Փերիս Հիլթոնը հայտարարել է, որ իրեն բռնաբարել են 15 տարեկանում։ Նա պատմել է իր առաջին սեռական փորձի մասին, որը տեղի է ունեցել առանց իր համաձայնության։ Նրա խոսքով՝ ինքը 15 տարեկան էր, եւ տարեց տղամարդն ինչ-որ բան է լցրել իր խմիչքի մեջ, ապա սեռական հարաբերություն ունեցել իր հետ։
Glamour UK-ին տված հարցազրույցում Հիլթոնն անկեղծորեն պատմել է այն բռնությունների մասին, որոնք նա ապրել է դեռահաս տարիքում, այդ թվում՝ նրան ուղարկել են գիշերօթիկ դպրոց, որտեղ եւս ենթարկվել է սեռական բռնության:
Նախքան Յուտայի Պրովո Կանյոն դպրոց գնալը, նա ապրում էր իր մորական տատիկի հետ՝ Փալմ Սփրինգսում: Նա եւ իր ընկերները զվարճանում էին Westfield Century City առեւտրի կենտրոնում «գրեթե ամեն շաբաթ-կիրակի»: «Դա մեր սիրելի զբաղմունքն էր, եւ այդ տղաները միշտ շրջում էին խանութներում… մենք խոսեցինք նրանց հետ, տվեցինք մեր փեյջերի համարները», - ասել է Հիլթոնը: «Ուրեմն մի օր մեզ հրավիրեցին իրենց տուն, եւ մենք հատապտղային գինի խմեցինք», - շարունակել է նա: Նրա խոսքով՝ ինքը չի ցանկացել խմել, սակայն տղամարդկանցից մեկն իրեն համոզել է խմել մի ըմպելիք, որի մեջ ինչ-որ բան է ավելացվել։
«Երբ մեկ-երկու կում խմեցի, անմիջապես գլխապտույտ զգացի»,- հիշել է նա։ «Ես չգիտեմ, թե նա ինչ է լցրել այնտեղ»: Հիլթոնն ասել է, որ ուշաթափվել է, եւ երբ ժամեր անց արթնացել է, գիտեր, որ ինչ-որ բան է պատահել: «Հիշեցի, որ նա իմ վրա է, փակում է բերանս, ասում. «Քնում ես, դու քնում ես», եւ շշնջում է ականջիս։
«Նա օգտվեց մի երիտասարդ աղջկանից, եւ ես արգելափակեցի այդ հիշողություններն ու միայն տարիներ անց հիշեցի», - շարունակել է Հիլթոնը: «Նա ինձ անընդհատ զանգում էր հեռախոսով, պարզապես ֆլիրտ էր անում ինձ հետ՝ փորձելով համոզել, որ ես հասուն կին եմ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին