«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

STYLE Beauty. «Երբ սիրեցի իմ բոլոր պլյուսներն ու մինուսները, գտա իմ երջանկությունն ու սիրելիիս»․ Իջին (ֆոտո)

22:05, 3 մարտի

Մոսկվաբնակ հայ երգչուհի Իջինը հմայիչ է, սլացիկ ու միշտ ցանկալի։ Նրան հաջողվում է ցանկացած տեսահոլովակում ու ֆոտոշարքում լինել կրակոտ ու գայթակղիչ։ Իսկ ինչպիսի՞ն է նա կադրից դուրս եւ արդյոք մի՞շտ է հասցնում լինել խնամված, շպարված ու ներկայանալի։ NEWS.am STYLE-ի STYLE Beauty խորագրում երգչուհին բացահայտել է իր հմայքի գաղտնիքները։ 

«Որեւէ գերբնական միջոց, իրականում, չեմ կիրառում։ Ես շատ զգայուն մաշկ ունեմ, եւ առանձնապես փորձարկումների չեմ դիմում։ Այնպես որ՝ ստանդարտ խնամքի տարբերակներից եմ օգտվում»,-ասում է Իջինը,-«Չգիտեմ՝ որքանով է սա առանձնահատուկ միջոց, բայց ամեն առավոտ կոլագեն վիտամին եմ խմում։ Այն սկսել եմ օգտագործել 30 տարեկանից հետո։ Իհարկե, նաեւ շատ ջուր եմ խմում, հետեւում եմ ճիշտ սննդակարգի»։

295797375_3348952752058169_4158500868561944586_n.jpg (45 KB)

33-ամյա երգչուհին նշում է, որ միայն 31 տարեկանում է սկսել լրջորեն զբաղվել դեմքի մաշկի խնամքով,-«Մաշկիս հետ կապված խնդիր երբեք չեմ ունեցել, առանձնահատուկ խնամք չեմ արել, միայն խոնավեցնող քսուքներ էի օգտագործում։ Փառք Աստծո՝ հիմա էլ մաշկային խնդիր չունեմ, բայց հոգեբանական մի պահ կա (ծիծաղում է)․ որոշեցի, որ արդեն պետք է սկսեմ մաշկիս ճիշտ խնամքը, որպեսզի հետաձգեմ ծերանալու պրոցոսը։ Հետո սկսեցի խորհրդակցել մաշկաբանիս հետ, թե ինչպես անել ճիշտ խնամքը, ու հիմա հետեւում եմ միայն այդ ցուցումներին։ Ես ամեն բան անում եմ ըստ կանոնների՝ դեմքի մաքրում, տոնիկ, շիճուկ, տարվա եղանակին համապատասխան խոնավեցնող քսուք»։ 

Երգչուհին տարատեսակ ապրանքանիշներից է օգտվում, մեր խնդրանքով առանձնացրեց դրանցից մի քանիսը․

329766627_1185369649013375_9100435624844752166_n.jpg (57 KB)

«Շատ տարբեր արտադրանքներ եմ փորձել, քանի որ, ինչպես նշեցի, մաշկս շատ զգայուն է։ Նախընտրում եմ Uriage-ի մաքրող միջոցը կամ Purito "Defence Barrier ph cleanser-ը։ Կարծում եմ՝ ամենալավ շիճուկները Medik8 եւ SkinCeuticals բրենդներինն են, որոնք պարունակում են վիտամին С։ Medic8-ն ունի նաեւ ընտիր գիշերային վերականգնող կրեմ՝Advanced night restore։  Օգտագործում եմ Dr. Jart. Sesderma-ի խոնավեցնող շիճուկները եւ Factor G բրենդինը։ Աչքերիս խնամքի համար էլ նախընտրում եմ շիճուկներ եւ կրեմներ ZO SKIN HEALTH by Zein Obaji, SkinСeuticals, Hydropeptide, Estee Lauder ապրանքանիշներից։ Այս բրենդների կոսմետիկան իսկապես բարձրորակ է։ Իսպանական Sesderma ապրանքանիշը նույնպես աչքերի համար լավ կրեմներ ունի եւ գնային առումով էլ ավելի հարմար է»։ 

Իջինը կատարում է ինչպես ցերեկային, այնպես էլ՝ գիշերային մաշկի խնամք։ Ասում է՝ երբեք չի պառկի քնելու, եթե բոլոր գործողությունները չանի։ 

67657007_2441525326134254_7431076166984794112_n.jpg (119 KB)

«Իրականում այդ ամենի վրա թե առավոտյան, թե երեկոյան ընդամենը 5 րոպե է ծախսվում, այնպես որ՝ կարծում եմ՝ պետք չէ ալարել։ Բացի այդ քանի որ հաճսխ եմ ճամփորդում, եւ ընթացքում չեմ կարողանում հարմարեցնել ու գնալ կոսմետոլոգի մոտ, որոշեցի ու ձեռք բերեց տնային սարքեր, օրինակ՝ ուլտրաձայնային մաքրման եւ այլն, որոնք հեշտությամբ կարող եմ տան պայմաններում էլ կիրառել։ Շաբաթը մեկ անգամ դեմքիս ամբողջական խնամք եմ կատարում, իսկ կոսմետոլոգին այցելում եմ ամիսը մեկ անգամ։ Այնտեղ հաճախում եմ հիմնականում պիլինգի, մեկ-երկու անգամ էլ պլազմաթերապիայի համար, բայց այլ միջամտություններ, ինչպիսին է, օրինակ, ֆիլերների ներարկումը եւ այլն, չեմ իրականացնում, քանի որ վախենում եմ ասեղներից ու ինձ, առհասարակ, խորհուրդ չի տրվում»։ 

297074794_3348951325391645_3908846108888987324_n.jpg (159 KB)

Երգչուհուն էկրաններին ու լուսանկարներում միշտ տեսնում ենք թրենդային ու վառ դիմահարդարումներով, սակայն, իր խոսքով, առօրյայում հաճախ չի շպարվում։ Իսկ շպարից առաջ կրկնակի լրջորեն է խնամում դեմքի մաշկը,

«Իրականում ամեն օր չէ, որ դիմահարդարված եմ լինում։ Առհասարակ, չեմ բարդութավորվում առանց շպարի դուրս գալուց։ Հիմա, նույնիսկ, մատներիս վրա կարող եմ հաշվել այն դեպքերը, երբ հատուկ դիմահարդարվում եմ տնից դուրս գալուց առաջ։ Միայն նկարահանումներին եմ դիմահարդարվում։ Եթե ունենում եմ նկարահանումներ, ֆոտոսեսաներ, շատ լավ խոնավեցնում եմ մաշկս, քանի որ նկարահանումները խիտ ծածկողականությամբ դիմահարդարում են պահանջում։ Նկարահանումներից առաջ պարտադիր մաքրում եմ մաշկս, պիլինգ եմ կատարում, նաեւ դիմակ եմ դնում։ Բայց ամուսինս ինձ առանց դիմահարդարման է սիրում, ես՝ նույնպես։ Կարծում եմ՝ հայուհիներից շատերի բախտը գենետիկորեն բերել է, եւ առանձնապես շպարվելու կարիք չունենք՝ ընդգծված հոնքեր, աչքեր, մազեր․․․ Անկեղծ ասած՝ 30-ից հետո այլ մարդ եմ դարձել, այլ մոտեցումներ ունեմ, այլ կերպ եմ ինքս ինձ վերաբերվում։ Ամբողջ կյանքում շատ ինքնաքննադատ եմ եղել, բայց ինքս ինձ ընդունել սկսել եմ 30-ից հետո։ Երբ գիտակցեցի ու սիրեցի իմ բոլոր պլյուսներն ու մինուսները, գտա իմ երջանկությունն ու իմ սիրելիին»,-ասում է նա։

328981980_507217764919214_1846858179889158024_n.jpg (46 KB)

Իջինի սլացիկ կազմվածքը գնետիկայի ու մարզումների արդյունքն են, սակայն երգչուհին ասում է՝ ոչինչ չի անում հատուկ նիհարելու նպատակով։ Փոքր տարիքում, նույնիսկ, բարդութավորվել է չափազանց նիհար լինելու պատճառով․ 

«Ես, իրականում, ավելի շատ ձգտում եմ քաշ հավաքել (ծիծաղում է)։ Հիմա, իհարկե, չեմ բողոքում, բայց փոքր տարիքում հաճախ էի նեղվում դրա համար։ Իմ միակ գաղտնիքն այն է, որ ես շատ երկար տարիներ մարզասրահ եմ հաճախում, անպայման ժամանակ գտնում եմ դրա համար։ Մարզվելն արդեն իմ ապրելակերպն է դարձել, քանի որ սիրում եմ մկանուտ մարմին։ 30-ից հետո փոխել եմ նաեւ սննդակարգս, բայց ոչ այն պատճառով, որ նիհարեմ։ Հակառակը՝ ժամանակին ինչ ասես ուտում էի գիրանալու համար, եւ դա իր վնասակար ազդեցությունն է թողել իմ օրգանիզմի վրա եւ բժիշկս որոշակի սահմանափակումներ է դրել այդ առումով (ծիծաղում է)։ Հիմա ամբողջովին հրաժարվել եմ տապակած ուտեստներից, բայց քաղցրից, իհարկե, չեմ կարողանում հրաժարվել»։ 

Հմայիչ է այն կինը, որը կարողանում է տղամարդու կողքին լինել կին՝ կանացի, նուրբ, թույլ՝ ասում է Իջինը,-«Սա է կանացի էներգետիկան, որի մասին 21-րդ դարում շատերը մոռանում են, քանի որ անդադար մրցակցում են լինել ուժեղ եւ անկախ։ Պետք է կարողանալ այդ ամենը համատեղել ու պահել ներդաշնակությունը։ Կնոջ հմայքը հեռվից արդեն նկատվում է՝ նրա քայլվածքի, հայացքի, ամեն մի շարժման, ժպիտի ու խարիզմայի մեջ»։

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Իջինի ֆեյսբուքյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել