Մեր տունը երբեմն բանավեճի ակումբ է հիշեցնում։ Փաստն այն է, որ իմ դեռահաս երեխաները միշտ կգտնեն վեճի թեմա, եւ թեմաները կարող են շատ տարբեր լինել պատմական իրադարձություններից եւ մահապատժի հարցից մինչեւ «համաշխարհային» այն հարցը, թե արդյո՞ք «բոյֆրենդը» երկրպագու» բառի թարգմանությունն է:
Այդպես եղավ նաեւ այս անգամ, երբ դուստրս նստած էր եւ, առանց որեւէ մեկին խանգարելու՝ հանգիստ գազար էր ուտում։ Որդիս դյուրագրգիռ էր, ուստի որոշեց մեկնաբանել տեղի ունեցողը` նշելով, որ իր քույրը «մեկ կծում անելով գլխատեց գազարը» այնուհետեւ սկսվեց…
Երկու բավականին ինտելեկտուալ ու խելամիտ դեռահասներ մի քանի ժամ անընդմեջ միմյանց ապացուցում էին, վիճում եւ նույնիսկ ինտերնետ մտան «ապացույցների» համար, բայց համաձայնության չեկան. այնուամենայնիվ, որտե՞ղ է գազարի գլուխը:
Չդիմանալով քրոջս գրեցի, թե ինչ է կատարվում, կես ժամ հետո նա պատասխան գրեց. «Երբ իմանաք, գրիր։ Մեզ էլ է հետաքրքրում»։ Եվ ոչ միայն նրանց, ամուսինս նույնպես միացավ բանավեճին՝ հրահրելով մեկ այս կամ մեկ այն ընդդիմախոսին։
Երեխաների բոլոր փաստարկներն առանց բացառության դժվար է հիշել, բայց էությունը հետույալն էր.
Դստերս տրամաբանությամբ՝ գազարի գլուխը լայն հատվածն է, իսկ այնտեղից բուսնող կանաչը՝ մազերը։
Որդուս տրամաբանությամբ գազարի գլուխն այնտեղ է, որտեղից սկսում են ուտել, այսինքն՝ նեղ հատվածը։ Լայն մասը ոտքերն են, քանի որ գազարը միայն այդպես կարող է «կանգնել»։
Աղջիկս համոզում էր, որ բոլոր նկարներում, այդ թվում՝ համացանցում, գազարն այդպես է նկարված։ Նա նկարներ գտավ, ինքն էլ նկարեց, բայց չօգնեց։
Որդիս վստահեցնում էր, որ նկարները պարկեշտ տեսք չունեն, եւ ընդհանրապես միայն «գազար տղաները» կարող են այսպիսի տեսք ունենալ, իսկ գազարները միայն տղա չեն կարող լինել. «սա արդեն սեքսիզմ է»: (Սեքսիզմ տերմինը մեր ընտանիք է մտցրել աղջիկս՝ վերջ տալու համար «Դե դու աղջիկ ես» բառերով սկսվող դիտողություններին):
Դուստրս չհանձնվեց՝ որպես փաստարկ բերելով կենսաբանական անալոգները։ Եթե երեխաները ծնվում են գլխից, ապա գազարը նույնպես նույն կերպ դուրս է գալիս հողից։ Գազարը չի կարող «գլխիվայր» աճել»,- վստահեցնում էր նա: «Իսկ ու՞մ համար է հիմա հեշտ», - դժգոհում էր տղաս։
Բանավեճը երկար տեւեց, ես այնքան ուժ չունեի մինչեւ վերջ լսելու համար։ Եւ իրականում, որտե՞ղ է գազարի գլուխը։
Նանա Վահրամյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 25 սեպտեմբերի
90 տարեկան, 19 տիտղոս և երազանքի մարմին. ճապոնացի բոդիբիլդերը չի պատրաստվում ծերանալ22:17, 25 սեպտեմբերի
Աշխարհի ամենաթանկ վիսկիի շիշը վերադարձել է աճուրդի, և այն կարող է գերազանցել սեփական ռեկորդը21:10, 25 սեպտեմբերի
Max Mara-ն գերզբաղված կանանց համար նոր հավաքածու է ներկայացրել20:22, 25 սեպտեմբերի
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու են չափազանց առատաձեռն տղամարդիկ վախեցնում կանանց19:18, 25 սեպտեմբերի
Ինչպիսի՞ն է ապագայի Երևանը, և արդյո՞ք քաղաքները կնախագծվեն արհեստական բանականության կողմից. SHARE Armenia 2026-ի կարևորագույն պահերը16:16, 25 սեպտեմբերի
«Նա հիմա երիտասարդ տղամարդ է». Մելանյա Թրամփը ակնարկել է 20-ամյա Բարոնի հետ հարաբերությունների փոփոխությունների մասին15:47, 25 սեպտեմբերի

15:24, 25 սեպտեմբերի
Էդ Շիրանը կորցրել է գրեթե կես միլիոն հետևորդ Մաքքլմորի շուրջ ծագած վեճերի պատճառով14:37, 25 սեպտեմբերի
Լորեն Սանչեսը Սպիտակ տանը ընթրիքի ժամանակ ցուցադրել է իր՝ աչքի ընկնող կազմվածքը14:33, 25 սեպտեմբերի
Շերոն Սթոունը հայտարարել է, որ ինքը սեքս-խորհրդանիշի կերպարը թողել է անցյալում. «Ես այդ ճանապարհն անցել եմ»14:16, 25 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը պատահաբար բացահայտել է Լյուիս Համիլթոնի մականունը13:30, 25 սեպտեմբերի
Գոհար Ավետիսյանը՝ դերասանուհու դերում, Զիրոյանը՝ Արկադի Դումիկյանի կերպարում, իսկ կարմիր գորգին՝ հարսանեկան անակնկալ. կայացավ «Մեկ in Մեկ» ֆիլմի պրեմիերան