Յուրաքանչյուր աղջիկ եւ կին ցանկանում է առանձնահատուկ տեսք ունենալ Վալենտինի օրը: Այս կապակցությամբ NEWS.am STYLE-ը դիմել է փորձառու դիմահարդար Մելինե Մանուկյանին, որը պատմել ու ցույց է տվել, թե ինչ կերպարներ կարելի է փորձել փետրվարի 14-ին։
Աչքերն ընդգծող սեւ գծերն ու կարմիր շրթներկը ծեծված համադրություն է, որից պետք է խուսափել: Նշանակալից ամսաթվին ավելի լավ է փորձել ինչ-որ նոր, ոչ ստանդարտ բան: Օրինակ, կոպը վերածեք կտավի, որի վրա կարող եք պատկերել տոնական ատրիբուտներ։ Կամ, որպես այլընտրանք՝ փորձեք շքեղ կեղծ թարթիչներ։
Մանուկյանը չի վախենում գույների ու տեքստուրաների փորձարկումներից։ Նրա պորտֆոլիոյում կարող եք գտնել ամեն ինչ՝ դասականից մինչեւ ոչ ստանդարտ կերպարներ: Վալենտինի օրն աղջիկն առաջարկում է երեք կերպար՝ յուրաքանչյուր ճաշակի ու գույնի համապատասխան։
Կերպար №1
«Այս կերպարում մի փոքրիկ հեղինակային շրջադարձ կա. Նման լուքը հարմար է հատկապես դեմքի բարդ դիմագծերով աղջիկների համար»,- կիսվել է դիմահարդարը։
Շուրթերի վրա գերնորաձեւ օմբրե էֆեկտ ստանալու համար նախ պետք է կապուչինո մատիտով ուրվագծել շուրթերի ուրվագիծը։ Հաջորդը, նույն մատիտով, բայց ավելի քիչ ճնշմամբ, լցնում ենք ներսը: Մեջտեղում քսեք ազնվամորու կամ կարմիր շրթներկ ու խոզանակով տարածեք: Վերեւից մենք ամեն ինչ ֆիքսում ենք «գլոտով»:
Կերպար №2
«Հայաստանում շատ աղջիկներ վախենում են փորձարկումներից եւ նախընտրում են դասականը: Այդ իսկ պատճառով ես ստեղծեցի կերպար ավելի չեզոք երանգներով, առանց ավելորդությունների: Թեթեւակի լրացնելով դրամատիկ սլաքներով»,- ընդգծել է Մանուկյանը։
Եթե դժվարանում եք սլաքներ դնել, ապա մասնագետը խորհուրդ է տալիս նախ օգտագործել աչքի մատիտ կամ ֆլոմաստեր: Դրանք շատ ավելի հեշտ է միավորելը: Ստանալով ուրվագիծն առանց թերությունների, դուք արդեն կարող եք խիղախորեն վերցնել աչքերի մատիտ:
Կերպար №3
«Երրորդ կերպարն առաջինի եւ երկրորդի միքսն է: Գույների համադրությունը բավականին հանգիստ է։ Սակայն այստեղ կա մի փոքրիկ հեղինակային «շրջադարձ»։ Նման կերպարը հատկապես հարմար է դեմքի բարդ դիմագծերով աղջիկների համար»,- կիսվել է նա:
Շուրթերի վրա գերնորաձեւ օմբրե էֆեկտ ստանալու համար նախ պետք է կապուչինո մատիտով ուրվագծել շուրթերի գիծը։ Այնուհետեւ նույն մատիտով, բայց ավելի քիչ ճնշմամբ, լցրեք ներսը: Մեջտեղում քսեք ազնվամորու երանգի կամ կարմիր շրթներկ ու վրձնով տարածեք: Այս ամենը ֆիքսում ենք «գլոսով»:
Տեսանյութում օգտագործված ապրանքները.
Դեմք․
փրայմեր՝ L’OCEAN,
տոնային քսուք Dose of Color,
դիմափոշի Catrice,
սկուլպտոր Make Up Artist,
հայլայթեր Ofra,
կոնսիլեր TARTE։
Հոնքեր․
փրայմեր L’OCEAN,
ստվերաներ Inglot,
անչքերի սեւաներկ Inglot,
հոնքերի գել Anastasia Beverly Hills,
Արհեստական թարթիչները պատվերով են՝ պատրաստված բնական մազից, 3D էֆեկտով։
Շուրթեր․
Շրթների Dose of Color,
Շուրթերի մատիտ La Rosa,
Գլոս Mac։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը