Հայկական ոգով ֆրանսիական LADANIVA խումբն օրերս թողարկեց «Շաքար» պարային երգի տեսահոլովակը, որն արդեն YouTube-ում 360 հազարից ավելի դիտում ունի։ Տեսահոլովակի դիտումների քանակը, դրա շուրջ քննարկումներն ու դրա ներքո արված մեկնաբանությունները վկայում են, որ խմբի նորությունը սպասված էր եւ միտված՝ դառնալու նրանց հերթական հիթը։
NEWS.am STYLE-ը խմբի վոկալիստ մեր հայրենակցուհի Ժակլին Բաղդասարյանի հետ զրուցել է նոր աշխատանքի ու խմբի հետագա ծրագրերի մասին։
Ժակլինը խոստովանեց՝ ինչպես իրենց լսարանը, իրենք եւս կարոտել էին նրանց հետ շփումն ու այն դրական էներգիան, որը, սովորաբար, ստանում են նոր երգեր ներկայացնելիս,-«Վաղուց չէինք կիսել մեր երգերը մարդկանց հետ, անհամբեր էինք, եւ անչափ հաճելի է, որ մարդիկ լսում են դրանք եւ ուրախանում դրանց ներքո»։
Ֆրանսիաբնակ երգչուհին նաեւ բացահայտեց, թե ինչպես է ստեղծվել պարային, թեթեւ այս ստեղծագործությունը,-«Այդ երգը մտքիս եկավ, երբ ականատես եղա, թե ինչպես էին երկու մարդ իրար հետ վիճում։ Ես այդ պահին դաշնամուրի առջեւ էի նստած, ձեռքերս արդեն ստեղնաշարի վրա էին, ու այդպես ամեն ինչ ստացվեց (ծիծաղում է)»։
Տեսահոլովակում Ժակլինը ներկայանում է վառ ու հետաքրքիր կերպարներով, որոնք կերտելիս ոգեշնչվել է հայկական նախշազարդերով։ Երգչուհին տեղեկացրեց, որ թեեւ հագուստի դիզայներները ֆրանսիացիներ են եղել, նրանց հաջողվել է ուսումնասիրել հայկական մշակույթն ու ստանալ այն, ինչ պատկերացրել է տեսահոլովակի համար։
«Ոճովս զբաղվել է Oie Studio-ից ֆրանսիացի մի զույգ։ Հագուստը հատուկ մեզ համար են կարել։ Հայկական մշակույթն ուսումնասիրելուց հետո բոլոր նախշերն ու պատկերազարդումները շատ յուրահատուկ ձեւով իրենց ձեռքով են ստեղծել»,-ասաց նա։
Խոսոցինք նաեւ LADANIVA-ի՝ նախորդ տարվա ձեռքբերումներից։ Խումբը «Music Moves Europe Awards»-ի ընթացքում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Ըստ Ժակլինի՝ մրցանակը կարեւոր էր, քանի որ իրենց ավելի ճանաչելի դարձրեց եվրոպական երաժշտաշուկայում,-«Եվրոպական երաժշտության ինդուստրիահում մեզ արդեն ճանաչում են, աջակցում ու ճանաչելի դարձնում աշխարհում»։
Եվ քանի որ խոսք գնաց եվրոպական շուկայից, չշրջանցեցինք նաեւ Եվրոպայի ամենահեղինակավոր՝ «Եվրատեսիլ» մրցույթի թեման, մանավանդ, որ «Շաքար» տեսահոլովակի ներքո կար նաեւ մեկնաբանություն, որտեղ ասվում էր՝ «Սա պետք է ուղարկել «Եվրատեսիլ»»։ Սակայն Ժակլինի խոսքով՝ իրենք առայժմ մրցույթին մասնակցելու ծրագրեր չունեն։ Ի ուրախություն հայ երկրպագուների, այնուամենայնիվ, Հայաստանում LADANIVA-ի համերգը սարերի հետեւում չէ։ Ժակլինը նշեց,-«Դեռ չենք կազմակերպել, բայց կլինի։ Անչափ սպասում ենք այդ հանդիպմանը»։
Իսկ մինչ այդ սպասեք խմբի մյուս նորություններին, մանավանդ, որ առաջիկայում լույս է տեսնելու նրանց նոր ալբոմը։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Ladaniva-ի ֆեյսբուքյան էջից եւ NEWS.am STYLE-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:31, 3 հոկտեմբերի
«Մաքրենք մեր միտքը վատից, մտածենք միայն լուսավորի ու գեղեցիկի մասին, ու հենց դա կգա դեպի մեզ». Էվա Խաչատրյան20:15, 3 հոկտեմբերի
Balenciaga-ի շուրջ սկանդալից հետո Քիմ Քարդաշյանն առաջին անգամ նկարահանվել է բրենդի արշավում19:17, 3 հոկտեմբերի
«Փողով, իսկապես, ամեն ինչ կարելի է գնել»․ Գեւ Օրկյանը՝ ՄԱԿ-ի՝ Արցախ կատարած այցի ու գնահատականի մասին17:40, 3 հոկտեմբերի
Ադրբեջանը «ահաբեկիչ» է հռչակել Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանին17:30, 3 հոկտեմբերի
«Մենք Սյունիքի լեռներում էինք ամենածանր օրերին, երբ կրակում էին Արցախի վրա». Ելենա Արշակյանը՝ «Լեռները կհիշեն» սերիալի բարդ նկարահանումների մասին (ֆոտո)15:50, 3 հոկտեմբերի
Hayat Project-ն իր առաջիկա համերգի ողջ հասույթը տրամադրելու է Արցախից բռնի տեղահանված բնակչության կարիքները հոգալուն15:34, 3 հոկտեմբերի
Ինչպե՞ս հաղթահարել այս օրերի սթրեսը. ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոնի խորհուրդը (VIDEO)14:32, 3 հոկտեմբերի
Ո՞վ է ռուսական շոու-բիզնեսի լավագույն արտիստն՝ ըստ Կիրկորովի13:05, 3 հոկտեմբերի
«Թագուհու քայլը» սերիալի աստղ Անյա Թեյլոր-Ջոյն ամուսնացել է12:25, 3 հոկտեմբերի
«Այս օրերին, երբ մեր սրտերը ցավում են Արցախի կորստի համար, ես խոնարհվում եմ մեր զինվորների առաջ»․ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյան11:24, 3 հոկտեմբերի
«Աչքերում՝ տխրություն, բայց մեծ հույս ունեն, որ երեխաները իրենց չեն մոռանա․․․Անպայման կվերադառնանք»․ Մհեր Արմենիա10:28, 3 հոկտեմբերի
Women's Club-ի անդամների ուղերձը՝ արցախցիներին (VIDEO)