Կանանց ներուժն ավելի լավ է բացահայտվում ինտերիերում, քան ճարտարապետության մեջ, կարծում է «Metric Studio» դիզայն ստուդիայի հիմնադիր եւ գործադիր տնօրեն, ճարտարապետ Հովհաննես Վահրամյանը։ NEWS.am STYLE-ը Հովհաննեսի հետ զրուցել է ինտերիերի նրբությունների, ժամանակակից ճարտարապետության եւ հայկական բնակարանների դիզայնի միտումների եւ ոչ միայն…
Տղամարդիկ, կանայք եւ ինտերիերը
Վերջին 15 տարիների ընթացքում ես հասկացա, որ ինտերիերի դիզայնի մասին կանանց եւ տղամարդկանց մտածելակերպը գլոբալ առումով տարբեր է: Կինն ուշադրություն է դարձնում մանրուքներին, տղամարդն ամեն ինչ տեսնում է այլ մասշտաբով՝ ավելի լայն։ Այս կապակցությամբ ինտերիերի հարցերում ավելի լավ է գործ ունենալ կնոջ հետ, իսկ ճարտարապետության հարցերում՝ տղամարդու հետ։ Կանանց ներուժն ավելի լավ է բացահայտվում ինտերիերում, քան ճարտարապետության մեջ։ Չնայած մանրուքների մեջ խորասուզվելը տղամարդու համար ցավ է, գործընթացը նրանից չափազանց շատ էներգիա է խլում։
Երբ դուք ստեղծում եք բնակարանի դիզայն, շատ կարեւոր է լսել հաճախորդին։ Սա է հաջողության գրավականը: Արդյունքում դուք խառնում եք ձեր գաղափարներն ու հաճախորդի պահանջները։ Սակայն, եթե հաճախորդը կին է, սա կոնկրետ խնդիր է, քանի որ կանանց համար մի փոքր ավելի դժվար է կենտրոնանալը եւ կոնկրետ ինչ-որ բան որոշելը։ Նա անընդհատ փոխում է իր միտքը, ինչը շատ խնդիրներ է ստեղծում։ Տղամարդն այլ մտածելակերպ ունի։ Քննարկեցինք, որոշեցինք, առաջ ենք գնում։
…Երբ մեր հաճախորդն ընտանեկան զույգ է, ես միշտ ասում եմ. «Եկեք մի հոգի որոշի», սա շատ կարեւոր է, քանի որ եթե երկուսն էլ որոշեն, ապա դա կարող է վերածվել մղձավանջի: Հիմնականում, եթե կինը որոշի, ապա նախագիծը շատ երկար կտեւի։ Երբ դիզայնի հարցում ինչ-որ բան ես առաջարկում, տղամարդն ավելի արագ է համաձայնում, կինը կարող է համաձայնվել, հետո զանգահարել եւ ասել «իսկ գիտե՞ք…»:
… Մեր մասնագիտության առանձնահատկություններից մեկն այն է, որ ժամանակի ընթացքում մի տեսակ հոգեբան ես դառնում։ Որովհետեւ, նախագծի վրա աշխատելու ընթացքում հաճախորդի հետ շատ ժամանակ ես անցկացնում՝ առնվազն վեց ամիս ակտիվ շփում: Եվ այս գործոնն արդեն ակտիվորեն ազդել է հաճախորդների ընտրության վրա։ Օրինակ, հիմա մենք հրաժարվում ենք հաճախորդների մոտ 60 տոկոսից, քանի որ շփման ընթացքում հասկանում ենք, որ համագործակցությունը հարմարավետ չի լինի։
«Դասական ոճ»
Հայաստանում ինտերիերի «դասական ոճ» ասվածը շատ աղոտ հասկացություն է։ Իմ առաջին նախագծերում եղել են դեպքեր, երբ հաճախորդը ցանկացել է «դասական» ինտերիեր, բայց ի վերջո ստացել է արտ դեկո, բայց իր համար «վաու» է եղել, դասական ոճ է համարել, հետո հասկացել է տարբերությունը։
Վերջին շրջանում հայ հաճախորդները նախընտրում են ավելի ժամանակակից ոճ։ Լոֆթն ու ինդուստրիալ ոճը, սկզբունքորեն, արդեն համարվում են թրենդից դուրս։ Սակայն ինդուստրիալից որոշ դետալներ ակտիվորեն օգտագործվում են եւ զուգորդվում ժամանակակից ոճով: Հիմնականում այժմ նորաձեւ է ժամանակակից եւ մինիմալիստական ոճերի միքսը։ Եթե մենք խոսում ենք բնակելի տարածքների մասին, ապա սա մինիմալիզմ է՝ բնական նյութեր, բարձր ֆունկցիոնալություն։ Բոլորը հասկանում են, որ դուք կարող եք շատ արագ հոգնել այս բոլոր միտումներից, ուստի ձեզ անհրաժեշտ է մի բան, որը երկար ժամանակ ակտուալ կլինի։
Օրինակ՝ հիմա բնական նյութը շատ կարեւոր է, բնական նյութերի առավելագույնը քարն է, փայտը, ոչ մի իմիտացիա, նույնիսկ, եթե հիմնականում բետոն ես անում, արա այն, ներկերի իմիտացիաներ պետք չեն։ Առավելագույն ֆունկցիոնալություն, դեկորատիվ տարրերը պետք է լինեն ֆունկցիոնալ:
Երեւանը եւ «Ալիսան հայելիների աշխարհում»
Արդեն մի երկու տարի է՝ չեմ ապրում Երեւանի կենտրոնում՝ նախընտրելով ավելի հեռու շրջան։ Որովհետեւ հիմա մայրաքաղաքի կենտրոնը կարծես թե քաշում է էներգիան։ Ճարտարապետության մեծ մասը ժառանգություն է խորհրդային ժամանակներից: Ժամանակին սա էր բնակարանային խնդրի լուծումը։ Իսկ մնացածը, որը, ասենք, Թամանյանն է նկարել, շքեղ է։ Այնուամենայնիվ, հետո ամեն ինչ փոխվեց եւ վերածվեց, ասենք, ապակու։
Մի անգամ Նյու Յորքից մի ճարտարապետի հարցրինք, թե ինչպիսին է Երեւանն իր համար, նա պատասխանեց, որ շատ հետաքրքիր է, բայց տպավորություն է ստեղծվել, որ ինքը «Ալիսան հայելիների աշխարհում» մուլտֆիլմում է: Այն, ինչ դարձել է քաղաքի կենտրոնը, արդեն դժվար է փոխել։ Երբ ես շրջում եմ քաղաքով, ես դրական էներգիա չեմ զգում…
Բայց ես համոզված եմ, որ երեք տարի հետո մենք ճարտարապետության ոլորտում մեծ առաջընթաց կունենանք։ Ոչ փոքր կենտրոնում (Երեւանում), իհարկե... Ինտերիերում կարող եմ վստահաբար ասել, որ այժմ բավականին բարձր մակարդակ ունենք։ Եվ կարծում եմ, որ նույնը կլինի ճարտարապետության դեպքում։ 2-3 տարի հետո ինչ-որ տեղ կսկսեք նկատել։ Եվ հուսով եմ, որ այս միտումը կշարունակվի, եւ մենք կունենանք գեղեցիկ քաղաք, որտեղ մեզ լավ եւ պոզիտիվ կզգանք։
Զրուցեց Ռեգինա Մելիքյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 13 հոկտեմբերի
Միլիարդատերը առնետների համար «շվեդական սեղան է կազմակերպել». Չիկագոյի իշխանությունները պահանջում են դատի տալ նրան22:27, 13 հոկտեմբերի
Էսպրեսո և շոկոլադ. ELLE-ն անվանել է աշնան հիմնական բույրերը21:19, 13 հոկտեմբերի
«Եղնիկի բծերից» մինչև սրճագույն ֆրենչ. 2026 թվականի աշնանային ու ձմեռային մանիկյուրի լավագույն միտումները20:23, 13 հոկտեմբերի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոս. «Հաջողությունը մարդուն չարագործ չի դարձնում»19:28, 13 հոկտեմբերի
LVMH-ի վաճառքը կրկին նվազել է՝ չինական շուկայի ճգնաժամի ֆոնին Louis Vuitton-ի և Dior-ի պահանջարկի նվազման պատճառով16:21, 13 հոկտեմբերի
«Աշխարհի վերջը» նշանակված է 2026–ի նոյեմբերի 13-ին. գիտնականները կանխատեսել են ապոկալիպսիսը 66 տարի առաջ15:36, 13 հոկտեմբերի
Կոտ դ'Ազուրի շքեղ հյուրանոցը պատերազմ է հայտարարել ինֆլյուենսերներին. սմարթֆոնով լուսանկարելն արգելված է15:19, 13 հոկտեմբերի
Լեոնարդո Դի Կապրիոն ցուցադրել է իր «հայրական փորիկը» լողափում՝ իր երիտասարդ ընկերուհու հետ14:33, 13 հոկտեմբերի
30,000 դոլարանոց Porsche-ի տեսքով բազմոց. չինական ապրանքանիշը սպորտային մեքենան վերածել է շքեղ բազկաթոռի՝ սառնարանով և աուդիո համակարգով14:15, 13 հոկտեմբերի
Դպրոցական համազգեստը դարձել է սեռական ֆանտազիայի խորհրդանիշ. Բրիտանացի դեռահասները պահանջում են արգելել այն պոռնոգրաֆիայում14:05, 13 հոկտեմբերի
Շատերը կարծում են, թե աշխարհն ուղղակի դուդուկի կարիք ուներ։ Բայց ոչ, աշխարհին պետք էր դուդուկը՝ հենց Ջիվան Գասպարյանի կատարմամբ ու հնչողությամբ13:23, 13 հոկտեմբերի
«40 միլիոն դիտում և հրեշավոր հոնքեր». Կինը քնել է ներկած հոնքերով և գրավել TikTok-ը