Կինը հանուն գեղեցկության երբեմն պատրաստ է անցնել դժոխքի բոլոր օղակներով եւ նույնիսկ իր հոգին վաճառել սատանային: Երբեմն մենք ծայրահեղությունների ենք դիմում՝ դեմքին քսելով ամենաանսպասելի, երբեմն էլ կասկածելի ու նույնիսկ նողկալի միջոցները։ NEWS.am STYLE-ը ներկայացնում է դեմքի ամենատարօրինակ պրոցեդուրաներից հինգը։ Ոչ մի դեպքում խորհուրդ չենք տալիս փորձել դրանք։
Դիմակ կատուների արտաթորանքից

Ըստ երեւույթին, բյութի-բլոգեր Միշել Ֆանը մի գիշեր տուն է գնացել՝ չափից շատ օղի խմելուց հետո եւ ուշաթափվել կատվի արտաթորանքի տուփի մեջ, սակայն որոշել է ոճավորել այն եւ անվանել կոսմետիկ պրոցեդուրա։
2 դոլար արժողությամբ կատվի արտաթորանքը խառնում է մի քիչ ջրի հետ եւ խառնուրդը քսում դեմքին՝ պնդելով, որ դա «դիմակ» է:
Կոսմետոլոգ Ռեբեկա Օ'Սալիվանը կատեգորիկ է. «Ես չէի քսի դեմքիս կատվի արտաթորանք։ Դրանք պարունակում են ալյումինի սիլիկատ, նույն բաղադրիչը, որն օգտագործվում է ապակու պատրաստման, ինչպես նաեւ բնակարանի մեկուսացման համար: Բացի այդ, այն մարդկանց համար հայտնի նեյրոտոքսին է»։
Դեմքի խնամք թռչունների ծեռտով
Դեմքի այս տարօրինակ պրոցեդուրան անպայման կզարմացնի, բայց այս տեխնիկան օգտագործվել է դարեր շարունակ եւ վերջերս իր ժողովրդականությունը մեծացել է հայտնիների երկրպագուների շնորհիվ:
Պրոցեդուրան ներառում է թռչնի ծեռտի օգտագործումն ամբողջ դեմքին: Այս սպա բուժումը ծագել է հին Ճապոնիայում այն բանից հետո, երբ գեյշան հայտնաբերեց, որ թռչունների կղանքը ոչ միայն հեռացնում է դիմահարդարումը, այլեւ փայլեցնում ու բուժում է մաշկը: Միջոցը պարունակում է փոշու նման ֆերմենտներ, որոնք ախտահանվում են ու ենթարկվում մշակման՝ ուլտրամանուշակագույն լույսի ներքո։ Թռչունների արտաթորանքը պարունակում է գուանին կոչվող ֆերմենտ, որն աշխատում է որպես բնական սպիտակեցնող միջոց:
Դիմակ սերմնահեղուկից

Ոչ, սա կատակ չէ։ Տեսականորեն, սերմնահեղուկը կարող է բուժել պզուկները, ռոզացեան եւ ծերացման նշանները:
30 րոպեանոց տնային պրոցեդուրա։ Անհրաժեշտ է թարմ սերմնահեղուկը քսել դեմքին, պահել մոտ 20 րոպե, մինչեւ ամբողջովին ներծծվի մաշկի մեջ։ Այնուհետեւ լվանալ սառը ջրով։
Կողմնակի ազդեցություններ․ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, աչքի հերպես եւ տեսողության հետ խնդիրները:
Դեմքի խնամք ոչխարի ընկերքով
Հայտնի մարդիկ՝ Քիմ Քարդաշյանից մինչեւ Հարի Սթայլս ու Վիկտորյա Բեքհեմ, պատրաստ են վճարել ավելի քան 500 դոլար այս պրոցեդուրայի համար։ Ինչպես պնդում են այն մաշկին փայլ եւ ամրություն է հաղորդում, ինչպես նաեւ բարձրացնում է իմունիտետն ու օգնում է պայքարել բորբոքումների դեմ:
«Ոչխարի ընկերքի ցողունային բջիջներն արտացոլում են մարդու ցողունային բջիջները: Այն սպիտակուցային հիմք ունի, որը մոտ է մեր սեփական բջջային բաղադրությանը, ուստի մարմինը կարողանում է կլանել եւ ճանաչել այն որպես սեփական: Արդյունքում սպիտակուցները սկսում են գործել ներբջջային մակարդակում, այլ ոչ միայն մակերեսի վրա։ Նույն պատճառով, ապրանքի նկատմամբ քիմիապես բացասական ռեակցիա չկա:
Ընկերքի ցողունային բջիջներով դիմակը կիրառվում է դեմքին, եւ հաճախորդներին խնդրում են տասը րոպե նստել LED լամպի տակ՝ ավելի լավ ներթափանցում ապահովելու համար:
Կրակե պրոցեդուրա

Մի փորձեք սա տանը: Պրոցեդուրան, որը նորաձեւ է Չինաստանում, կայանում է նրանում, որ դեմքը կամ մարմնի ցանկացած այլ հատված փաթաթում են ալկոհոլով թաթախված սրբիչով, այնուհետեւ այրում են։ Պնդում են, որ այն դեմքին փայլ է հաղորդում, ինչպես նաեւ նպաստում է քաշի կորստին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ13:43, 4 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կցուցադրվի «Ֆոլիա» ներկայացումը13:25, 4 սեպտեմբերի
Լքել է իր 73-ամյա հարսնացուին հանուն 25-ամյա միլիարդատեր ժառանգորդուհու. սկանդալային արիստոկրատի գաղտնի հարսանիքը12:46, 4 սեպտեմբերի
Ջենիֆեր Անիստոնի մտերիմ շրջապատը չի վստահում նրա նոր ընկերոջը. «Նա օպորտունիստ է թվում»12:22, 4 սեպտեմբերի
Նույն տարիքի զգեստը. 30-ամյա Քենդալ Ջենները նվաճել է Վենետիկը իր ծննդյան տարվա զգեստով11:37, 4 սեպտեմբերի
375,000 դոլարանոց փայլեր. Ամալ Քլունին գրավել է Վենետիկի կինոփառատոնի ցուցադրությունը Tom Ford-ի զգեստով և Cartier-ի զարդերով11:19, 4 սեպտեմբերի
Ջոն Մալկովիչը 13 րոպեանոց ծափահարությունների է արժանացել Վենետիկի կինոփառատոնում10:55, 4 սեպտեմբերի
«Նրանք արդեն այստեղ են». Սանդրա Բուլոքն ապշեցրել է մարդկանց այլմոլորակայինների մասին խոստովանությամբ. «Ես տեսել եմ նրանց նավերը»