«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Գեղեցիկ, խելացի եւ ազդեցիկ․ ամենացանկալի հայ հարսնացուները (ֆոտո)

22:15, 18 փետրվարի

Այն, որ հայուհիները բավական պահանջված են ամենաազդեցիկ տղամարդկանց շրջանում, անհերքելի փաստ է։ Նախորդ շաբաթ մենք ներկայացրել էինք «Հայ փեսաներ»-ի մասին անդրադարձ՝ այնտեղ ներառելով արտասահմանյան շոու-բիզնեսի եւ Հոլիվուդի այն հայտնի տղամարդկանց, որոնք իրենց կյանքը նախկինում կամ ներկայում կապել են հայուհիների հետ։ Զարմանալի ոչինչ չկա․ հայ կանայք ոչ միայն գեղեցիկ են, այլեւ խելացի, ընտանեկան, նվիրված եւ հմուտ՝ ամեն հարցում։

NEWS.am STYLE-ն առանձնացրել է 5 հայուհու, որոնց, վստահորեն, կարելի է անվանել մեր օրերի ամենացանկալի հայ հարսնացուները։ 

Քիմ Քարդաշյան

331703983_1400064717430854_8067219795861388807_n.jpg (73 KB)

Ամենափարթամ ու ազդեցիկ Քարդաշյանը կրկին գլխավորում է ամենացանկալի հայ հարսնացուների ցուցակը։ Քանյե Ուեսթի նախկին կինը ոչ միայն «նախանձելի» արտաքին տվյալներ ունի, այլեւ ազդեցիկ է, պահանջված, սիրված։ Նա հաջողակ գործարար է, որի կարողությունը, ըստ Forbes-ի, գնահատվում է 1. 7 միլիարդ դոլար։ 42-ամյա հայուհուն գրավելը, սակայն, հեշտ գործ չէ․ Քիմը նախընտրում է խելացի ու կայացած տղամարդկանց։

331769215_594528028768979_520197157171567257_n.jpg (122 KB)

Ջեյմս Քորդենի The Late Late Show-ի ստուդիայում Քարդաշյանն ասել է,-«Մտածում եմ՝ ինչ էլ անում եմ, ինձ մոտ ճիշտ ընտրություն չի ստացվում։ Կարծում եմ՝ հաջորդ անգամ կընտրեմ գիտնականի, նյարդաբանի, քիմիկոսի, բժիշկի կամ էլ՝ իրավաբանի։ Կուզեի հենց այս տեսակի մարդու հանդիպել»։ Եթե համապատասխանում եք Քիմի չափանիշներին, ձեզ հաջողություն ենք մաղթում։

Գոհար Ավետիսյան

331760001_1168962680476113_5940055092518426863_n.jpg (45 KB)

Ռուսաստանաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը սկզբում իր լսարանին գրավեց անհավանական գեղեցիկ կերպարանափոխություններով։ Իսկ այսօր նա Instagram-ում աչքի է ընկնում ոչ միայն իր դիմահարդարման հմտություններով, այլեւ փարթամ ու գայթակղիչ կազմվածքով, որի շուրջ հայ դիմահարդարը քիչ չի աշխատել։ Ի դեպ, հարկ է նշել, որ Forbes-ը 2020 թ-ին Գոհարին համարել է Ռուսաստանի ամենահեռանկարային մարդկանցից մեկը։

331678676_551344213727526_2972436700898706843_n.jpg (93 KB)

Նա make up-ով սկսել է զբաղվել առանց որեւէ մեկի օգնությամբ՝ 16 տարեկանից անդադար աշխատելով վաղ առավոտից։ Այսօր Գոհարը Մոսկվայի կենտրոնում ունի երկհարկանի գեղեցկության սրահ, որից օգտվում են նաեւ ռուսական շոու-բիզնեսի մի շարք հայտնիներ։ 29-ամյա Գոհարը երկու կարճաժամկետ ամուսնություններ է ունեցել։ Երկրորդ ամուսնուց՝ Սերգեյից, ունի որդի։ Այսօր հայուհին հայտարարում է, որ նոր սեր է գտել, բայց քանի այդ հարաբերությունները չեն վերաճել ամուսնության, նրա երկրպագուները դեռ հնարավորություն ունեն գրավելու ազդեցիկ հայուհու սիրտը։ 

Անժելա Սարաֆյան

331474880_753616249531653_8864618034681984895_n.jpg (81 KB)

Կանաչաչյա այս հայուհին գրավել է, նույնիսկ, հոլիվուդյան ռեժիսորների սրտերը։ Վստահ ենք՝ նրա մասին երազում են միլիոնավոր տղամարդիկ։ Բարձրահասակ ու նրբակազմ այս դերասանուհին նկարահանվել է ինչպես հայկական, այնպես էլ հոլիվուդյան մի շարք ֆիլմերում․ «Մթնշաղ»-ը, «Խոստումը», «Ծովածոցում գտնվող տունը» եւ հայտնի Westworld սերիալը այդ ցանկում են։

331683344_1402965767114473_3708822151512277773_n.jpg (32 KB)

Անժելայի անձնական կյանքի մասին շատ բան հայտնի չէ, բացի այն, որ դերասանուհին ամուսնացած է եղել դերասան Նարեկ Ղափլանյանի հետ․ նրանք հանդիպել են «Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Ամերիկյան լրատվամիջոցներն էլ ժամանակին խոսում էին Անժելա Սարաֆյանի եւ Ռամի Մալեկի կապի մասին (նրանք միասին նկարահանվել են «Մթնշաղ» ֆիլմում), բայց դերասանուհին անձնականը երբեք չի մեկնաբանում։ 

Նազենի Հովհաննիսյան

326695016_529971725890985_7478622948245272091_n.jpg (99 KB)

Ո՞վ է ասել, որ նախանձելի են համարվում միայն արտերկրում բնակվող հայուհիները։ Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը տարիներ շարունակ գլխավորում է հայկական շոու-բիզնեսի ամենապահանջված հարսնացուների ցուցակը։

331537780_1638797129919976_580838775958311771_n.jpg (40 KB)

Հայ տղամարդիկ գնահատում են Նազենիի ոչ միայն գեղեցիկ արտաքինը՝ գայթակղիչ հայացքն ու սլացիկ կազմվածքը, այլեւ հարուստ ներաշխարհն ու ինտելեկտը։ Թե ինչ է կատարվում 40-ամյա դերասանուհու անձնական կյանքում, դժվար է հստակ ասել, քանի որ Նազենին այն հայտնինեից է, ով բավական փակ է պահում իր անձնականը։ Ամեն դեպքում, մի բան հաստատ է՝ դերասանուհին առայժմ ամուսանացած չէ։

Իվետա Մուկուչյան

331762244_1902572786766794_5082397502362862473_n.jpg (66 KB)

Իվետան հաճախ է իր երգերում ակնարկում, որ «անհասանելի» է․ կյանքը ցույց է տալիս, որ, իսկապես, այդպես է։ Գայթակղիչ մարմնով ու յուրահատուկ հմայքով աչքի ընկնող երգչուհին ցանկալի հարսնացու է ինչպես իր հայրենակիցների, այնպես էլ եվրոպացիների համար։

331783848_1211763276171829_2078747421123429804_n.jpg (80 KB)

«Եվրատեսիլ 2016»-ի ընթացքում նրա փեսացուների բանակն ավելի ընդլայնվեց, բայց փաստը մնում է փաստ՝ գեղեցկուհին դեռեւս չի կատարել իր վերջնական ընտրությունը, այնպես որ՝ դեռ կարող եք պայքարել 36-ամյա երգչուհու սրտի համար։

Լուսանկարները՝ Քիմ Քարդաշյանի, Գոհար Ավետիսյանի, Անժելա Սարաֆյանի, Նազենի Հովհաննիսյանի եւ Իվետա Մուկուչյանի ինստագրամյան էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել