«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենայի կատարմամբ Cheri Cheri Lady հայտնի cover-ը մեծ տարածում է գտել ոչ միայն Եվրոպայում, այլեւ Ասիայում։ Երգչուհու պրոդյուսեր Դավիթ Բադալյանը (Tokionine) դիտումների մեծ աճ է նկատել, հատկապես, Կորեայից եւ Վիետնամից։
NEWS.am STYLE-ը Դավիթի ու Մալենայի հետ զրուցել է ոչ միայն վերջին շրջանի հաջողությունների, այլեւ Երեւանում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բեքսթեյջում մնացած պատմությունների շուրջ։
«Ես, առհասարակ, պարբերաբար հետեւում եմ, թե երգերը որտեղ են լսում եւ ինչ առաջխաղացում են ունենում, եւ մի քանի օր առաջ սկսեցի նկատել դիտումների աճ, հատկապես, Կորեայից եւ Վիետնամից։ Այնուհետեւ մտա TikTok, ու պարզեցի, որ մեր ձայնագրությունը դարձել է շատ պոպուլյար․ այս պահին TikTok-ում ունենք ավելին քան երեսուն միլիոն դիտում, միգուցե ավելին, բայց ես հանդիպեցի դեռ այդքանը: Երգը տարածում են թե այնտեղի հայտնիները, թե սովորական մարդիկ, այժմ այն արդեն հայտնվել է Spotify-ի վիրուսային երգերի առաջին հորիզոնականում: Ամենաոգեւորիչ փաստերից մեկն էլ այն է, որ Մալենայի կատարմամբ կիսվել էր նաեւ Modern Talking-ի անդամներից Դիեթեր Բոլենը»,-նշեց Դավիթը։
Ըստ պրոդյուսերի՝ Modern Talking-ի հայտնի երգի cover-ի պատմությունը շատ հետաքրքիր է ստացվել,-«Բանը նրանում է, որ փոքր տարիքում մի շրջան ապրել եմ մորաքրոջս տանը՝ Կապանում․ իրենք ունեին հին նվագարկիչ ու շատ քիչ վինիլներ, եւ երբ տանը մարդ չէր լինում, միացնում էի Modern Talking-ի երգերը, կարծես տոն լիներ ինձ համար։ Այդ երգերից ամենաշատը սիրում էի հենց այս երգը: Բայց բացի դրանից, Մալենան՝ ինքը, 80-ականների երաժշտության մեծ երկրպագու է, այնպես որ՝ ինքն էլ ինձ հետ համակարծիք էր»:
Դավիթը խոստովանում է, որ երբ տեսահոլովակը թողակեցին, սպաված «պայթոյունը» տեղի չունեցավ, բայց միշտ է ոգեւորված մոտեցել այս աշխատանքին․
«Ահա՝ անցավ որոշ ժամանակ, ու երգը եւ տեսահոլովակը սկսեցին լսել ասիական շուկայում: Հիմա արդեն գրանցում ենք փոքր, բայց ինձ համար շատ կարեւոր հաջողություններ»:
Մալենան հավելեց, որ երգը վաղուց էր լսում ու սիրում, եւ քանի որ չէր լսել շատ հայտնի ու սիրված cover-ներ, սիրով համաձայնել է պրոդյուսերի հետ ու փորձել հիթը մատուցել իր մեկնաբանությամբ։
«Հեշտ էր այնքանով, որ գործիքավորումը արված էր այնպես, որ սազում էր իմ ձայնին»,-ասում է երգչուհին, եւ անդրադառնալով իր ասիական հաջողություններին՝ հավելում,-«Ինքս շատ եմ սիրում Ասիան, անիմեների մեծ երկրպագում եմ, սիրում եմ իրենց խոհանոցը, այնպես որ՝ շատ ուրախացա: Ճիշտն ասած՝ ավելի շատ մտածում էի մեր մյուս երգը այնտեղ կսիրեն՝ Can't Feel Anything-ը, դրա համար անակնկալի եկա, երբ իմացա, որ հենց «Շերի»-ն է տարածում գտել»։
Երգչուհու հետ զրույցում չէինք կարող շրջանցել նաեւ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գալահամերգին ընդառաջ նրա ստացած վնասվածքի թեման։ Մալենան համերգին հանդես էր գալիս՝ որպես հատուկ հյուր։ Նրա ելույթին նախորդող մամուլի ասուլիսին շատերը նկատել էին, որ երգչուհու ձեռքը վիրակապված էր, սակայն այդ ժամանակ Մալենան անձամբ չէր մանրամասնել, թե ինչի հետեւանքով։ Երգչուհին նշեց, որ առայժմ ցավեր կան, բայց ապաքինվում է․
«Բժիշկներն ասում են, որ ժամանակի ընթացքում կանցնի: Փորձերից մեկի ընթացքում իմ ազգուշության պատճառով ընկա բեմից, եւ հիվանդանոցում ասացին՝ ունեմ կոտրվածք․ պետք էր շտապ գիպս դնել, անգամ կասկածի տակ դրվեց իմ ելույթը, բայց մեր թիմը ամեն ինչ արեց, որ ելույթը կայանա, թեեւ, միգուցե, մարդիկ նկատած կլինեին, որ չէի կարողանում ակտիվ շարժվել։ Ցավ, իհարկե, կար, բայց բեմ բարձրանալուց հետո տեսա այդքան մարդկանց, ովքեր սպասումով եկել էին, որ տեսնեին լավ շոու՝ գումարած միլիոնավոր հեռուստադիտողները: Այնպես որ՝ բեմի վրա ինձ արդեն ոչ մի բան չէր հետաքրքրում»,-նշեց երգչուհին։
Անդրադառնալով իր առաջիկա ծրագրերին՝ Մալենան հավելեց,-«Մարտի 10-ին, 11-ին եւ 12-ին ես ու Արամ Mp3-ն համերգային շրջագայություն կունենանք Եվրոպայում, այնուհետեւ պլանավորում ենք սկսել թողարկել իմ նոր երգերը եւ տեսահոլովակները, կան նաեւ այլ հետաքրքիր համագործակցություններ, բայց կարծում եմ՝ կպատմեմ դրանց մասին, երբ ամեն ինչ հստականա»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյան, Tokionine-ի եւ Մալենայի ինստագրամյան էջերից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին