«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

StyleBeauty. դեմքի խնամքի 5 ամենատարօրինակ ու երբեմն զզվելի պրոցեդուրաները

14:38, 26 փետրվարի

Կինը հանուն գեղեցկության երբեմն պատրաստ է անցնել դժոխքի բոլոր օղակներով եւ նույնիսկ իր հոգին վաճառել սատանային: Երբեմն մենք ծայրահեղությունների ենք դիմում՝ դեմքին քսելով ամենաանսպասելի, երբեմն էլ կասկածելի ու նույնիսկ նողկալի միջոցները։ NEWS.am STYLE-ը ներկայացնում է դեմքի ամենատարօրինակ պրոցեդուրաներից հինգը։ Ոչ մի դեպքում խորհուրդ չենք տալիս փորձել դրանք։

Դիմակ կատուների արտաթորանքից

075702665d854c22b6333ebfcb44f8d3_cropped_666x441.jpg (55 KB)

Ըստ երեւույթին, բյութի-բլոգեր Միշել Ֆանը մի գիշեր տուն է գնացել՝ չափից շատ օղի խմելուց հետո եւ ուշաթափվել կատվի արտաթորանքի տուփի մեջ, սակայն որոշել է ոճավորել այն եւ անվանել կոսմետիկ պրոցեդուրա։

2 դոլար արժողությամբ կատվի արտաթորանքը խառնում է մի քիչ ջրի հետ եւ խառնուրդը քսում դեմքին՝ պնդելով, որ դա «դիմակ» է:

Կոսմետոլոգ Ռեբեկա Օ'Սալիվանը կատեգորիկ է. «Ես չէի քսի դեմքիս կատվի արտաթորանք։ Դրանք պարունակում են ալյումինի սիլիկատ, նույն բաղադրիչը, որն օգտագործվում է ապակու պատրաստման, ինչպես նաեւ բնակարանի մեկուսացման համար: Բացի այդ, այն մարդկանց համար հայտնի նեյրոտոքսին է»։

Դեմքի խնամք թռչունների ծեռտով

Դեմքի այս տարօրինակ պրոցեդուրան անպայման կզարմացնի, բայց այս տեխնիկան օգտագործվել է դարեր շարունակ եւ վերջերս իր ժողովրդականությունը մեծացել է հայտնիների երկրպագուների շնորհիվ:

Պրոցեդուրան ներառում է թռչնի ծեռտի օգտագործումն ամբողջ դեմքին: Այս սպա բուժումը ծագել է հին Ճապոնիայում այն ​​բանից հետո, երբ գեյշան հայտնաբերեց, որ թռչունների կղանքը ոչ միայն հեռացնում է դիմահարդարումը, այլեւ փայլեցնում ու բուժում է մաշկը: Միջոցը պարունակում է փոշու նման ֆերմենտներ, որոնք ախտահանվում են ու ենթարկվում մշակման՝ ուլտրամանուշակագույն լույսի ներքո։ Թռչունների արտաթորանքը պարունակում է գուանին կոչվող ֆերմենտ, որն աշխատում է որպես բնական սպիտակեցնող միջոց:

Դիմակ սերմնահեղուկից

56e03408de44e.jpg (62 KB)

Ոչ, սա կատակ չէ։ Տեսականորեն, սերմնահեղուկը կարող է բուժել պզուկները, ռոզացեան եւ ծերացման նշանները:

30 րոպեանոց տնային պրոցեդուրա։ Անհրաժեշտ է թարմ սերմնահեղուկը քսել դեմքին, պահել մոտ 20 րոպե, մինչեւ ամբողջովին ներծծվի մաշկի մեջ։ Այնուհետեւ լվանալ սառը ջրով։

Կողմնակի ազդեցություններ․ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ,  աչքի հերպես եւ տեսողության հետ խնդիրները:

Դեմքի խնամք ոչխարի ընկերքով

Հայտնի մարդիկ՝ Քիմ Քարդաշյանից մինչեւ Հարի Սթայլս ու Վիկտորյա Բեքհեմ, պատրաստ են վճարել ավելի քան 500 դոլար այս պրոցեդուրայի համար։ Ինչպես պնդում են այն մաշկին փայլ եւ ամրություն է հաղորդում, ինչպես նաեւ բարձրացնում է իմունիտետն ու օգնում է պայքարել բորբոքումների դեմ:

«Ոչխարի ընկերքի ցողունային բջիջներն արտացոլում են մարդու ցողունային բջիջները: Այն սպիտակուցային հիմք ունի, որը մոտ է մեր սեփական բջջային բաղադրությանը, ուստի մարմինը կարողանում է կլանել եւ ճանաչել այն որպես սեփական: Արդյունքում սպիտակուցները սկսում են գործել ներբջջային մակարդակում, այլ ոչ միայն մակերեսի վրա։ Նույն պատճառով, ապրանքի նկատմամբ քիմիապես բացասական ռեակցիա չկա:

Ընկերքի ցողունային բջիջներով դիմակը կիրառվում է դեմքին, եւ հաճախորդներին խնդրում են տասը րոպե նստել LED լամպի տակ՝ ավելի լավ ներթափանցում ապահովելու համար:

Կրակե պրոցեդուրա

Ognennyj-massazh-dlya-litsa.jpg (29 KB)

Մի փորձեք սա տանը: Պրոցեդուրան, որը նորաձեւ է Չինաստանում, կայանում է նրանում, որ դեմքը կամ մարմնի ցանկացած այլ հատված փաթաթում են ալկոհոլով թաթախված սրբիչով, այնուհետեւ այրում են։ Պնդում են, որ այն դեմքին փայլ է հաղորդում, ինչպես նաեւ նպաստում է քաշի կորստին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել