Ժամանցային արդյունաբերության հայտնի առեղծվածը իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչիի հավերժական գեղեցկությունն է: 58 տարեկանում Մոնիկա Բելուչին 35 տարեկանի տեսք ունի։ Բելուչին, հավանաբար, գտել է երիտասարդության գաղտնի աղբյուրը, բայց նա մի քանի հնարքներ է կիրառում։ Այսպիսով, որո՞նք են նրա չմարող գեղեցկության հիմնական գաղտնիքները։
Միշտ լվանում է դիմահարդարումը
Մոնիկան հավատարիմ է մի կարեւոր կանոնի՝ նա երբեք դիմահարդարված չի քնում։ Քնելուց առաջ նա միշտ հեռացնում է դիմահարդարումը եւ մանրակրկիտ մաքրում դեմքը։ Սա թույլ է տալիս նրա մաշկին շնչել ու ճիշտ վերականգնվել քնած ժամանակ:
Խոնավեցում
Սա կարող է թվալ հեշտ գործ, բայց մեզնից շատերի համար մեր մաշկը բավականաչափ խոնավացված չէ, եւ մենք հաճախ դա չենք գիտակցում: Կանոններից մեկը, որով ապրում է իտալացի դերասանուհին, շատ ջուր խմելն է, որն անկասկած նպաստում է նրա երիտասարդությանն ու փայլուն մաշկին։
Նրան հանգիստ է վերաբերում քաշի տատանումներին
Թեեւ կանանց մեծամասնությունը տարված է իր քաշով, ակնհայտ է, որ Մոնիկա Բելուչին այնքան էլ չի անհանգստանում, եթե ավելորդ կիլոգրամ քաշ է հավաքում: Աղբյուրները պնդում են, որ նա կալորիաներ չի հաշվում: Եթե նա ավելորդ քաշ է հավաքում, ապաա սովորաբար ընտրում է սեւ զգեստներ, որոնք տեսողականորեն նիհարեցնում են:
Նա անընդհատ շարժման մեջ է, բայց մարզասրահներում իրեն չի սպառում
Աղբյուրները նշում են, որ Մոնիկա Բելուչին կանոնավոր կերպով չի մարզվում, բայց միշտ վստահ է, որ ակտիվ է: Դերասանուհին նախընտրում է լողն ու յոգան, որոնք հիանալի վարժություններ են մտքի ու մարմնի համար։
Նա չի ամաչում ուտելիքից
Չնայած նման գեղեցիկ կազմվածքին՝ Մոնիկա Բելուչին խիստ դիետաների չի դիմում։ Բայց իրականում նա շատ հանգիստ է վերաբերվում իր ուտելիքին։ Նա սիրում է իտալական խոհանոցը եւ իրեն չի սահմանափակում մթերքների ընտրության հարցում։ Եթե նա զգում է, որ պետք է նիհարի, նա պարզապես վերահսկում է իր ուտելիքի չափաբաժինները:
Նա իր օրը սկսում է սառը ցնցուղով
Ասում են, որ Մոնիկան չի հավատում պլաստիկ վիրահատություններին։ Նրա բնական գեղեցկության գաղտնիքներից մեկը սառը ցնցուղն է: Սառը ջուրն օգնում է մաշկին մնալ ամուր եւ բարելավում է դրա էլատիկությունը։
Նա մանրակրկիտ խնամում է իր մազերը
Պատճառներից մեկը, թե ինչու են Մոնիկայի մազերը դեռ պահպանում երիտասարդական փայլն ու հագեցածությունը, այն է, որ նա չի օգտագործում արդուկ կամ ֆեն, եւ նույնիսկ մազերը չորացնում է օդում՝ ֆեն օգտագործելու փոխարեն: Դերասանուհին մազերը լվանում է շաբաթական երկու անգամից ոչ ավելի, իսկ մազերը խոնավացնելու համար օգտագործում է ձիթապտղի յուղ։
Նա շատ է խնամում իր շուրթերը
Մոնիկա Բելուչին հայտնի է իր հաստլիկ, գայթակղիչ շուրթերով։ Նա զգում է, որ շուրթերը շատ կարեւոր են ու անընդհատ խոնավեցնում է շուրթերը՝ չորությունը կանխելու համար։
Աղբյուրը՝ Her Beauty
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը