Սերենա Ուիլյամսը պատմել է, թե ինչպես է փորձել առնետով վախեցնել ամուսնուն՝ Ալեքսիս Օհանյանին իրենց առաջին հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է Daily Express-ը։
Reddit-ի համահիմնադիրն ամուսնացել է Մեծ Սաղավարտի մենախաղի 23-ակի չեմպիոնի հետ 2017 թվականին: Զույգն ունի երեք տարեկան դուստր՝ Օլիմպիան։
Ալեքսիսն ու Սերենան ծանոթացել են դրանից երկու տարի առաջ Հռոմում, երբ երկուսն էլ հանգրվանել են Հռոմի Cavalieri հյուրանոցում։ Սակայն դա սեր չէր առաջին հայացքից։
Հիշելով ապագա ամուսնու հետ առաջին հանդիպումը՝ Ուիլյամսը Vanity Fair-ին ասել է. «Այս մեծ տղան ներս է մտնում եւ պարզապես ընկնում է մեր կողքի սեղանի մոտ, եւ ես ասում եմ։ Շուրջը շատ սեղաններ կան, բայց նա հենց այստե՞ղ է նստել։
Ուիլյամսն ու նրա ընկերները փորձել են ստիպել նրան տեղափոխել դատարկ սեղաններից մեկը եւ նույնիսկ ասել են, որ իր կողքին առնետ կա: Սակայն Ալեքսիսին դա չի շփոթեցրել։ Օհանյանը պատասխանել է. «Ես Բրուքլինից եմ: Ես անընդհատ առնետներ եմ տեսնում», ինչին Սերենան պատասխանել է. «Ահ, դու առնետներից չե՞ս վախենում»:
Դրանից հետո Ուիլյամսն իր սեղանի շուրջ է հրավիրել Reddit-ի հիմնադիրին։
Ավելի ուշ Ուիլյամսը Օհանյանին հրավիրել է Փարիզ հանդիպման, որից հետո կայացել է առաջին ժամադրությունը։
2016-ի վերջին Օհանյանը ամուսնության առաջարկություն է արել նույն հյուրանոցում, որտեղ նրանք հանդիպել էին Հռոմում՝ երկու հոգու համար ռոմանտիկ ընթրիքի ժամանակ՝ լողավազանի մոտ։
«Մի օր ես միլիարդատեր կդառնամ, բայց մարդկանց մեծամասնությունը դեռ կճանաչի ինձ որպես Սերենայի ամուսին (կամ Օլիմպիայի հայր), եւ դա ինձ հարմար է», - 2021 թվականին ասել է Օհանյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 25 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 24 նոյեմբերի
Ծովափնյա լյուքս համարներ և Armani-ի առանձնատներ․ Եգիպտոսը նոր նախագիծ է պատրաստում ապահովված զբոսաշրջիկների համար22:27, 24 նոյեմբերի
«Նա չափազանցրել է իմ սեռական կարողությունները»․ ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը վիճարկում է 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ ռեկորդային ամուսնալուծության գործը21:19, 24 նոյեմբերի
Յոթ մետրանոց «Սիուուու»․ Շանհայում տեղադրվել է Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական արձանը20:20, 24 նոյեմբերի
Միլիարդատերերի կանայք հակահարված են հասցնում․ դավաճանություններ, սկանդալներ և ամուսնալուծությունից հետո ստացած կարողություններ19:27, 24 նոյեմբերի
270 միլիոն դոլար արժողությամբ «Ցուկերբունկերն» ու Իսրայելի բանակից ստացած հակագազերը․ ինչպես են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին16:18, 24 նոյեմբերի
Սառը լոգանքներ, տեսախաղեր սաուդյան արքայազնի հետ և միլիարդավոր դոլարներ. ինչպես է Թրամփի փեսան ապրում «միլիարդատիրոջ բունկերում»15:25, 24 նոյեմբերի
Կարտոֆիլը, գետնանուշը և պանիրը այլևս առողջ կազմվածքի թշնամիները չեն. չորս սննդամթերք, որոնք սննդաբանները հանիրավի դեմոնացրել են14:40, 24 նոյեմբերի
3.8 միլիարդ դոլար մեկ օրում. GTA 6-ը գերազանցել է բոլոր ռեկորդները14:19, 24 նոյեմբերի
Հոլիվուդը կողոպուտների ալիքի մեջ է. հանցագործները ներխուժում են հայտնիների տներ, փորձագետները կոչ են անում նրանց անհետանալ սոցցանցերից13:12, 24 նոյեմբերի
Մահից հետո՝ ծառ. Հոլիվուդյան դերասանուհին մահից հետո կյանքը շարունակելու անսովոր միջոց է մտածել12:31, 24 նոյեմբերի
«Մի՛ հավատացեք ինտերնետում կարդացած ամեն ինչին». Մրայա Քերին արձագանքել է իր առողջության մասին լուրերին՝ տարօրինակ ելույթից հետո