Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

«Հայ հասարակությունն անհանդուրժող է կանանց սխալների նկատմամբ»․ Նանե Ավետիսյան

21:07, 8 մարտի

«Հայ հասարակությունն անհանդուրժող է կանանց սխալների նկատմամբ», - կարծում է «Միսս Տիեզերք 2021»-ի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Նանե Ավետիսյանը։

Ընթերցողները հավանաբար լավ են ճանաչում հայ գեղեցկուհուն։ Նա նվաճել է ոչ միայն պոդիումները, այլեւ մարտահենադաշտերը։ Բացի այդ, նա ակտիվորեն կարողացավ կիսվել իր ձեռքբերումներով ավելի քան 20 հազար բաժանորդների հետ։ Համեմատաբար վերջերս Նանեի շուրջ աղմուկ բարձրացրած բումը ֆրանսիական  Brut լրատվականի հրապարակած հոդվածն էր: Արտասահմանցի հանդիսատեսը հիացած էր նրա՝ գեղեցիկ, կանացի մնալու կարողությամբ։ Սակայն, միեւնույն ժամանակ անվախ եւ դիմացկուն: Մի խոսքով` ժամանակակից կանացի կերպարի մարմնավորում՝ հայկական մեկնաբանությամբ։

Այժմ Նանեն մոտոցիկլետ է վարում, հրապարակում «օրվա կերպարը» եւ ցուցադրում «Թովմասյան» հիմնադրամի իր աշխատանքից փոքրիկ հատվածներ։ NEWS.am STYLE-ը հայ գեղեցկուհու հետ զրուցել է այն մասին, թե ինչպիսին է կին լինելն այսօրվա իրողություններում։

Կնոջ իդեալի մասին

Ինձ համար դժվար է ընտրել միայն մեկ օրինակելի մոդել: Ես շատ բան սովորեցի այն կանանցից, որոնց հանդիպել եմ իմ կյանքի տարբեր փուլերում։ Նրանք յուրովի մոտիվացրին եւ ոգեշնչեցին. մայրիկիցս մինչեւ ուսուցիչներ ու նույնիսկ իմ ընկերների մայրեր:

Այն մասին, թե ինչպես կարելի է կին մնալ ժամանակակից իրողություններում

Երբեմն մարդիկ, երբ տեսնում են, որ ես զինվորական պատրաստվածություն եմ անցնում, էքստրեմալ սպորտով եմ զբաղվում, մտածում են, որ երեւի ավելի առնական եմ։

Նկատեցի, որ շատերն անգամ վախենում են դրանից։ Այնուամենայնիվ, կարծում եմ, կանացիության մասին սխալ կարծրատիպեր կան։ Որքան էլ կինն արտաքինից ուժեղ թվա, նա դեռ քնքուշ է ու փխրուն իր էությամբ ու բնությամբ։ Սրա համար հատուկ ոչինչ պետք չէ անել, մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք: Մենք ԿԻՆ ենք եւ դրանով ամեն ինչ ասված է։

Այն մասին, թե ինչպիսին է կին լինելը հայ իրականության մեջ

Հայաստանում աղջիկ լինելն ունի մի շարք առավելություններ, բայց նաեւ բազմաթիվ մարտահրավերներ։ Դրանցից մեկն այն է, որ հասարակությունն անհանդուրժող է կանանց սխալների նկատմամբ։ Այսինքն՝ այն, որ տղամարդկանց համար վարքագծի նորմը կանանց համար խիստ դատապարտելի է։

Օրինակ՝ ես ծիծաղով հիշում եմ դպրոցում տեղի ունեցած դեպքերը։ Երբ ես շատ ակտիվ էի կամ ինչ-որ «լավ բան» էի անում, ուսուցիչները միշտ ասում էին, որ եթե տղա լինեի՝ կհասկանային։ Ես այն ժամանակ 8-9 տարեկան էի... ու ինչքան մեծանում եմ, այնքան ավելի եմ նկատում, որ մեր հասարակության մեջ կանանց մեղադրելու, դատապարտելու միտում կա։

Այն մասին, թե ինչպիսին է կին լինելը

Ինձ համար կին լինելը նշանակում է լինել էներգիայի, լուսավորության եւ բարության աղբյուր։ Նա կարողանում է բուժել ու լուսավորել իր սիրով, հոգ տանել այն միջավայրի մասին, որտեղ հայտնվում է...

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search