Նիգերական արմատներով անգլիացի երգիչ, երգահան, պրոդյուսեր եւ մոդել Asher Yelo-ին Հայաստանում ճանաչեցին Սիրուշոյի հետ «i love you» զուգերգից հետո։ Բայց հարկ է նշել, որ չնայած երիտասարդ տարիքին, երաժիշտը պակաս հաջողությունների պաշար չունի։ Մինչեւ դպրոցն ավարտելն Աշերն արդեն գրում եւ համագործակցում էր հայտնի պրոդյուսերների եւ արտիստների հետ, այդ թվում՝ Harmony Samuels, Sons of Sonix, Brittany B, Coco Jones եւ այլք։ Երիտասարդ արտիստին նաեւ հաջողվել է գրավել Quincy Jones Productions-ի ուշադրությունը, որոնց հետ արդեն աշխատում է։
NEWS.am STYLE-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Asher Yelo-ի հետ՝ փորձելով պարզել ավելին նրա կարիերայի բարձունքների եւ Սիրուշոյի հետ համագործակցության մասին։
Երգիչը նշեց, որ երաժշտական պրոդյուսինգով հետաքրքրված է եղել դեռեւս 11 տարեկանից,-«Ինձ միշտ հետաքրքրել է երաժշտությունն ու դրա ստեղծման ընթացքը։ Բայց 16 տարեկանում միայն հստակ հասկացա, որ ցանկանում եմ զբաղվել դրանով»։
Խոսելով իրեն ոգեշնչող երաժիշտների մասին՝ արտիստը սկզբում դժվարացավ նշել անուններ, քանի որ, ըստ նրա, առաջնահերթ կարելի է ոգեշնչվել կյանքից․
«Քանի որ ինքս հետաքրքրված եմ թե երգելով, թե գրելով, թե պրոդյուսինգով, շատ անուններ կլինեն․․․ Ինձ համար, առհասարակ, ոգեշնչոց կարղ է լինել ամեն ինչ, բայց եթե պետք է անուններ էլ նշեմ, կառանձնացնեմ Լուի Բելին, Ջուլիա Մայքլսին, Bazzi-ին եւ Բրայսոն Թիլլերին։ Բայց, անկեղծ ասած, իմ երաժշտությունը մեծապես ոգեշնչված չէ այլ արտիստների երաժշտությունից, այն ավելի շուտ ոգեշնչված է կյանքից, ֆիմերից, երազներից եւ խառը այլ էմոցիաներից։ Ինձ դուր է գալիս այն փաստը, որ տարբեր ճանապարհներով կարելի է պատմություններ պատմել եւ աշխարհներ ստեղծել»։
Հայկական շոու-բիզնեսի հայտնի աստղերից մեկի՝ Սիրուշոյի հետ համագործակցությունն, ըստ երգչի, հետաքրքիր պատմություն ունի․
«Մոտ երկու տարի առաջ ես իմ ինստագրամյան էջում տեղադրեցի իմ գրած «i love you» երգը, որի հոլովակում ես, պարզապես, նվագում ու երգում էի։ Այն, կարծես, մարդկանց դուր եկավ, այդպիսով որոշեցի ավարտին հասցնել երգը, բայց այնպիսի զգացողություն չունեի, որ պետք է թողարկեի այն, ու այդպես մի կողմի վրա թողեցի»,-պատմում է նա,-«Երեւի մոտ 8 ամիս անց, հոլովակի պրոդյուսերն այն ուղարկում է Սիրուշոյին՝ ասելով, որ նա անպայման պիտի ունենա այս երգն իր երգացանկում։ Նա սկզբում շատ ուշադրություն չի դարձրել դրան, մինչեւ որ մի օր կրկին բացել է այդ նամակը, որից հետո իմ տեսանյութը տեղադրել է իր ինստագրամյան էջում ու հարցրել իր հետեւորդներից՝ արդյոք պե՞տք է դուետ անի։ Քանի որ նրա միտքը հավանության է արժանացել, այդպես էլ արել է։ Իմ երգի վրա նրա դուետը ընդամենը մեկ շաբաթում կես միլիոնի չափ դիտում է հավաքել։ Այդպիսով, կապվեցի Սիրուշոյի հետ ու հարցրի՝ արդյոք չէ՞ր ցանկանա, որ միասին այն ձայնագրեինք, իսկ պատասխանը եղավ դրական»։
Посмотреть эту публикацию в Instagram
Սիրուշոն, այնուհետեւ, մեկնել է Լոս Անջելես, որտեղ էլ արտիստները երգը ձայնագրել են, որը թողարկվել է արդեն դեկտեմբերի 2-ին։ Աշերի խոսքով՝ հայ երգչուհու հետ աշխատելը հրաշալի էր․
«Նրա ձայնն այնքան հիասքանչ է։ Նա այնքան ջանասիրաբար էր աշխատում ստուդիայում, որ մենք նրա բոլոր հատվածները երեք ժամում ամբողջությամբ ավարտեցինք»։
Լավ երգերը կարող են հատել սահմաններ, ասում է արտիստը՝ նկատի ունենալով իր եւ Սիրուշոյի զուգերգը։
«Այն փաստը, որ շատ մարդիկ են արձագանքել այս երգին, այնքան հաճելի օրհնություն է, հատկապես Հայաստանի դեպքում։ Հարյուրավոր մարդիկ այս երգն օգտագործում են Instagram-ում, այս ձայնագրությունն արդեն ավելի քան 2,8 միլիոն դիտում է հավաքել, ինչը հիանալի է»։
Այս պահին արտիստն աշխատում է իր անհատական երգերի ու համագործակցությունների շուրջ, իսկ երազանքն այն է, որ երաժշտության միջոցով բացի նոր դռներ․
«Երազում եմ, որ երաժշտությունս օգնի, որ բացեմ այն սենյակի դուռը, որտեղ գտնվում են մշակութային առաջնորդները։ Իմ կարծիքով այսօրվա մեր հանրությունը, առաջնրդները, մեդիան ու, առհասարակ, արդյունաբերությունը փոփոխության կարիք ունեն։ Հուսով եմ՝ իմ ազդեցությունը եւս իր դերը կունենա։ Կարծում եմ՝ աշխարհին պետք են ծառայող առաջնորդներ»։
Ինչ վերաբերում է առաջիկա նորություններին, արտիստի խոսքով՝ այս տարին ավելի թեժ է լինելու։ Երգիչը ձայնագրելու է նոր երգեր եւ ունենալու նոր տեսահոլովակներ։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Asher Yelo-ի ինստագրամյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:40, 10 հունիսի
Dior-ն ապագային նայում է արեւային ակնոցների նոր տեսականիով12:19, 10 հունիսի
Շաբաթվա Instagram. ինֆլուենսր Մադոննա Հարությունյան11:20, 10 հունիսի
Շրթներկի տարօրինակ գույները վիրուսային թրենդ են դառնում10:05, 10 հունիսի
«Կյանքումս առաջին անգամ այցելելու եմ ձեր գեղեցիկ երկիր՝ Հայաստան»․ HAUSER-ի տեսաուղերձը՝ երեւանյան համերգին ընդառաջ09:00, 10 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 9 հունիսի
Ամերիկուհին նիհարել է ավելի քան 90 կգ, սակայն պնդում է՝ քաշի կորուստը փչացրել է սեռական կյանքը22:18, 9 հունիսի
Հնդկաստանի հայ կուրտիզանուհու պատմությունը, ով հայտնի է դարձել իր երաժշտական տաղանդի շնորհիվ21:22, 9 հունիսի
«Կավն ինձ բուժում է»․ հայկական ծագումով ֆրանսիացի դիզայներ Լյուդմիլա Բալկիս20:18, 9 հունիսի
«Ես ինձ շատ մտերիմ եմ զգում Հայաստանի եւ հայերի հետ»․ ֆրանսիացի երաժիշտ Պատրիկ Ռադել19:35, 9 հունիսի
Սանկտ Պետերբուրգի հանրահայտ Triglinki նախագիծը Երեւանում19:23, 9 հունիսի
Մարիամ Ալեքսանյանի տնից գողություն է կատարվել17:10, 9 հունիսի
Bentley-ն, Bugatti-ն, Aston Martin-ը եւ Porsche-ն ներխուժում են անշարժ գույքի շուկա՝ կառուցելով շքեղ տներ եւ երկնաքերեր