբեմն նույնիսկ հնարավոր չէ վարձակալել ոչ միայն ֆինանսների սղության, այլեւ հենց տեխնիկայի պատճառով։ Այսպիսով, տեղական արդյունաբերությունն ունի սահմանափակ թվով մասնագետներ, քանի որ միայն մի քանիսն են իրականում լավ սարքավորումների տիրապետում: «Չեմ պատկերացնում, թե հայ երիտասարդները ինչպես կկարողանան զարգանալ այս ուղղությամբ՝ չունենալով համապատասխան տեխնիկա։ Ի վերջո, երիտասարդներն արժանի են աշխատանքում նոր մակարդակի հասնելուն»:

«Աշխատանք՝ երաժշտական ​​ինդուստրիայի ներկայացուցիչների հետ»

Արմենը համագործակցել է ամբողջ աշխարհում հայտնի բազմաթիվ աստղերի հետ։ Սակայն վերջին շրջանում նա նախընտրում է աշխատել հիմնականում ընկերների հետ, որոնցից մեկն արցախցի Առնոլդ Ղազարյանն էր, ով նաեւ տեսահոլովակ է նկարահանել System of a down խմբի «Protect the land» երգի հիման վրա։

«Երբեք չի կարելի հույս դնել միայն տաղանդի վրա: Երաժշտական ​​ոլորտի ներկայացուցիչների հետ երբեմն շատ դժվար է աշխատել, նրանք նույնիսկ կարող են փչացնել տրամադրությունը նկարահանման հրապարակում»,- նշում է Սուջյանը։

IMG_20230208_190647_832.jpg (46 KB)

«Լիլ Ուեյնն, աշխատելու տեսանկյունից, հայտնի է որպես ամենադժվար մարդկանցից մեկը։ Բայց իրականում ինձ համար ավելի հեշտ էր աշխատել նրա հետ, քան մեկ ուրիշի հետ։ Իսկ Դուա Լիպան պարզապես հրաշք էր… Առաջին երկու ժամը մենք նկարահանվում էինք միայնակ, առանց լեյբլից որեւէ մեկի մասնակցության, բացի ինձնից եւ իմ թիմից: Այդ երկու ժամվա ընթացքում նրա հետ կադրեր ենք նկարահանել օվկիանոսի ֆոնին։ Իսկ հետո միասին ծխախոտ ծխեցինք ու կարճ զրույցի ընթացքում ավելի լավ ճանաչեցին միմյանց։ Անկեղծ ասած, մենք այնքան ընկերացանք, որ նա ինձ «գեր» անվանեց։ Իսկ ես կարող էի հանգիստ ասել նրան, որ պետք է սովորի այդքան բրիտանացի չլինել եւ ավելի շատ ժպտա… Դա դարձավ մեր մշտական կատակը: Ես հաճախ գոռում էի նրան․ «Դուա, դու պետք է ավելի շատ ժպտաս»։ Հիանալի էր նրա եւ նրա թիմին ճանաչելը»,- հիշում է նա:

«Ես սիրում եմ աշխատել բոլոր արտիստների հետ: Անկախ նրանից՝ հայտնի է, սկսնակ, թե պարզապես փորձում է ուժերը: Ես հիանում եմ նրանց աշխատանքի հանդեպ կիրքով: Եվ սիրում եմ տեսնել արտիստի զարգացման փուլերը. դա երաժշտական ​​տեսահոլովակների ռեժիսուրայի ամենահետաքրքիր մասերից մեկն է... Բայց հիմա ես հույս ունեմ, որ կսկսեմ ֆիլմեր նկարահանել: Եվ մինչ վերջնականապես Հայաստան վերադառնալս շատ փուլեր կան անցնելու»։

 

Զրուցեց Ալինե Գրիգորյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել