Մինչ հայ տղամարդկանցից շատերը հրապուրված են Հայաստան ժամանած օտարազգի աղջիկներով եւ կանանցով, հայուհիները նվաճում են Հոլիվուդում եւ արտերկրում ճանաչում վայելող ամենացանկալի տղամարդկանց սրտերը։ Արտասահմանյան շոու-բիզնեսում բազմաթիվ են դեպքերը, երբ օտարազգի հայտնի տղամարդիկ նախապատվությունը տվել են հայ գեղեցկուհիներին։ Նրանց մենք անվանում ենք շատ պատվավոր ձեւով՝ «հայ փեսաներ»․ NEWS.am STYLE-ը վերհիշել է մեր նախկին ու ներկա փեսաներից մի քանիսին։
Քանյե Ուեսթ

Քանյե Ուեսթն, իհարկե, արդեն «նախկին փեսա» է համարվում, բայց այն բանից հետո, ինչ նա Երեւանում ցատկեց ուղիղ Կարապի լիճը, հավերժ դաջվեց մեր սրտերում։ Երեւի՝ Հայաստանում չկա մեկը, ով տեղյակ չէ, բայց նշենք՝ ամերիկացի ռեփերը ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինն է։ Ուեսթն ու Քարդաշյանը սկզբում լավ ընկերներ էին։ Նրանք սկսեցին հանդիպել 2012 թ-ից, երբ Քարդաշյանը դեռեւս բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի օրինական կինն էր։ 2013 թ-ին հայուհին բաժանվեց նախկին ամուսնուց եւ նույն թվականի օգոստոսին նշանադրվեց Քանյե Ուեսթի հետ։ Մեկ տարի անց զույգն ամուսնացավ։ Նրանք համատեղ ունեն 4 երեխա՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն եւ Պսալմը։ Զույգի հարաբերությունները վատթարացան 2021 թ-ին, նույն թվականին Քիմը պաշտոնապես դիմեց ամուսնալուծության։ Նրանց ամուսնալուծությունն օրինականացվեց 2022 թ-ին։ Բաժանման պատճառը Ուեսթի սկանդակային պահվածքն ու հոգեկան առողջությունն էր, որն ազդել էր զույգի հարաբերությունների վրա։
Դուեյն Ջոնսոն

Հոլիվուդյան հայտնի դերասան Դուեյն Ջոնսոնը եւս նախընտրել է կյանքը կապել հայուհու հետ։ Ժայռի պես ամրակազմ դերասանն ամուսնացած է երգչուհի Լորին Հաշյանի հետ։ Լորինը հայտնի թմբկահար Սիբ Հաշյանի դուստրն է։ Զույգի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2006 թ-ին, երբ Ջոնսոնը նկարահանվում էր «Խաղի ծրագիրը»/ The Game Plan ֆիլմում, իսկ հանդիպել նրանք սկսել են 2007 թ-ից։ Հոլիվուդյան աստղի ու հայուհու հարսանիքը տեղի է ունեցել 2019 թ-ին՝ Հավայան կղզիներում։ Ամուսիններն ունեն երկու դուստր՝ Ժասմինն ու Թիանան։ Նրանք այժմ բնակվում են Լոս Անջելեսում։
50 Cent

Գուցե, շատերն արդեն մոռացել են այս զույգին, բայց տարիներ առաջ 50 Сent-ը սկսեց հանդիպել հայուհի Նենսի Բաբուչյանի հետ։ Ճիշտ է՝ նա այդպես էլ չամուսնացավ Նենսիի հետ ու պաշտոնապես չդարձավ «հայ փեսա», բայց այս զույգը ժամանամին որակվեց «ամենագեղեցիկներից» մեկը։ Հայտնի ռեփերն ու հայուհին հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին 2015 թ-ին, երբ միասին այցելեցին Մելիսա ՄքՔարթիի «Լրտեսը»/Spy ֆիլմի պրեմիերային։ Հաջորդ օրը զույգը ներկայացավ նաեւ ռեփերի Power օծանելիքի շնորհանդեսին։
Ռեգի Բուշ

Ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ Ռեգի Բուշը, կարծես, առանձնահատուկ համակրանք ունի հայուհիների նկատմամբ։ Նախկին ֆուտբոլիստը ժամանակին հանդիպում էր Քիմ Քարդաշյանի հետ։ Բուշն աշխարհահռչակ հայուհու հետ ծանոթացել էր 2007 թ-ին՝ ESPY սպորտային մրցանակաբաշխության ժամանակ։ Նրանց հարաբերությունները տեւել են երկու տարի։ 2011 թ-ից Բուշը սկսեց հանդիպել մեկ այլ հայուհու՝ հայտնի պարուհի Լիլիթ Ավագյանի հետ։ Նրանք ամուսնացան 2014-ին, եւ միասին մեծացնում են իրենց երեք երեխաներին։
Ալեքսանդր Ռեւա

Ռուսական շոու-բիզնեսի հայտնի հաղորդավար, կոմիկ, դերասան եւ երգիչ Ալեքսանդր Ռեւայի կինը՝ Անժելիկա Ռեւան, եւս հայուհի է։ Նա ծնվել է Կրասնոդարում, մայրը ռուս է, հայրը՝ հայ։ Զույգը ծանոթացել է 2005 թ-ին՝ Սոչիում՝ ակումբներից մեկում։ Այդ շրջանում Ռեւան արդեն ուներ հայտնիություն, հանդես էր գալիս «ՈւՀԱ»-ի կազմում, բայց Անժելիկան նրան չէր ճանաչում։ Հումորիստը, որը պնդում էր, թե մինչեւ 40 տարեկանը չի պատրաստվում ամուսնանալ, ավելի ուշ խոստովանել է, որը կնոջ հետ հանդիպումը սեր էր առաջին հայացքից, ինչն էլ ստիպել է, որ հանձնվի։ Նրանք ամուսնացել են 2007 թ-ին։
Պավել Պրիլուչնի

Պավել Պրիլուչնիի ու հայուհի Զեփյուռ Բրուտյանի հարաբերությունները վերջին շրջանում ամենաքննարկվողներից են։ Ռուսական ֆիլմերից հայտնի մաչոն ազգությամբ հայ դերասանուհւ հետ ամուսնացել է նախորդ տարի։ Նրանց հարսանիքը կայացել է Մոսկվայում։ Այսօր ամուսինները սպասում են իրենց համատեղ երեխային։ Այս ամուսնությունը Պավել Պրիլուչնիի համար երկրորդն է։ Նախկինում նա պաշտոնական հարաբերություններ է ունեցել Ագաթա Մուցենիեցեի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են երկու երեխա։
Լուսանկարները՝ US Weekly կայքից, AFP, Michael Carpnter/WENN.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ